Saturday, 25 07 2026
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr

Hurriyet. Հրաժարականներ Պոլսո հայոց պատրիարքարանում

Թուրքական Hurriyet օրաթերթը մի հոդված է հրապարակել, որում ներկայացված է իրավիճակը, որ ստեղծվել է Հայկական պատրիարքությունում ֆինանսական խորհրդում տեղի ունեցած մասսայական հրաժարականներից հետո, որոնք պայմանավորված են գործող պատրիարքի հետ ունեցած տարաձայնություններով:
«Այսպիսի բան չի եղել պատրիարքության ողջ պատմության ընթացքում»,- Hurriyet-ին տված հարցազրույցում հայտարարել է համայնքի առանցաքային դեմքերից մեկը և ֆինանսական խորհրդի ամենակարևոր անձը` Մելքոն Կարագյոզը: «Մենք (Թուրքիայի հայերը) մեր ամբողջականության և միասնության կորստի առաջ ենք կանգնած և այսօր մենք ապրում ենք ծայրահեղ մութ ժամանակներում»:
Արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի հետ ունեցած խնդիրներից հետո Խորհուրդը որոշել է հրաժարական տալ: Թերթը հիշեցնում է, որ Աթեշյանին գործող պատրիարք է նշանակել ներքին գործերի նախարարն այն բանից հետո, երբ համայնքը չի կարողացել ներկայիս Մեսրոպ 2-րդ պատրիարքի հիվանդությունից հետո նրան փոխանորդ ընտրել:
Ֆինանսական խորհուրդն անհրաժեշտ էր համայնքի տնտեսական հարցերը լուծելու համար, սակայն այժմ ամբողջ իշխանությունը գործող պատրիարքի ձեռքում է:
«Ֆինանսական խորհուրդը վատ իրավիճակում է հայտնվել արքեպիսկոպոս Աթեշյանի հետ հարաբերություններում և որոշում է կայացրել հրաժարական տալ»,- ասել է Կարագյոզը:
«Աթեշյանն ազնիվ մարդ է, բայց նա այսօր պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի նրա հետ վաղը հաշվի նստեն, ապա թե ոչ՝ ապագայում կտառապի դրանից»,- ասել է Կարագյոզը` ավելացնելով, որ համայնքին պետք է հնարավորություն տրվի նոր պատրիարք ընտրելու։ Դա ավելի լավ կլինի, քան փոխարինողի համակարգը կիրառել փորձելը:
Հայկական համայնքի կոմերցիոն գործերով զբաղվող Ֆինանսական խորհրդի հրաժարականը լուրջ խնդիրներ է առաջացրել համայնքում, քանի որ որոշումներ ընդունելիս անհրաժեշտ է, որպեսզի փաստաթղթի տակ լինի մեկ հոգևորականի և մեկ աշխարհիկ ներկայացուցչի ստորագրություն: Միայն այս դեպքում փաստաթուղթն օրինական կհամարվի: Այս ավանդույթը գալիս է դեռ օսմանյան ժամանակաշրջանից:
«Երբ ես չստորագրեցի փաստաթուղթը, պատրիարքության ֆինանսական բոլոր գործերը դադարեցվեցին»,- ասել է Կարագյոզը` հայտնելով, որ նա միակ աշխարհիկ անձն էր, որը պատասխանատու էր փաստաթղթերի տակ դրվող ստորագրությունների համար: «Ես համայնքի անունից ստորագրում էի փաստաթղթերը, և աշխարհիկ անձի ստորագրության առկայությունը հոգևորականի ստորագրության կողքին պարտադիր էր այն բանի համար, որպեսզի հնարավոր լիներ խուսափել կաշառակերութոյւնից»:
Կարագյոզը ծառայել է հայկական համայնքում վերջին 30 տարիների ընթացքում և եղել է վերջին 3 պատրիարքների աջ ձեռքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում