Sunday, 26 07 2026
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
16:00
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
Լավ երաժշտություն պետք է սկսել լսել մանկապարտեզից, դպրոցից. դա կարևոր գիտելիք է
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում

«Մի դրամի ուժը» և «Հայորդի» ճամբարը՝ Արցախի կողքին

IDBank-ը և Idram ընկերությունը ամփոփում են «Մի դրամի ուժի» սեպտեմբեր ամսվա ծրագիրը՝ հայտարարելով հաջորդ ամսվա շահառուի անունը։

«Մի դրամի ուժը» նախաձեռնության սեպտեմբեր ամսվա շահառուն «Հայքն աշխարհին» կրթական ծրագիրն էր, որին ընկերությունները նվիրաբերեցին 3․397․784 ՀՀ դրամ։ Ծրագրի նպատակն էր Արցախի երիտասարդների համար ստեղծել հնարավորություն ստանալու համապատասխան թվային կրթություն, ապա, ապրելով Արցախում, աշխատել առցանց միջազգային կազմակերպություններում՝ հեռավար կարգով։

Սակայն, հաշվի առնելով Արցախի մեր հայրենակիցների բռնի տեղահանումն ու նրանց՝ Արցախում ապրելու անհնարինությունը, ծրագիրը որոշակի փոփոխությամբ կիրականացվի՝ հաշվի առնելով  ծրագրի շահառուների կարիքները։ «Հայքն աշխարհին» ծրագրի ղեկավար Մարինա Մալխասյանի խոսքով՝ ծրագրի աշխատանքային խումբը մշտական կապի մեջ է արցախցի երիտասարդների հետ, և նրանք արդեն հանդիպել են ծրագրի համակարգող երիտասարդների խմբի հետ։ «Մեր խնդիրն է այս պահին կարիքների գնահատում անել և համոզվել, որ ապահովվում են մեր շահառուների առաջնային կենսական կարիքները։ Այս փուլի բարեհաջող ավարտից հետո, երբ երիտասարդները հումանիտար որևէ աջակցության կարիք չեն ունենա, մենք կվերադառնանք կրթական ծրագրի իրականացմանը, քանի որ բոլորիս համար այս պահին ամենակարևորն է նրանց աշխատանքով ապահովելը, իսկ մեր կրթական ծրագրի շնորհիվ նրանք հնարավորություն կունենան ավելի հեշտ գտնել աշխատանք ինչպես Հայաստանում, այնպես էլ հեռավար՝ միջազգային ընկերություններում։ Այս հարցում նույնպես մենք աջակցելու ենք», – հավելում է Մարինա Մալխասյանը։

«Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա գումարն ուղղվելու է «Հայորդի» ճամբարին, որն իր հարկի տակ է հյուրընկալել արցախյան պատերազմների զոհերի ընտանիքներին։

«Հայորդի» ճամբարի համակարգող Վաչե Վարդանյանի խոսքով՝ ճամբարում կացարան է տրամադրվել Արցախից բռնի տեղահանված ավելի քան 100 մարդկանց։ Շահառուներն են զոհված զինծառայողների ընտանիքների անդամները՝ մայրերը, կանայք և երեխաները: Ընտանիքներին մատուցվելու են համալիր ծառայություններ՝ կոմունալ բոլոր հարմարություններով առանձնասենյակ, 3-անգամյա սնունդ, կարիքների ամբողջական գնահատում, հոգեբանական աջակցություն, երեխաների ժամանցի ապահովում, դասընթացներ հմտությունների և գիտելիքի ամրապնդման համար, աշխատանքի ընդունման աջակցություն։

Վաչե Վարդանյանը ասում է․ «Այս ամենով փորձելու ենք մարդկանց ցուցաբերել և՛ հոգեբանական աջակցություն, և՛ մուտք դեպի կյանք: Փորձելու ենք մարդկանց վերաինտեգրել կյանքին և օգնել այս դժվար պահը հաղթահարելու փուլում: Շարժական կայաններ են գործելու, որոնք շրջելու են Հայաստանի տարբեր համայնքներում և փորձելու են գտնել ու համալիր ծառայություններ մատուցել զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված հայորդիների ընտանիքներին, ինչպես նաև հղի կանանց», – ասում է Վաչեն։

Idram&IDBank հարթակի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ Իդրամն ու IDBank-ը հոկտեմբեր ամսվա «մի դրամներն» կուղղեն են արցախցի մեր հայրենակիցների առաջնային կարիքների բավարարմանը։ «Իդրամ» ընկերության բաժնետեր Լալա Բախշեցյանը, IDBank-ի բաժնետեր Վարտան Դիլանյանը այսօր նպատակ ունեն հնարավորինս սատար կանգնել մեր հայրենակիցներին, և միայն «Մի դրամի ուժը» ծրագիրը չէ, որ ծառայելու է այս նպատակին։ Ընկերություններն արդեն իսկ որոշակի միջոցառումներ են ձեռնարկել արցախցիներին աջակցելու համար, և սա շարունակական է լինելու։

Դուք ևս կարող եք միանալ այս կարևոր գործին և Ձեր լուման ներդնել մեր հայրենակիցների աջակցման հարցում։ Դրա համար պարզապես պետք է կատարել բոլոր վճարումները Idram&IDBank հավելվածով, Idram.am և IDBanking.am կայքերով կամ ընկերությունների տերմինալներով։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում