Monday, 27 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Թուրքիայում նախընտրական խաղը տնտեսական դրության վրա է գնում. Արևմուտքն ու ԱՄՆ-ն աջակցում են ընդդիմությանը

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

 -Պարոն Սաֆրաստյան, Էրդողանը չի բացառել Թուրքիայում խորհրդարանական և նախագահական ընտրություններն ավելի վաղ անցկացնելու հնարավորությունը, սակայն ժամկետներ չի նշել: Ձեր կարծիքով՝ սա ինչո՞վ է պայմանավորված և որքանո՞վ է դա հավանական։

-Թուրքիայում տնտեսական դրությունը ծանր է, և բնակչության մոտ կա մեծ դժգոհություն: Կառավարությունն, իհարկե, փորձում է մեղմել այդ դժգոհությունը, որոշակի սոցիալական ծրագրեր իրականացվում են, բայց ակնհայտ է, որ դրանք հիմնականում արդյունք չեն տա:

Հաջորդ հագամանքն այն է, որ ինչպես հաշվարկել են թուրք տնտեսագետները, մայիսին ակնկալվում է, որ Թուրքիայի տնտեսական դրությունը կբարելավվի, դրա համար այնպես էին արել, որ մայիսին դրությունը բարելավվի և այդ ալիքի վրա տեղի ունենան ընտրություններ: Սակայն կա նաև չորրորդ հանգամանքը, կառավարության հետ կապված մասնագետների վերջին վերլուծությունները համոզել են Էրդողանին, որ այդ բարելավումը տեղի չի ունենա, նույնիսկ կարող է ավելի վատանալ տնտեսական դրությունը: Դրա համար նա քննարկման է դնում ավելի վաղ ընտրություններ անցկացնելու խնդիրը, քանի որ հիմա առանձին սոցիալական ծրագրեր են իրականացնում, դրանց միջոցով մի քիչ բարելավեն դրությունը և օգտվելով դրանից՝ ընտրություններն ավելի վաղ կազմակերպեն: Նրանք ակնկալում են, որ այդ դեպքում բնակչության դժգոհությունն այդքան մեծ չի լինի: Ես կարծում եմ՝ հենց տնտեսական գործոնով է պայմանավորված, որ Էրդողանը խոսում է ընտրություններն ավելի վաղ կազմակերպելու մասին: Հիմա Էրդողանն էլ է այդ հարցը դնում, որովհետև վաղաժամկետ ընտրությունների խնդիրն ավելի վաղ էր քննարկվում Թուրքիայում, նույնիսկ իշխող կուսակցության ներկայացուցիչներն էին դրա մասին խոսում: Նաև այստեղ հետաքրքիր է ընդդիմադիր 6 կուսակցությունների կոալիցիան՝ Ժողովրդահանրապետական կուսակցության գլխավորությամբ, հայտարարությունը, որոնք անմիջապես արձագանքել էին Էրդողանի հայտարարությանը: Նրանք ասել են, որ եթե ընտրությունները տեղի ունենան մինչև ապրիլի սկիզբը, իրենք համաձայն են: Իհարկե, իրենք չեն դա որոշում, կառավարությունն է որոշում, բայց ամեն դեպքում սա հետաքրքիր դիրքորոշում է ընդդիմության կողմից: Ընդդիմությունն էլ վաղաժամկետ ընտրություններին կողմ է հանդես գալիս, որովհետև իրենք էլ ունեն իրենց մասնագետները, որոնք հետազոտում են Թուրքիայի տնտեսական դրությունը, կառավարության տնտեսական քաղաքականությունը և երևի այնպիսի տվյալներ են ստացել, որ եթե ապրիլին լինեն ընտրությունները, այն սոցիալական միջոացռումները, որոնք կառավարությունն իրականացնում է, դրանք արդյունք չեն տա, և տնտեսությունը կմնա վատ վիճակում, գուցե ավելի վատանա: Այսինքն՝ ցանկանում է օգտվել բնակչության ծանր տնտեսական վիճակից և կառավարության հանդեպ դժգոհությունից: Խաղը տնտեսական դրության վրա է գնում:

-Ընդդիմությունը սպասվող ընտրություններում ի՞նչ ակնկալիքներ ունի։ Էրդողանը Թուրքիայի այս ծանր տնտեսական իրավիճակում շանսեր ունի՞ հաղթելու:

-Նախատեսված է, որ մեկ օրում Թուրքիայում պետք է տեղի ունենան 2 ընտրություններ, և խորհրդարանական, և նախագահական: Եթե փորձենք ընդհանրացնել կարող ենք ասել, որ եթե խորհրդարանական ընտրություններում կարծես թե հարցումների մեծ մասը ցույց է տալիս, որ կարող է հաղթել «Արդարություն և զարգացում» կուսակցությունը և իր կոալիցիան, այսինքն պանթուրքիստական, ազգայնական թևը, ապա նախագահական ընտրություններում ավելի մեծ շանսեր ունի հաղթելու Էրդողանը: Հարցումները ցույց են տալիս, որ երկրորդ փուլում կարող է Էրդողանը հաղթել, առաջինում չի կարողանա: Ըստ էության, Էրդողանը շանսեր ունի հաղթելու նախագահական ընտրություններում: Բացի նրանից, որ նա խարզիմատիկ է, բացի նրանից, որ իրենից ավելի մեծ տրմաչափի գործիչ Թուրքիայում չկա, բանն այն է, որ ընդդիմադիր 6 կուսակցությունները չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ, թե ով պետք է լինի նախագահի իրենց թեկնածուն նախագահական ընտրություններին։ Էրդողանը հայտարարել է, որ ինքն է լինելու, կուսակցությունն էլ է հայտարարել, բայց ընդդիմությունը մինչ այս պահը չունի որոշում թեկնածուի հարցում, և սա թուլացնում է ընդդիմությանը շանսերը։ Եթե շատ կոպիտ ձևակերպենք, ներկա դրությամբ խորհրդարանական ընտրություններին ավելի գերադասելի է Էրդողանի կուսակցության շանսերը, որ կհաղթեն, իսկ նախագահականի դեպքում շանսերը Էրդողանինն են։ Բայց սա շատ նախնական տվյալներ են, շատ բան կարող է փոխվել՝ կապված տնտեսական դրության հետ։

Էրդողանը հայտարարել է, որ սա վերջին ընտրությունն է լինելու, որտեղ ինքը մասնակցելու է։

-Քաղաքական ո՞ր ուժ հաղթելու դեպքում հայ-թուրքական հարաբերություններում որոշակի փոփոխություններ կլինեն։

 Երկու հարթության վրա կարող ենք վերլուծել։ Ընդհանուր հարթությունն այն է, որ ընդդիմությունը կապված է Արևմուտքի հետ, և դա գաղտնիք չէ։ Ընդդիմության թեկնածուները անընդհատ արևմտյան երկրների դեսպանատներում են լինում։ Արևմուտքը և ԱՄՆ-ն կարծես թե ավելի գերադասում են ընդդիմությանը։ Ամերիկյան վերնախավի համոզմամբ՝ ավելի կանխատեսելի քաղաքականություն կանցկացնի, Էրդողանի նման ավանտյուրիաստական ժեստեր չի անի, որոնցով կվիրավորի Արևմուտքին, Ռուսաստանի հետ ավելի զուսպ քաղաքականություն կվարի և ավելի կառավարելի կլինի Արևմուտքի կողմից։ Չնայած Էրդողանն էլ արևմտամետ քաղաքական գործիչ է։ Պարզապես այսպես Արևմուտքն ավելի ազդեցություն կունենա Թուրքիայի քաղաքականության վրա մեր տարածաշրջանում, ինչը կարող է հանգեցնել նրան, որ Թուրքիան մեր տարածաշրջանում ավելի զուսպ քաղաքականություն կարող է վարել։

Մյուս կողմից, ընդդիմադիր գործիչների հայտարարությունները ցույց են տալիս, որ նրանք սկզբունքորեն պաշտպանում են Էրդողանի քաղաքականությունը մեր տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանի նկատմամբ։ Դավութօղլուն վերջերս հայտարարեց, որ հիմա շատ լավ ժամանակն է, որ Թուրքիան ճնշումն ուժեղացնի Հայաստանի վրա, որ նրանից ստանա այն, ինչ ուզում է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում