Monday, 27 07 2026
Դեսպան Ղևոնդյանն ու Երսայիլ Նագասպաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան փոխգործակցությունն արդյունաբերության ոլորտում
10:10
Թեհրանն անպատասխան չի թողնի Կասպից ծովում իրանական նավի վրա Կիևի հարձակումը. ԱԳՆ
Ոչ մի ՆԱՏՕ֊ի ստանդարտ բանակը բանակ չի դարձնի, եթե արմատախիլ չարվեն սովետա֊գողական բարքերը
09:50
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհները շարունակում են մոլեգնել
Գենդերային հավասարության ապահովումը ՄԻՊ գործունեության առաջնահերթ ուղղություններից է․ տեղի է ունեցել աշխատաժողով
09:30
Իրանը կկասեցնի հարվածները, քանի դեռ ԱՄՆ-ի հարձակումները դադարեցված են. Reuters
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը Կոտայքում
09:10
Մեկ զոհ, 29 վիրավոր. Բեռլինում շքերթի վրա հարձակվողը սպանվել է
Կնասպանության դեպքերն ավելացել են. ազդարարող քաղաքացին դարդ է պետության համար
08:50
Հրաձգություն փառատոնի ժամանակ. կա երկու զոհ, հինգ վիրավոր
«Սա մի հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ». Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման հաջողությունները
Ստեփանակերտի պսևդո-քաղէլիտան իր «սև գործն արել» է և պետք է հեռանա
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան

Ժաննա Անդրեասյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին՝ Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում հայ-ճապոնական բարեկամական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ներդրած ջանքերի համար և մաղթել հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ:

«Իսկապես շատ գնահատելի են այն ջանքերը, որոնք Դուք ներդրեցիք կրթության, մշակույթի և մեր մյուս ոլորտներում համագործակցության զարգացման առումով: Այդ համագործակցության արդյունքում մեր որոշ դպրոցներում ու մանկապարտեզներում հիմա ունենք ավելի բարեկարգված պայմաններ, նոր գույք. բազմաթիվ արդյունավետ ծրագրեր կան, որոնք իրականացնում ենք միասին: Իհարկե, հայ-ճապոնական հարաբերությունների խորացման ավելի մեծ ներուժ է առկա, բայց վստահ եմ՝ Ձեր պաշտոնավարմամբ Դուք էապես նպաստեցիք դրանց զարգացմանը»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է դեսպան Մասանորիի՝ հայերենի հանդեպ ունեցած գնահատանքը՝ լեզուն ուսումնասիրելու և տիրապետելու առումով. «Սա անձնապես հիացմունքի է արժանի: Շնորհակալ եմ Ձեր վերաբերմունքի համար»:

Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել՝ Հայաստանը հարուստ պատմություն և մշակութային ժառանգություն ունեցող երկիր է, որտեղ դիվանագիտական գործունեություն ծավալելը մեծ պատիվ է եղել:

«Հայաստանը հիանալի երկիր է: Լինելով Հայաստանի տարբեր մարզերում՝ հանդիպել եմ շատ տաղանդավոր դպրոցականների, որոնք, անկասկած, ձեր երկրի ապագան են: Հայաստանի կրթական համակարգում իրականացվող բարեփոխումները, հավատացած եմ, կնպաստեն նաև երկրի էական զարգացմանը: Ճապոնիայի կառավարության համար Հայաստանը կարևոր գործընկեր է, այդ իսկ պատճառով Հայաստանի հետ համագործակցությունն ու տարբեր ոլորտներում իրականացվող նախագծերը լինելու են շարունակական: Ճապոնիայի կառավարությունը շարունակելու է նպաստել Հայաստանի կառավարության կողմից իրականացվող դպրոցաշինության և վերակառուցման աշխատանքներին, ինչպես նաև իրականացնելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակիչների կարիքների գնահատման ու ֆինանսական աջակցության ծրագրեր»,- նշել է դեսպանը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը ոչ միայն ֆինանսական աջակցության, այլև Լեռնային Ղարաբաղի խնդրի՝ տարբեր հարթակներում քննարկումների ժամանակ ցուցաբերած սկզբունքային և հետևողական մոտեցման համար: ԿԳՄՍ նախարարն իր խորին մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի տարածքում հայկական մշակութային ժառանգության պահպանության կապակցությամբ և հույս հայտնել, որ միջազգային կառույցները, իրենց մանդատը կիրառելով, գործուն քայլեր կձեռնարկեն փաստահավաք առաքելության իրականացման ուղղությամբ՝ կանխարգելելու վանդալիզմի դեպքերը, որոնց հավանականությունը 2023 թվականի բռնի տեղահանումներից հետո ավելի մեծ է:

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների բռնի տեղահանումից հետո, ոչնչացման վտանգի տակ են հայտնվել առավել մեծ թվով պատմամշակութային հուշարձաններ, որոնց թվում են համաշխարհային քրիստոնեական մշակույթի կարևորագույն նմուշներից Գանձասարը և Ամարասը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորին հայտնել է, որ դիվանագիտական առաքելության ավարտից հետո մտադիր է շարունակել հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանն ուղղված գործունեությունը, ինչը, դեսպանի գնահատմամբ, կնպաստի Հայաստանի առավել լայն հանրահռչակմանը Ճապոնիայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում