Tuesday, 28 07 2026
ԵՄ-ում գիտակցում են ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանում ճգնաժամի անխուսափելիությունը․ ՌԴ ԱՀԾ
18:20
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
18:10
Մենք բախվել ենք բոլորովին աննախադեպ հրդեհի. Մակրոն
Ինչպե՞ս լուծել հայ-ռուսական և հայ-ադրբեջանական հարաբերությունները ռուս-ադրբեջանականով չպայմանավորելու խնդիրը
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
Կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Գառնիկ Մարգարյանը
17:30
Զիդանը՝ պաշտոնապես Ֆրանսիայի հավաքականի մարզիչ
Ավտոկայանման ժամանակավոր սահմանափակում Արամ Խաչատրյան փողոցում
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
Թրամփի վերաբերմունքը Զելենսկու նկատմամբ դարձել է ավելի դրական․ WSJ
Պատմական նվազագույն ջրառ Սևանա լճից
16:30
Ճապոնիայում երկրաշարժից հետո ավելի քան 60 հետցնցում է գրանցվել. կան տասնյակ անհետ կորածներ
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Պուշկինի թունելի վերականգնման, Դիլիջանի նոր թունելի կառուցման հարցերը
16:10
Մյանմայում հավանություն են տվել մահապատժի կիրառմանն առցանց խարդախության մեջ ներգրավվածների նկատմամբ
Խիստ վերսհսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. Սանիտարական գրքույկը կլինի պարտադիր
15:50
Իրաքի վարչապետը մեկնել է Անկարա՝ Թուրքիայի ղեկավարության հետ բանակցություններ անցկացնելու նպատակով
ՀՀ ՏԿԵ նախարարը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակին
ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե՝ հրադադարի երկրորդ փուլի իրականացման շուրջ բանակցությունները վերսկսելու
Արտաքին հետախուզական ծառայությունը կներգրավվի ռազմական նշանակության արտադրանքի լիցենզավորման գործընթացներում
15:10
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. փլատակներում մարդիկ կան
ԱՄՆ-ը և Վրաստանը համաձայնության չեն եկել․ Վաշինգտոնը հիշեցնում է խոսքի ազատության կարևորությունը
Ադրբեջանը վավերացրել է Ուկրաինայի հետ քաղաքացիական և առևտրային գործերով իրավական օգնության մասին պայմանագիրը
ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժինների ՁՊՎ-ներ ու դատարանների խցեր
14:30
Մոսկվա է ժամանել Հարավաֆրիկյան Հանրապետության պատվիրակությունը՝ ռազմական համագործակցության քննարկման  համար
Իրենց դիպլոմներն են ստացել Ռուս-Հայկական համալսարանի շրջանավարտները
14:10
Պենտագոնը սկսել է վերանայել Եվրոպայում գտնվող ամերիկյան զորակազմի հարցը
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 34 անշարժ գույք
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Արարատի մարզի որոշ հասցեներում գազանջատում է

Ռուբեն Վարդանյանն ուզում է Արցախը փրկել, բայց հայությունից, այսինքն՝ հանուն Ռուսաստանի

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն օրերս ասուլիսին հայտարարել է նոր ճակատ ձևավորելու մասին։ Նա նշել է, որ եկել են Արցախի անվտանգության և զարգացման ճակատ ստեղծելու համաձայնության, որը պետք է դառնա համախմբման առանցքը։ Եվ այս համախմբումը ոչ թե անձերի շուրջ է, ոչ թե այս կամ այն ուժի, այլ Արցախի ապագայի, ամբողջականությունը վերականգնելու և Արցախը հայկական պահելու նպատակի շուրջ։

Արդեն ինն ամիս Արցախում հաստատված Ռուբեն Վարդանյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այսօրվա դրությամբ ունեն ավելի քան 50 էջից բաղկացած փաստաթուղթ, որում ներառված է աշխատանքային քարտեզն ու 77 կետ, որոնց ուղղությամբ աշխատում են։

«Մի մասի ուղղությամբ աշխատել ենք, մի մասի ուղղությամբ աշխատում ենք։ Պայքարի ուղղությունները տարբեր են՝ ինֆորմացիոն դաշտում, ռազմական դաշտում և տարբեր այլ ուղղություններով։ Դրա համար մենք ձևավորել ենք շատ մեծ ծավալով աշխատանքային քարտեզ, որն իրականացման փուլի մեջ է»,-ասել է Վարդանյանը։

Քաղաքական գիտությունների թեկնածու Հայկ Սուքիասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Վարդանյանի հայտարարությանը, նշեց. «Ռուբեն Վարդանյանը հավաքական կոչ է անում բոլորին, որոնք հետաքրքրված են Արցախով: Ես իրենից 40 հազար տարի առաջ հետաքրքրված եմ եղել Արցախի ճակատագրով, հետաքրքրված էլ լինելու եմ, բայց իր հետ որևէ առնչություն չունեմ, ոչ էլ ուզում եմ ունենալ: Ինքը, ըստ էության, պառակտում է առաջացնում: Կան ուժեր, որոնք հետաքրքրված են Հայաստանի կյանքով, Արցախի կյանքով և ապագայով, բայց ունեն այլ տեսակետներ:

Նախ՝  «լինենք միասնական» մոտեցումը, որ ներդրվել է, սրսկվել է հայության մեջ, հասարակությանը պառակտող թեզ է: Աշխարհում ոչ մի ժողովուրդ միասնական չէ: Այսինքն դրել են անիրականանալի մի նպատակ, հետո դա չի իրականանում, ասում են՝ այ տեսեք, հասարակությունը միասնական չէ»:

Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանին՝ քաղաքագետն ասաց, որ նա ոչ Հայաստանի, ոչ էլ Արցախի կյանքով հետաքրքրված չէ, ինքը հետաքրքրված է Հայաստանի և Արցախի մարմնի մեջ ռուսական սապոգը պահելու ուղղությամբ: «Հետևաբար, այն, ինչ ինքը խոսում է, դա կարող է պատմել իր նման ռուսացած հայ օլիգարխների միջավայրում: Այդտեղ իրեն կարող են հավատալ, բայց ոչ երբեք Հայաստանն ու հայ ժողովուրդը: Նա իբրև թե եկել էր կոնսոլիդացիա ապահովելու, նշանակվել էր պետնախարար, ես իրեն առաջարկում եմ  հաշվետվություն տա արցախահայությանը, թե պետնախարար եղած ժամանակ որոնք են եղել իր ձեռքբերումները: Եթե ձեռբերումներ չունի, ուրեմն գեղեցիկ ձևով իր վեշերը հավաքում է, իր օլիգարխացած մարմինը, նաև իր հետ սերտաճած, այսօր Հայաստանի ներքին կյանքը պղտորող սատելիտները, հավաքում է, գնում է Թաթարստան և ստեղծում է «Ապրելու երկիր Թաթարստանը»: Ինքը դրանով մեծ ծառայություն մատուցած կլինի Թաթարստանի ժողովրդին: Դա մի միջավայր է, որտեղ ինքը կարող է ինքնադրսևորվել, այստեղ ինքը ինքնադրսևորվելու որևէ շանս չունի: Այստեղ ուրիշ բան կա, քանի որ սրանք հարուստ հատվածն են, Ռուսաստանից հավանաբար, էմիսարների տեսքով ուղարկված, փորձելու են հսկայական ռեսուրսներ ներդնել, որպեսզի Հայաստանի քաղաքական կյանքում դերակատարում ունենան: Հայաստանի տարբեր մասերում, իհարկե, որոշակի հաջողություն ունեն, բայց դրանք տեղական մարմիններում, իսկ հանրապետության մասշտաբով դժվարանում եմ ասել, թե կկարողանան հաջողություն ունենալ»,-ընդգծեց Հայկ Սուքիասյանը:

Նա հարցադրում արեց, թե արդյոք Ռուբեն Վարդանյանը, որ հաջողակ է բիզնեսում, որևէ ներդրում արե՞լ է Արցախում, որևէ աշխատատեղ ստեղծե՞լ է. «Փաստորեն այն, ինչ ինքը կարողանում է լավ անել, դա չի արել Արցախում, բայց այն, ինչը ինքը չի կարողանում անել, պարզվում է այդտեղ սուպերպրոֆեսիոնալ է, պետք է գա ու փրկի ժողովրդին. «Եթե դու որոշել ես, որ Արցախում պետք է դերակատարություն ունենաս, Արցախն այսօր հսկայական խնդիրներ ունի, աշխատատեղերի խնդիր ունի, աղքատության հարց կա, բիզնես դիր Արցախում, գյուղատնտեսական գործունեության զբաղվիր, փոքր արդյունաբերական գործարաններ ստեղծիր, դու դա կարող ես անել, այ գումարներն ունես: Ինքը ուզում Արցախն է փրկել, բայց հայությունից, այսինքն՝ ինքը Արցախը փրկում է հանուն Ռուսաստանի: Ինքը Արցախը փրկում է ոչ Հայաստանի համար, ոչ հայության համար: Արցախը փրկելու համար շատ կարևոր է, որ արցախցին տեղում մնա, իսկ դրա համար Արցախում պետք է կյանք լինի, տնտեսություն ու զարգացում լինի: Ինքը թող դա անի ու դա կլինի ամենամեծ ծառայությունը: Իսկ ինքը այդ ամենը թողել, մտել է քաղաքական ինտրիգների մեջ, Հայաստանի քաղաքական կյանք է մտել, նախկին իշխանությունից պոկված սատելիտներ է կպցրել իրեն, ստեղծել է ինչ-որ մի կոնգլոմերատ և դրանով Հայաստանի քաղաքական կյանքն է ցնցում: Թող հավաքի իր այդ կոնգլոմերատը և ուղիղ չվերթով գնա դեպի Թաթարստան: Դա կլինի իր ծառայությունը հայ ժողովրդին, որովհետև ինչքան հեռու հայ ժողովրդից, այնքան հայ ժողովրդին ավելի մեծ ծառայություն կլինի»,-ասաց քաղաքագետը:

Նա հավելեց, որ Հայաստանում 5-րդ շարասյունը հաջողություն չունի. «Պարզ է, որ Ռուսաստանն այստեղ «պաչկեքով» ունի 5-րդ շարասյան ներկայացուցիչներ, և «պաչկեքով» ընդդիմադիր, որոնք հերթով մեջտեղ է գցում, որ մեր պետության կյանքը ցնցի: Սրանք նաև կասեցնում են Հայաստանում այն կազմակերպված և առողջ հատվածը, որ իշխանություն չունի և խորհրդարանում չի, ինքը նաև այդ ճանապարհն է փակում, որպեսզի այսօրվա ռևանշիզմի նման սողոսկի Հայաստանի խորհրդարանի կազմի մեջ և սկսի այնտեղ կյանքն այլասերել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում