Tuesday, 28 07 2026
Պատմական նվազագույն ջրառ Սևանա լճից
16:30
Ճապոնիայում երկրաշարժից հետո ավելի քան 60 հետցնցում է գրանցվել. կան տասնյակ անհետ կորածներ
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Պուշկինի թունելի վերականգնման, Դիլիջանի նոր թունելի կառուցման հարցերը
16:10
Մյանմայում հավանություն են տվել մահապատժի կիրառմանն առցանց խարդախության մեջ ներգրավվածների նկատմամբ
Խիստ վերսհսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. Սանիտարական գրքույկը կլինի պարտադիր
15:50
Իրաքի վարչապետը մեկնել է Անկարա՝ Թուրքիայի ղեկավարության հետ բանակցություններ անցկացնելու նպատակով
ՀՀ ՏԿԵ նախարարը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակին
ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե՝ հրադադարի երկրորդ փուլի իրականացման շուրջ բանակցությունները վերսկսելու
Արտաքին հետախուզական ծառայությունը կներգրավվի ռազմական նշանակության արտադրանքի լիցենզավորման գործընթացներում
15:10
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. փլատակներում մարդիկ կան
ԱՄՆ-ը և Վրաստանը համաձայնության չեն եկել․ Վաշինգտոնը հիշեցնում է խոսքի ազատության կարևորությունը
Ադրբեջանը վավերացրել է Ուկրաինայի հետ քաղաքացիական և առևտրային գործերով իրավական օգնության մասին պայմանագիրը
ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժինների ՁՊՎ-ներ ու դատարանների խցեր
14:30
Մոսկվա է ժամանել Հարավաֆրիկյան Հանրապետության պատվիրակությունը՝ ռազմական համագործակցության քննարկման  համար
Իրենց դիպլոմներն են ստացել Ռուս-Հայկական համալսարանի շրջանավարտները
14:10
Պենտագոնը սկսել է վերանայել Եվրոպայում գտնվող ամերիկյան զորակազմի հարցը
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 34 անշարժ գույք
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Արարատի մարզի որոշ հասցեներում գազանջատում է
13:30
Ավստրիան քննարկում է պարտադիր զինծառայության ժամկետը երկարացնելու հնարավորությունը
Նոր խաղահրապարակ՝ Էրեբունի վարչական շրջանում
13:10
Ալիևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Բացահայտվել է 600 մլն դրամի չհայտարարված շրջանառություն
12:50
Հզոր երկրաշարժ՝ Ճապոնիայի Կյուսյու տարածաշրջանում
Մեկնարկել են զինվորական երդման արարողությունները, նորակոչիկներին հատկացվում է երկօրյա արձակուրդ․ Պապիկյան
12:30
Սի Ծինփինը Սլովակիային կոչ է արել կառուցողական դեր կատարել Չինաստան-ԵՄ հարաբերություններում
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքան արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը
12:10
Ֆրանսիայում անտառային հրդեհներն ամենաուժգինն են երկրորդ համաշխարհայինից ի վեր
Պուտինը Հայաստանի ընդդիմությանը «հանձնարարեց» հանրաքվե նախաձեռնել
11:50
Ֆինլանդիան փակել է օդային և ծովային տարածքի մի մասը՝ ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով

Ծանր հանցագործությունների թիվն աճել է 680-ով․ ՀՀ ՆԳՆ

Նոյեմբերի 3-ին Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2023թ. 9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Խորհրդակցությունը վարել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը: Մասնակցել են ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

Ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2023թ. օպերատիվ-ծառայողական գործունեության վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը: Զեկուցողը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում ոստիկանությունը հիմնականում կատարել է իր առջև դրված խնդիրները, օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել է կայուն հասարակական կարգն ու անվտանգությունը:

Վերլուծելով հանրապետությունում արձանագրված հանցագործությունների շարժընթացը՝ Վարդան Վարդանյանն արձանագրել է, որ 2023թ. ինն ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 12,1%-ով: Գրանցված 29 682 դեպքերի գերակշիռ մասը՝ 81,1%-ը, ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններն են, որոնք համարվում են առավել նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող:

Առանձնապես ծանր հանցագործությունների թիվն աճել է 680-ով, ինչը գլխավորապես պայմանավորված է սպանությունների թվի աճով։ Հարկ է նշել, որ ՀՀ նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի փոփոխություններով պայմանավորված՝ 2022թ․ հուլիսի 1-ից հանկարծամահության դեպքերով ևս նախաձեռնվում են վարույթներ սպանության հատկանիշներով, ինչով էլ պայմանավորված է տվյալ հանցատեսակի կտրուկ աճը։ Իրական սպանությունների թիվն աճել է 10-ով։

Ըստ առանձին հանցատեսակների` աճել են սպանության, սպանության փորձի, մարդկանց թրաֆիքինգի, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության, ավազակության, խարդախության, համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունների և կաշառակերության դեպքերը:

Միևնույն ժամանակ, նվազել են դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված, գողության, այդ թվում՝ բնակարանային գողությունների դեպքերը։ Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների աճի պարագայում՝ 56,7%-ով աճել է զենքի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվը։ Հաշվետու ժամանակահատվածում առգրավվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնվել է 1141 (2022 թ.՝ 913) միավոր զենք:

Անդրադառնալով հանցագործությունների բացահայտման աշխատանքներին՝ հարկ է նշել, որ հաշվետու ժամանակահատվածում գրանցված հանցագործության դեպքերի 66,6%-ով հայտնի է հանցանք կատարած անձը: Ծանր հանցագործություններով բացահայտման արդյունավետությունը կազմել է 41,6%, առանձնապես ծանր հանցագործություններով՝ 20,6%:

Գողության դեպքերը նվազել են 34,3%-ով։ Դրանցից 1375-ը տրանսպորտային միջոցներից կատարված գողություններ են, 684-ը՝ գրպանահատության դեպքեր: Բնակարանային գողության դեպքերով գրանցված 603 հանցագործություններից 264-ը կատարվել է Երևան քաղաքում, 339-ը՝ մարզերում։

Հաշվետու ժամանակահատվածում 2294-ով աճել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի թիվը (974-3351): Դրան զուգընթաց, նախորդ տարվա համեմատությամբ 44,2%-ով նվազել են թմրամիջոցների մաքսանենգության դեպքերը, որոնց գերակշիռ մասը՝ 83 դեպք, կատարվել է փոստային առաքանիների միջոցով։ Արձանագրվել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության 397 (134) դեպք, որից 108-ը՝ թմրամիջոցներ իրացնելու (37), իսկ 289-ը՝ ձեռք բերելու դեպքեր են (97)։

Կատարված աշխատանքների արդյունքում արգելափակվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող 87 (17) համացանցային հարթակի գործունեություն, որոնց վարողները ձերբակալվել են։ Միաժամանակ, մոտ 50 հարթակներ էլ իրենց գործունեությունը դադարեցրել են ինքնաբերաբար։

Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում հայտնաբերվել և առգրավվել է շուրջ 110 կգ (68 կգ 973) տարբեր տեսակի թմրամիջոց, ինչպես նաև 227,3 գրամ (331,6) հոգեմետ նյութ և 0,126 կգ (0,064) պրեկուրսոր: 2023թ. 9 ամիսների ընթացքում հանրապետությունում հայտնաբերվել է 1088 կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք (2022 թ.՝ 606), որից 458-ը (163)՝ կաշառակերության, 55-ը (87)՝ վստահված գույքը հափշտակելու, 122-ը (50)՝ պաշտոնեական կեղծիքի, 435-ը (291)՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ լիազորություններն անցնելու և այլ դեպքեր են: Նշված դեպքերից 201-ը կամ 18,4%-ը հայտնաբերվել է ոստիկանության մարմինների կողմից (2022 թ. 9 ամիս՝ 101-ը կամ 16․6%-ը)։

Նախապատրաստված նյութերով և հարուցված քրեական վարույթներով իրականացված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ բացահայտվել է պետությանը պատճառված շուրջ 4 մլրդ 739 մլն ՀՀ դրամի և 17 հազար ԱՄՆ դոլարի վնաս: Ոստիկանության նկատմամբ վստահության բարձրացման նպատակով ՆԳՆ ղեկավարությունը խիստ կարևորում է նաև յուրաքանչյուր ծառայողի կողմից օրինականության պահպանման խնդիրը:

2023թ. 9 ամիսների ընթացքում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 1270 (1350) ծառայողական քննություն, ինչի արդյունքում կարգապահական տույժի է ենթարկվել 458 (546) ծառայող: Ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված տարբեր օրինախախտումների փաստերով նախաձեռնվել է 301 քրեական վարույթ՝ 314 անձի նկատմամբ (257 դեպք՝ 266 անձի նկատմամբ)։

Հաշվետու զեկույցին հաջորդած առարկայական քննարկման ընթացքում բարձրացված հարցերին պարզաբանումներ են տվել համապատասխան ծառայությունների ու ստորաբաժանումների ղեկավարները: Օպերատիվ խորհրդակցության ավարտին, գնահատելով ոստիկանության ծառայության կատարած աշխատանքը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը նշել է նաև առկա թերացումներն ու խնդիրները և համապատասխան հանձնարարականներ տվել սեղմ ժամկետում դրանց վերացման ուղղությամբ:

ՆԳ նախարարն անդրադարձել է նաև ՆԳՆ ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին, մասնավորապես՝ ատեստավորման գործընթացին, ինչը հնարավորություն կտա բարձրացնելու ոստիկանության ծառայողների սոցիալական երաշխիքները: Օպերատիվ խորհրդակցությունը շարունակել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ծառայությունների և տարածքային բաժինների կոնկրետ խնդիրներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում