Monday, 27 07 2026
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ՍՊԸ-ի օրինական շահերին վնաս պատճառելու համար
10:50
ԱՄՆ-ը կասեցնում է Իրանի ուղղությամբ հարվածները. Axios
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը քայլեր է հրապարակել
10:30
Թեհրանը և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը միջնորդների միջոցով. Բաղայի
Դեսպան Ղևոնդյանն ու Երսայիլ Նագասպաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան փոխգործակցությունն արդյունաբերության ոլորտում
10:10
Թեհրանն անպատասխան չի թողնի Կասպից ծովում իրանական նավի վրա Կիևի հարձակումը. ԱԳՆ
Ոչ մի ՆԱՏՕ֊ի ստանդարտ բանակը բանակ չի դարձնի, եթե արմատախիլ չարվեն սովետա֊գողական բարքերը
09:50
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհները շարունակում են մոլեգնել
Գենդերային հավասարության ապահովումը ՄԻՊ գործունեության առաջնահերթ ուղղություններից է․ տեղի է ունեցել աշխատաժողով
09:30
Իրանը կկասեցնի հարվածները, քանի դեռ ԱՄՆ-ի հարձակումները դադարեցված են. Reuters
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը Կոտայքում
09:10
Մեկ զոհ, 29 վիրավոր. Բեռլինում շքերթի վրա հարձակվողը սպանվել է
Կնասպանության դեպքերն ավելացել են. ազդարարող քաղաքացին դարդ է պետության համար
08:50
Հրաձգություն փառատոնի ժամանակ. կա երկու զոհ, հինգ վիրավոր
«Սա մի հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ». Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման հաջողությունները
Ստեփանակերտի պսևդո-քաղէլիտան իր «սև գործն արել» է և պետք է հեռանա
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է

Աղմկոտ հայտարարություն հոկտեմբերի 27-ի տարելիցին. ԱԱԾ գործը

Հայաստանի ԱԺ նախագահը հոկտեմբերի 27-ի ոճրագործության 24-րդ տարելիցին պատասխանելով լրագրողների հարցերին հայտարարում է, որ չի բացառում նոր ոճրագործություն: «Այս իրավիճակում ես չեմ բացառում։ Հոկտեմբերի 27-ի նախօրեին տեղի ունեցած իրադարձությունները սրանից շատ ավելի քիչ կարևորություն ունեցող էին։ Շատ ավելի հեռու էր, օրինակ, Մեղրին հանձնելու գաղափարը, հիմա էլ ավելի հեռու է»: Մի կողմ թողնենք 27-ի ոճրագործությանը նախորդած իրադարձությունների եւ ներկայիս իրողությունների կարեւորության աստիճանի համեմատությունը, եւ ընդհանրապես որեւէ ահաբեկության, ոճրագործության «մոտիվները» զուտ «կարեւորության» աստիճանով դիտարկելու համարժեքությունը:

Տվյալ պարագայում գործ ունենք իրավիճակի հետ, երբ Հայաստանի խորհրդարանի, ասել կուզի՝ առաջնային մանդատ ունեցող ներկայացուցչական միակ ինստիտուտի նախագահը հայտարարում է, որ չի բացառում նոր ոճրագործություն, եւ ներկայացնում է,թե ինչու՞ է կարծում այդպես: Անկախ, թե ինչպիսի հանրային գնահատական կինի այդ հայտարարության առնչությամբ, դրա իրավական գնահատումը պետք է լինի թերեւս միարժեք ու հստակ, ինչը նշանակում է, որ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է հրավիրի Ազգային Ժողովի նախագահին եւ ստանա նրա հայտարարության առնչությամբ հանգամանալի բացատրություն, հասկանալու համար, թե ի՞նչ մանրամասների  վրա է հիմնված այդ հայտարարությունը, այն պարզապես անձնական ինչ-ինչ դատողությունների՞, թե՞ որոշակի ինֆորմացիոն «բազայի» հետեւանք է:

Ի վերջո, խոսքը վերաբերում է պետական անվտանգությանը, ընդ որում ոչ միայն ոճրագործության սպառնալիքի կամ ռիսկի իմաստով, այլ նաեւ հասարակական ընկալումների, հատկապես հիբրիդային-տեղեկատվական պատերազմների ներկայիս միջավայրում եւ մթնոլորտում: Ըստ այդմ,Ազգային անվտանգության ծառայությունը թերեւս պետք է պետական կարեւորագույն ինստիտուտի բարձրաստիճան ներկայացուցչի քաղաքական հայտարարության հանդեպ դիրքավորվի ոչ միայն իբրեւ հարյուր հազարավոր ունկընդիրներից մեկը, այլ բացառիկ սուբյեկտ, որը պետք է այդ հայտարարությունը անցկացնի մասնագիտական պրիզմայով, ընդ որում, այդ աշխատանքի արդյունքում էլ թերեւս անելով եզրակացություն եւ այն ներկայացնելով հանրությանը՝ հենց ազգային անվտանգության նկատառումից ելնելով: Հոկտեմբերի 27-ը այն թեման է՝ թե ֆիզիկական, թե հոգեբանական իմաստով, որի հանդեպ պետական պատասխանատվությունը պետք է գտնվի թերեւս անթերի մակարդակի վրա, այդ թվում առանց այդ էլ տեղեկատվական տարատեսակ գրոհների ենթարկվող հանրության հետ հաղորդակցության հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում