Thursday, 23 07 2026
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ Պապոյան
23:30
Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
23:10
Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
22:50
Պակիստանի վարչապետը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները սաուդյան նավերի վրա
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը
22:30
Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
22:10
Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից
Նարեկ Կարապետյանը մենակ չի լինելու. ճաղերի ետևից են նայելու ՀՀ-ին. պրոցեսը հասնում է կուլմինացիային
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ
Բանակում ողբերգությունների հիմքում կրթության, բարեկրթության և հսկողության պակասն է
21:30
Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին
Ռուսաստանը խուճապի մեջ է. գազանը նեղն է ընկել ու գոռում է
21:09
Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել
Բեռլինում Ալիեւը Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև
Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով
Տեղի է ունեցել ԲԸՏՄ ղեկավարին կից խորհրդակցական նիստ
19:50
Հնդկաստանում ավելի քան 40 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով
0-ներով համարնիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
19:30
Օմանը կոչ է արել խուսափել Կարմիր ծովում լարվածության աճից
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
18:50
Ճապոնիայի մասնակցությունը ԱՄՆ-ում SMR նախագծին կասեցվել է

Արցախի թեմայով կարևոր քննարկում Եվրոպայում. իսկ կա՞ այդ հարցի պատասխանը

Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերի հանձնակատար Ժոզեֆ Բորելը նախօրեին Եվրախոհրդարանում պատասխանել է պատգամավորների հարցերին՝ Արցախի շրջափակման ու դրա հետևանքների թեմայով քննարկմանը: Անշուշտ բավականին ողջունելի է, որ Եվրախորհրդարանը քննարկում է Արցախի շրջափակման հարցը: Եվրախորհրդարանի պատգամավորները բավականին կարևոր և սուր հարցեր են բարձրացրել Ժոզեֆ Բորելի առաջ, որոնց նա պատասխանել է «բորելյան ոճով», որով մինչ այժմ արտահայտվել է Հայաստան-Ադրբեջան խնդիրների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված վիճակի և մասնավորապես Արցախի շրջափակման առնչությամբ:

Բորելն իհարկե դատապարտում է Լաչինի միջանցքի արգելափակումը, այն համարում է խաղաղ կարգավորմանը խոչընդոտող գործոն: Բայց, այդ ամենով հանդերձ, Բորելի պատասխաններում բացակայում է գլխավորը՝ իսկ ի՞նչ անել, որ Ադրբեջանը ապաշրջափակի Արցախը, և ընդհանրապես՝ Եվրամիությունը իր առաջ դնու՞մ է այդպիսի նպատակ, տեսնու՞մ է դրա լուծման որևէ տարբերակ: Այն, որ Եվրախորհրդարանի պատգամավորները սուր հարցեր են տալիս, քննադատում են Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, իսկապես կարևոր է ու լավ, բայց, նույն պատգամավորները պատրաստվու՞մ են նախաձեռնել Եվրախորհրդարանի որոշումներ, որոնք պարտադիր կլինեն Եվրահանձնաժողովի, այդ թվում եվրահանձնակատար Բորելի կատարման համար, որոնք կփոխեն Բաքվի հանդեպ եվրոպական քաղաքականությունն ու կսահմանեն պատասխանատվություն՝ այդ քաղաքականության արժեքները ոտնահարելու համար, ինչը Եվրոպան անում է օրինակ Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններ իրականացնող Ռուսաստանի հանդեպ: Ադրբեջանը այդ քաղաքականությունը վարում է Հայաստանի հանդեպ, Արցախի ժողովրդի հանդեպ, հետևողականորեն, արդեն տևական ժամանակ: Իսկ Ադրբեջանը Եվրոպայի Խորհրդի անդամ է, որը Հայաստանի հետ անդամակցելով այդ կառույցին՝ հեռավոր 2000 թվականին, պարտավորվել է նաև հակամարտությունները կարգավորել խաղաղ ճանապարհով: Եվրախորհրդարանը  անցնող վեց ամիսների ընթացքում, ինչ Բաքուն շրջափակել է Արցախը, կտրել արտաքին աշխարհի հետ մարդկային կապից, անջատել գազն ու էլեկտրաէներգիան, ընդունել է կարևոր բանաձևեր, արձանագրելով իրավիճակը, ու դա շատ կարևոր քայլ է:

Բայց, անցնող կիսամյակը խոսում է այն մասին, որ այդ քայլերը անարդյունավետ են, հետևաբար լսելով Բորելին ուղղված եվրապատգամավորների հարցերը, հարց է առաջանում՝ այդ պատասխաններից հետո նրանք ունե՞ն կոնկրետ քայլեր, որոնք ի վիճակի կլինեն առարկայորեն ազդել եվրոպական մարդկային ու քաղաքական արժեքները տրորող Ադրբեջանի քաղաքականության վրա, թե՞ Եվրոպայում տեղի է ունենում համաշխարհային քաղաքականության համար դասական բաժանում՝ Եվրախոորհրդարանը շոյում է Հայաստանի և Արցախի հանրության ականջները, իսկ Եվրահանձնաժողովը շարունակում է սեղմել եվրոպական արժեքները ոտնատակ տվող Ադրբեջանի ձեռքն ու իրացնել եվրոպական իրական քաղաքականությունը: Կա՞ այդ հարցի պատասխանը Եվրոպայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում