Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները

Մոլդովայի նախագահը հայտարարել է երկրի պաշտպանունակությունն ամրապնդելու անհրաժեշտության մասին

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ռումինական TVR հանրային հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մոլդովայում չեզոքությունից հրաժարվելու հարց չկա, բայց պաշտպանունակության ամրապնդման մասին հարկավոր Է հոգ տանել: Այդ մասին տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:

«Հիմա չեզոքությունից հրաժարվելու մասին խոսք չկա, քանի որ չեզոքությունն ամրագրված է Մոլդովայի Սահմանադրությամբ: Մեզ անհրաժեշտ է ուժեղացնել պաշտպանունակությունը, բայց հարկավոր Է հաշվի առնել քաղաքացիների կարծիքը: Եթե վերլուծենք վերջին հարցումները, ապա կարելի Է տեսնել, որ երկրի քաղաքացիների մեծամասնությունն առաջվա պես կարծում է, թե չեզոքությունը պետք է պահպանվի: Եվ մենք հարգում ենք քաղաքացիների այս ընտրությունը», – ասել է Սանդուն։

«Մենք նաև պետք է շարունակենք լրջորեն քննարկել այն հարցը, թե ինչ պետք է անել մեզ պաշտպանելու համար: Արդյո՞ք մենք կարող ենք ինքնուրույն ապահովել խաղաղությունն ու հանգստությունը: Ստեղծված իրավիճակում դա շատ կարևոր է»,- ընդգծել է Մոլդովայի նախագահը:

Մեկնաբանելով Ռումինիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին խոսակցությունները՝ նա ընդգծել է, որ որևիցե պաշտոնի չի հավակնում Ռումինիայում։

«Ցանկանում եմ հստակեցնել իրավիճակը. ես Ռումինիայում որևէ պաշտոնի չեմ հավակնում: Գիտեմ, որ Պրուտի մյուս ափին կան Ռումինիայի քաղաքացիներ, որոնք հետևում են Մոլդովայում տիրող իրադրությանը, նրանցից շատերը բարձր են գնահատում այն, ինչ մենք անում ենք Քիշնևում: Մենք շատ երախտապարտ ենք նրանց: Մենք այստեղ շատ կարևոր խնդիրներ ունենք. մենք պետք է (…) Մոլդովան բերենք Եվրամիություն: Դրանք կարևոր և դժվարին խնդիրներ են, և մենք ակնկալում ենք Ռումինիայի օգնությունը», – եզրափակել Է Սանդուն:

Դավոսի տնտեսական համաժողովի ժամանակ Մայա Սանդուն հարցազրույց էր տվել Politico հրատարակությանը, որտեղ չէր բացառել չեզոքությունից հրաժարվելու հնարավորությունը։

«Այս պահին լուրջ քննարկում է ընթանում մեզ պաշտպանելու մեր կարողության մասին: Կարո՞ղ ենք արդյոք մենք դա ինքներս անել, թե պետք է ավելի խոշոր դաշինքի մաս կազմենք: Եվ եթե ինչ-որ պահի մենք, որպես ազգ, գանք այն եզրակացության, որ մեզ հարկավոր Է փոխել չեզոքությունը, ապա դա պետք է տեղի ունենա ժողովրդավարական ճանապարհով», – ասել էր նախագահը` պատասխանելով ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության մասին հարցին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում