Sunday, 26 07 2026
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
Լավ երաժշտություն պետք է սկսել լսել մանկապարտեզից, դպրոցից. դա կարևոր գիտելիք է
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են

Եթե սահման է բացվում, ապա դա պետք է արվի ոչ թե երրորդ երկրների, այլ Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիների համար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» շաբաթաթերթի հայերեն էջի խմբագիր Բագրատ Էստուկյանը։

-Պարոն Էստուկյան, Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ այս ամսվա սկզբին սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի տեխնիկական պատվիրակությունների հանդիպում։ Ըստ հայտարարության՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դրական է ընթանում, և ամենայն հավանականությամբ, մոտ ապագայում կիրականացվեն երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանների բացումը և դիվանագիտական անձնագրերի թույլտվությունը: Ի՞նչ դիտարկումներ ունեք այս հանդիպման շուրջ։

Ես ևս այս հանդիպման մասին տեղեկություն չունեի։ Սակայն պետք է նշեմ, որ եթե մենք խոսում ենք առաջընթացի մասին, ապա այս հանդիպումները  պետք է ոչ թե գաղտնի, քողարկված ձևով լինեն, այլ հրապարակային։ Թուրքիան պետք է համարձակություն ունենա հայտարարել, որ սահմանի բացման համար նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում։ Քանի դեռ նման բան չկա, ես քայլ առաջ համարել չեմ կարող։ Անցյալում էլ նման տեղեկություններ կային՝ իբրև թե  դեպի սահման գնացող ճանապարհների բարեկարգման մասին, բայց հետագայում այլ զարգացումներ չտեսանք։ Հիմա էլ սահմանը բացվում է միայն դիվանագիտական անձնագրեր ունեցողների  կամ երրորդ երկրների քաղաքացիների համար։ Սա, իմ կարծիքով, անիմաստ սահմանափակում է։ Եթե  երկրների միջև հարաբերություններ է հաստատվում, սահման է բացվում, ապա տրամաբանական է, որ դրանից նախևառաջ երկու երկրների քաղաքացիները պետք է օգտվեն, այլ ոչ թե երրորդ երկրներ։ Հետևաբար այստեղ  արդեն խնդիրներ են առաջանում՝ կապված ձևականության հետ։Ինչպես արդեն նշեցի՝ ես այս հանդիպման մասին էլ չէի լսել։ Ամեն ինչ ավելի ակնհայտ կլինի, երբ Թուրքիայի կառավարությունը հպարտությամբ,ճակատը բաց ձևով իր ժողովրդին կհայտարարի, որ ահա այսպիսի քայլեր են արվում Հայաստանի հետ հարաբերությունները բնականոնացնելու ուղղությամբ։ Քանի որ Թուրքիայի կառավարությունը նման բան ասելու համարձակություն չունի, մենք առաջընթաց համարել չենք կարող։

-Իսկ ինչու՞ է թուրքական կողմն անընդհատ հայտարարում, որ հաջորդ հանդիպումը պետք է լինի Անկարայում կամ Երևանում։ Ինչո՞ւ է դա անհրաժեշտ։

Պետք է նշեմ, որ սա տեղին պահանջ է, որովհետև եթե երկու երկրներ բանակցում են, բնականաբար պետք է իրար հետ բանակցեն, միմյանց մայրաքաղաքներում հանդիպեն։ Սա շատ նորմալ ընթացք է։ Կարող ենք ասել, որ մեկնարկի համար երրորդ  չեզոք երկիր էր պետք, որպես առաջին հանդիպում, որպես կողմերի ներկայացուցիչների ծանոթություն։ Բայց արդեն հաջոդ հանդիպումները պետք է Անկարայում կամ Երևանում լինեին, հաջորդականությամբ։

Հայաստանի կառավարությունն այս հեռանկարից խուսափում է, որովհետև մտահոգություն ունի, որ մեր ընդդիմությունն այդ առիթը կշահարկի ու բողոքի ցույցերում կառավարությանը վատ իրավիճակի մեջ կդնի։ Այսինքն՝ հնարավոր է բողոքի ցույցեր տեղի ունենան պատվիրակության ժամանելու առիթով ու այդպիսով մթնոլորտը կպղտորվի։Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այստեղ ընդհանրապես այդտեսակ մտահոգություն չկա, որովհետև նման տրամադրություններ չկան։ Դա կարող է միայն կառավարությունն անել, բայց նա էլ այդ քայլին չի գնա։ Հետևաբար թուրքական կողմը կարող է հայաստանյան պատվիրակությանն ընդունել Անկարայում՝ առանց որևէ խոչընդոտի։Իսկ ահա հայկական պատվիրակությունը միգուցեև դժվարություններ ունենա թուրքական պատվիրակությանը հյուրընկալելիս։Բայց արձանագրենք, որ թուրքական կողմի պահանջը տեղին է՝ բանակցութունները Երևան ու Անկարա տեղափոխելու հետ կապված։

-Դուք էլ նշեցիք, որ Հայաստանում միանշանակ վերաբերմունք չկա հայ-թուրքական պրոցեսի շուրջ և հասարակությունն այնքան էլ չի ողջունում տեղի ունեցողը։ Ինչպիսի՞ տրամադրություններ կան Թուրքիայում։

-Թուրք հասարակությունը պատրաստ է, քանի որ կառավարությունն է  դա ուզում։ Ամենաշահագրգիռ հատվածը սահմանամերձ տարածքի բնակիչներն են, որոնք մեծ ցանկություն ունեն, որ այդ սահմանը բացվի։ Օրինակ՝  Կարսի առևտրական շրջանակները հույսեր ունեն, որ երբ սահմանը բացվի՝ իրենց առևտուրն էլ դրանից կզարգանա։ Այդ առումով լուրջ մտահոգություններ չկան։

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում