Sunday, 26 07 2026
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
Լավ երաժշտություն պետք է սկսել լսել մանկապարտեզից, դպրոցից. դա կարևոր գիտելիք է
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09:15
Թեհրանն Ուկրաինային մեղադրել է իրանական նավի վրա հարձակման մեջ
Ռուս-ուկրաինական, իրանա-ամերիկյան կարգավորո՞ւմ, թե՞ «ոչ կոնվենցիոնալ պատերազմ»
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից

Նվիրյալ զինվորական ներուժը «խժռած» համակարգը

Արցախի պաշտպանական բանակի նախկին երկու հրամանատարներին (որոնք հաջորդաբար ղեկավարել են ՊԲ 44-օրյա պատերազմի օրերին) մեղադրանքի առաջադրումը բացի իրավական, և ինչ որ իմաստով գործի աղմկոտ հանգամանքից բխող նաև քաղաքական ասպեկտներից, ունի նաև մեկ այլ շերտ: Այն բավականին բարդ է ստույգ գնահատելը, բայց խոսքը թերևս վերաբերում է հայկական զինուժի բովանդակությանն ու անցնող ավելի քան երկու տասնայակի ընթացքում դրա շուրջ կառուցված քաղտեխնոլոգիաներին, որոնց ներքո իրականում դանդաղ, բայց ցավագին հաստատունությամբ հասունացել է մի մեծ վակուում, որը պայթեց աշխարհաքաղաքական իրողությունների և հանգամանքների խիստ անբարենպաստ դասավորության հետևանքով:

Մինչդեռ, այդ վակուումի հասունացումը առավել քան պարզ էր գերազանցապես նրանց համար, ովքեր պաշտոնի և կարգավիճակի բերումով տիրապետում էին իրադրությանը, միաժամանակ սակայն կառուցում դրան լիովին հակոտնյա քաղտեխնոլոգիական պատկեր՝ զոյտ ներքաղաքական կոնյուկտուրայից բխող կարիքները սպասարկելու, այդ թվում չարաշահելով նաև շատ ու շատ շրջանակների ու աննձանց վստահությունը: Խոշոր հաշվով, այդ երևույթի առաջին զոհը Հայաստանի բանակն էր, հետո հանրությունն ու պետությունը: Դրա զոհն էին նաև բանակի բարձրագույն հրամկազմի այն ներկայացուցիչները, որոնք այնտեղ էին զինվորական գործի և պետության ու հայրենիքի պաշտպանության անկեղծ նվիրումով ու գիտակցումով, առանց վարքագծի և մտածողության «օլիգարխիզացիայի» կամ «դղյակապատման»:

Մարդիկ, որոնք զինվորական գործի սեղանին էին դրել իրենց կյանքը, իրենց երիտասարդությունը, իրենց ընտանեկան ջերմությունը, իրենց երեխաների հետ շփումները, այդ ամենը փոխարինելով պետության պաշտպանության անկեղծ աշխատանքով: Այդ շարքում են վստահաբար նաև գեներալներ Միքայել Արզումանյանն ու Ջալալ Հարությունյանը, որոնք հայկական բանակի այսպես ասած երկրորդ սերնդի այն զինվորականներն էին, որոնք ներշնչում էին վստահություն ու պաշտպանվածության զգացում, հուսալիություն և ռազմական ամրության ու հաղթանակի պահպանության շարունակելիություն: Բայց, ամբողջ հարցն այն է, որ որևէ գեներալ կամ այլ բարձրաստիճան կամ շարքային զինվորական, բանակում առանձին վերցրած միավոր լինելով, այդուհանդերձ էապես կորցնում է իր ներուժը, եթե չկա համարժեք համակարգ որպես այդպիսին: Որովհետև, այդ համարժեք համակարգի բացակայությունը շատ դեպքերում աննկատ սահմանափակում կամ արգելակում է առանձին վերցրած ամենազորեղ ու փայլուն միավորի աճն անգամ, ավելի շատ բերելով քարոզչական ուռճացումների, քան իրական, բովանդակային, համակարգային աճի: Մեծ հաշվով դա է տեղի ունեցել հայկական զինուժի հետ, որովհետև այդպիսին է եղել այն ռազմա-քաղաքական ու տնտեսական համակարգը, որի ամբողջության մեջ միայն պետք է լիարժեք բացվեր, ծավալվեր, զարգանար որևէ գեներալի կամ այլ զինվորականի ներուժ՝ ապահովելով դրա համարժեքությունը, ու նաև այդ միջոցով համակարգային աճի համարժեքությունը Հայաստանն ու Արցախը պարուրող մարտահրավերների համեմատ: Այդ իմաստով, անհատները եղել են մեր փայլուն զինվորականներից, սակայն նրանք թե անզոր են դարձել համակարգային առավել, անհամեմատելի ուժգին հարվածի հանդեպ՝ էապես հայտնվելով սխալներ թույլ տալու ռիսկի առաջ, թե էապես նվազել է նրանց առանձին գործողության գործակիցը:

Չգիտեմ, ինչ կհաստատի կամ կհերքի քննությունը,եթե կներկայացվեն որևէ չարամիտ դիտավորության փաստեր ու ապացույցներ, դրանք պետք է ստանան բնականաբար համարժեք իրավական գնահատական: Բայց Միքայել Արզումանյանն ու Ջալալ Հարությունյանը, և շատ ու շատ բարձրաստիճան կամ այլ աստիճանի զինվորականներ, իրենք էլ տուժող են, «զոհ» են, այն համակարգային անհամարժեքության զոհը, որ գերիշխել է Հայաստանում ավելի ան երկու տասնամյակ: Հետևաբար, առկա իրավիճակից հետևությունն էլ պետք է լինի համակարգային, եթե իհարկե դարձյալ գերակշռողը չեն այլ խնդիրներ ու նպատակներ, կամ թեկուզ հնարավոր «բարեխիղճ մոլորություններ»: Այո, գործ ունենք հազարավոր երիտասարդ կյանքերի կորստի հետ, որը չի կարող մնալ անհետևանք: Բայց, միևնույն ժամանակ, այստեղ է նաև, որ պետական մասշտաբի համար պահանջվում է խնդիրների խորքային, ընդհուպ արմատին հասնող դիտարկում, ախտորոշում և դրանից բխող եզրահանգումներ, որպեսզի քաղվի համակարգային դասը, այլ ոչ թե բավարարվեն հանրային ինչ-ինչ սպասումներ կամ բնազդներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում