Saturday, 25 07 2026
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին

Առկա է անհրաժեշտություն ԼՂ-ում ունենալ ավելի երկարաժամկետ, անկախ միջազգային դիտորդական առաքելություն. ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարության մամլո փոխխոսնակ Վեդանթ Փաթելն այսօր ԱՄՆ պետքարտուղարրությունում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է շփումները Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ ամենաբարձր մակարդակներում՝ արժանապատիվ և տեւական խաղաղության հասնելու համար:

«Այս վերջին շաբաթվա ընթացքում և դրանից հետո մենք կրկնում ենք Լեռնային Ղարաբաղում ավելի երկարաժամկետ, անկախ միջազգային դիտորդական առաքելություն ունենալու մեր կոչը՝ ապահովելու համար թափանցիկություն և վստահ լինելու համար, որ էթնիկ հայերի իրավունքները և անվտանգությունը կպաշտպանվի, մասնավորապես, նրանց, ովքեր կարող են վերադառնալ, ինչպես նաև [կպահպանվի] մշակութային ժառանգության օբյեկտները, ինչը, իհարկե, համահունչ է Ադրբեջանի հրապարակային հայտարարություններին և նրանց ստանձնած միջազգային պարտավորություններին:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Վեդանթ Փաթելը հավելել է, որ ռուսական ռազմական ներկայությունը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մտահոգիչ լինել, սակայն Միացյալ Նահանգները կշարունակի ներգրավված մնալ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ, որպեսզի հնարավոր դառնա հասնել արժանապատիվ և տեւական խաղաղությանը:

Անդրադառանալով վերջերս ՄԱԿ-ի դիտորդական առաքելության այցին Լեռնային Ղարբաղ և ՄԱԿ-ի խոսնակի մեկնաբանություններին այդ առիթով՝ Փաթելն ընդգծել է.

«Մենք, իհարկե, գնահատում ենք ՄԱԿ-ի խոսնակի մեկնաբանությունները, բայց դա չի փոխում Միացյալ Նահանգների դիրքորոշումը… Մենք շարունակում ենք հավատացած լինել, նույնիսկ ՄԱԿ-ի այցի լույսի ներքո, որ առկա է մեծ ցանկություն և անհրաժեշտություն Լեռնային Ղարաբաղում ունենալ ավելի երկարաժամկետ անկախ միջազգային դիտորդական առաքելություն: Կարծում ենք, որ դա կապահովի թափանցիկություն և համապատասխան հավաստիացումներ, որ կապահովվեն իրավունքներն ու անվտանգությունը, որի վերաբերյալ մենք շարունակում ենք խորը մտահոգություն ունենալ»,- ասել է Փաթելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում