Արցախի ԱԺ-ն զբաղված է լյուբյանկայի արտաքնոցներում ստեղծված տեքստեր տիրաժավորելով՝ չմտածելով հետևանքների մասին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը:
Մեհրաբյանի դիտարկմամբ՝ Արցախի ԱԺ-ն իրեն իրավունք է վերապահում իր գլխից մեծ խորհուրդներ տալ Հայաստանին․ «Արցախի ԱԺ-ն չի կարող որոշել ինչպես վարվի Հայաստանը: Արցախի ԱԺ-ում չեն հասկացել, որ ՌԴ սայլին կցված մի քաղաքական եզ են, որը քարուքանդ եղած է: Մոսկվայի սցենարն է՝ Ադրբեջանը այստեղ դառնա գազան, Հայաստանը՝ զոհ, ՌԴ-ն փրկիչ»:








































