Monday, 27 07 2026
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1400-ը
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
13:30
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 300 000 մարդ է տարհանվել
Վայոց ձորի մարզում պլանային ջրանջատում կլինի
13:10
Ռեկորդային օր՝ համաշխարհային ավիացիայի պատմության համար
13:00
Oskemen Open 2026 մրցաշարում 6 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը կիսում է 6-րդ հորիզոնականը
12:50
Զելենսկին պատմել է Ֆեդորովի և Սիրսկու միջև ամիսներ տևած հակասությունների մասին
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների հայտարարագիրը
12:30
Վաղը կկայանա Թրամփի և Զելենսկու հանդիպումը
12:20
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
Պուտինը կկրկնի՞ Ստալինի գայթակղությունը
11:50
Դամասկոսը և Մոսկվան շարունակում են քննարկել ռազմաբազաների ճակատագիրը. Սիրիայի նախագահ
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2030 թվականից սահմանել արտադրական կեղտաջրերի արտանետման նոր պահանջներ
11:30
Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 624-ի
Բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրումը նախատեսվում է անցկացնել 7, ծրագրայինը՝ 5 տարին մեկ
Սիրիան ռազմական միջամտություն չի իրականացնի Լիբանանում․ նախագահ աշ-Շարաա
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ՍՊԸ-ի օրինական շահերին վնաս պատճառելու համար
10:50
ԱՄՆ-ը կասեցնում է Իրանի ուղղությամբ հարվածները. Axios
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը քայլեր է հրապարակել
10:30
Թեհրանը և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը միջնորդների միջոցով. Բաղայի
Դեսպան Ղևոնդյանն ու Երսայիլ Նագասպաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան փոխգործակցությունն արդյունաբերության ոլորտում
10:10
Թեհրանն անպատասխան չի թողնի Կասպից ծովում իրանական նավի վրա Կիևի հարձակումը. ԱԳՆ
Ոչ մի ՆԱՏՕ֊ի ստանդարտ բանակը բանակ չի դարձնի, եթե արմատախիլ չարվեն սովետա֊գողական բարքերը
09:50
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհները շարունակում են մոլեգնել
Գենդերային հավասարության ապահովումը ՄԻՊ գործունեության առաջնահերթ ուղղություններից է․ տեղի է ունեցել աշխատաժողով
09:30
Իրանը կկասեցնի հարվածները, քանի դեռ ԱՄՆ-ի հարձակումները դադարեցված են. Reuters
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը Կոտայքում
09:10
Մեկ զոհ, 29 վիրավոր. Բեռլինում շքերթի վրա հարձակվողը սպանվել է
Կնասպանության դեպքերն ավելացել են. ազդարարող քաղաքացին դարդ է պետության համար

Հայաստանի մի ծանր բեռը բավական է. ի՞նչ է ասել Միշելին Ալիևը

ԵԽ նախագահ Միշելը Գրանադայում հայտարարել է՝ լրագրողների հետ զրույցում, որ ինքը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ, որը «հստակ ասել է, որ Հայաստանի հանդեպ չունի տարածքային հավակնություն ու նկրտում»: Երբ պատվարժան Շարլ Միշելը լսել է այդ խոսքերն Ալիևից, հետաքրքիր է, նրան հարցրե՞լ է, թե այդժամ ինչու է Ադրբեջանն իր զորքերն առ այսօր պահում Հայաստանի ինքնիշխան տարածքում, ինչպես բազմիցս հայտարարել է պաշտոնական Երևանը: Միշելն Ալիևին հարցրե՞լ է, թե Ադրբեջանը երբ է պատրաստվում դուրս գալ Հայաստանի ինքնիշխան տարածքից: Թե՞ ԵԽ նախագահ Միշելը ամենևին այն կարծիքին չէ, որ Ադրբեջանը խախտել է ՀՀ ինքնիշխան տարածքը: Եթե  դա այդպես չէ, ապա պետք է նկատել, որ դա Երևանի հետ հայացքների բավականին լուրջ տարբերություն է, այսպես ասած՝ կոնցեպտուալ տարբերություն, ինչպիսին օրինակ կա Հայաստանի և ՀԱՊԿ միջև:

Այդ տարբերությունից են բխում նաև քաղաքական շղթայական այլ տարբերություններ, որ կան օրինակ Հայաստանի և ՌԴ-ի, Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև: Տարբերություններ, որոնք բերում են ընդհուպ անվտանգային կենսական խզվածքների: Հետևաբար հարցն այստեղ շատ կարևոր է, թե՞ արդյոք կա ընկալումների տարբերություն Երևանի ու Բրյուսելի միջև, կապված Հայաստանի տարածքում ադրբեջանական զինուժի ներկայության հետ: Եթե ոչ, ապա կասկածից վեր է, որ իբրև Հայաստանի տարածքի հանդեպ ադրբեջանական նկրտումների և հավակնությունների իրապես բացակայություն, իբրև այդ հավաստիացումների անկեղծություն, Ադրբեջանը հստակ պատասխանի հարցին, որն իհարկե մինչ այդ պետք է դրվի նրա առաջ՝ ե՞րբ է պատրաստվում թողնել Հայաստանի ինքնիշխան տարածքն ու վերադառնալ ելման դիրք:

Իսկ, եթե Եվրամիությունը համաձայն չէ պաշտոնական Երևանի գնահատականին ու համարում է, որ Ադրբեջանի զբաղեցրած տարածքների հարցում Հայաստանի ինքնիշխան տարածքի մասին գնահատականը ամենևին միարժեք չէ, ապա իր  հերթին պետք է դրա մասին ասի նույնքան հստակ, որքան «հստակ»՝ ըստ Միշելի, Հայաստանի տարածքի հանդեպ որևէ հավակնություն ու նկրտում չունենալու մասին հայտարարել է ներկայումս իր զինուժով այդ տարածքում գտնվող Ադրբեջանի նախագահը: Հակառակ պարագայում աներկբա է, որ Ալիևը կեղծում է՝ Միշելի ականջին, իսկ բազմափորձ  և հմուտ քաղաքական գործիչ Միշելն այդ կեղծիքը «թաքցնում» է Հայաստանի հանրության ճակատին: Ադրբեջանի հետ զանազան խաղերի և գործարքի մեջ գտնվող  մի Ռուսաստանն անգամ Հայաստանի համար շատ ծաննր բեռ է, որպեսզի թույլ տրվի այդպիսի մի բեռի էլ վերածվել Եվրամիությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում