Sunday, 26 07 2026
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
Լավ երաժշտություն պետք է սկսել լսել մանկապարտեզից, դպրոցից. դա կարևոր գիտելիք է
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09:15
Թեհրանն Ուկրաինային մեղադրել է իրանական նավի վրա հարձակման մեջ
Ռուս-ուկրաինական, իրանա-ամերիկյան կարգավորո՞ւմ, թե՞ «ոչ կոնվենցիոնալ պատերազմ»
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել

Պաշարված Արցախի խորհրդարանական փոխատեղումն ու հետպատերազմյան կառավարման տեղապտույտը

Արցախի խորհրդարանի խմբակցությունները խորհրդարանի նախագահ են ընտրել Դավիթ Իշխանյանին, որը ՀՅԴ ներկայացուցիչ է: ՀՅԴ-ն Արցախի խորհրդարանում ունի ընդամենը երեք պատգամավոր, փոքրամասնություն է: Նախկին նախագահ Արթուր Թովմասյանը, որ հրաժարականի մասին հայտարարեց օրերս, ներկայացնում է «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, որը մեծամասնություն էր: Փաստորեն, Արցախի խորհրդարանի նախագահի պաշտոնը մեծամասնությունից անցնում է փոքրամասնությանը, այն էլ ոչ թե երկրորդ կամ երրորդ ուժին, այլ՝ չորորդ խմբակցությանը: Ինչ տրամաբանությամբ է դա տեղի ունենում, ի՞նչ տրամաբանությամբ, ինչի՞ համար է եղել Արթուր Թովմասյանի հրաժարականն ու ինչ սկզբունքով է ընտրվել նրան փոխարինողը, հարցեր են, որոնք չունեն հրապարակային պատասխան:

Հնարավոր է, որ այդ հարցերի հրապարակային պատասխան էր Արցախի նախագահի բացառիկ հարցազրույցը, որ Արցախի հանրայինը հեռարձակեց օգոստոսի 6-ի երեկոյան: Իհարկե ուղիղ իմաստով այդ հարցազրույցում չկային հարցերի պատասխանները, բայց բովանդակային իմաստով այն վկայեց, որ Արցախի կառավարման բուրգում իսկապես այսօր չկան շատ կարևոր հարցերի վերաբերող պատասխաններ և պատկերացումներ, ինչը մի կողմից հասկանալի է՝ ելնելով պաշարվածության ծանր իրողություններից, մյուս կողմից սակայն տարակուսելի՝ ի վերջո հենց այդ պայմաններում է, որ պետք է իր առաքելությունն իրականացնի այդ բուրգը, որում տեղի է ունենում ամենևին ոչ երկրորդական դիրքում անձի փոփոխություն, բայց հանրայնորեն ոչ հստակ բացատրությամբ: Հազիվ թե տեղի ունեցողի առնչությամբ Արցախի հանրությունն ունի ստացած ավելի շատ պատասխաններ, քան տեսանելի է օրինակ Հայաստանից:

Եվ այս ամենն այն դեպքում, երբ ծանր պատերազմից և կորուստներից հետո, Արցախի խորհրդարանը թերևս պետք է ստանձներ խոցված Արցախում արտակարգ կառավարման համակարգի ձևավորման և վերահսկման պատասխանատվություն: Դրա փոխարեն, Արցախի խորհրդարանը զբաղված էր առավելապես դեկլարատիվ բնույթ կրող գործունեությամբ, և իհարկե՝ Հայաստանի հետ ասոցացված ներքաղաքական ինտրիգներով: Եվ, ինչպես չկար բավարար պատրաստվածություն 44-օրյա պատերազմին, ինչպես չկար այդ պատրաստվածությունը նույնիսկ ապրիլյան քառօրյային՝ պարզապես դրա խիստ կարճատև ընթացքի շնորհիվ արցախյան էլիտան խուսափեց «կոլապսից», ինչի բարձր հավանականության մասին է խոսում ավելի ուշ՝ 2016  թվականի հուլիսին այդ էլիտայի հետ Սերժ Սարգսյանի ունեցած անկեղծ ու ցավոտ խոսակցությունը, այդպես էլ արցախյան քաղաքական էլիտան կամ բոմոնդը պատրաստ չէր երկու-երեք տարի անց նոր մարտահրավերի՝ պաշարմանը բախվելուն, որն իր բնույթով ըստ էության պատերազմական գործողության տարատեսակ է, և պահանջում էր համապարփակ համակարգային-հասարակական պատրաստվածության որոշակի աստիճան, որի պարագայում այսօր իրավիճակը կարող էր լինել բոլորովին այլ, և Բաքվի ախորժակն ու մարսողությունը կարող էին լինել զգալիորեն սահմանափակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում