Monday, 27 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Առաջիկայում կառավարությունը կիրականացնի բուհերի միավորման իր ծրագիրը. դա անխուսափելի է դառնում

Հայաստանի բոլոր բուհերում փակցված են ընդունելության ցուցակները և արդեն հայտնի են անվճար և վճարովի տեղեր զբաղեցրած դիմորդների անունները:

Բուհերին տրամադրված 1918 անվճար տեղերից համալրվել է 1433-ը, իսկ 21761 վճարովի տեղերից՝ 6518-ը. 550 անվճար տեղ մնացել է թափուր:

Հուլիսի 19-ից մինչև հուլիսի 26-ը մրցույթի լրացուցիչ փուլի հայտագրումն է դրական միավորներ ստացած, սակայն մրցույթից դուրս մնացածների համար: Մրցույթի այդ փուլում դիմորդը կարող է հայտագրել մինչև 6 մասնագիտություն՝ իր հանձնած քննություններին համապատասխան: Արդյունքները կհրապարակվեն հուլիսի 30-ին:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում աղետ համարեց, որ այդքան անվճար տեղ թափուր է մնացել. «Մենք տարեկան ունենում ենք մոտավորապես 30 հազարից ավելի շրջանավարտ և հիմա, ինչպես տեսնում ենք, ընդունվողներ թիվը 10 հազար էլ չի կազմում: Իհարկե, դեռ կա լրացուցիչ փուլ, երբ մրցույթից դուրս մնացածները թափուր տեղերի համար կարող են դիմել: Այսինքն բուհ ընդունվողների թիվը մի քիչ էլ կավելանա, նաև հեռակայի ընդունելությունը կա, և կարող ենք ասել, որ այդ թիվը կարող է հասնել 10 հազարի»,-ասաց նա:

Սերոբ Խաչատրյանի խոսքով, լուրջ խնդիր է, որ մեծ թվով դիմորդներ կտրվում են քննություններից, ինչը նշանակում է, որ դպրոցական կրթության մակարդակն այնքան է իջել, որ երեխաների մեծ մասը չի կարողանում անգամ հասնել 7,5 անցողիկ շեմին. «Մենք այս տարի ունենք ֆակուլտետներ, որտեղ բոլոր դիմորդները կտրվել են: Օրինակ, Մանկավաժական համալսարանի կենսաբանության բաժինը ուներ 15 դիմորդ, և բոլորը բավարար են ստացել: Նույն պատկերը աշխարհագրության բաժնում է եղել: Աղետալի վիճակ է Ագրարային համալսարանում, որտեղ ամբողջ բուհում ընդունվել է ընդամենը 38 դիմորդ: Ընդ որում, նրանց մեծ մասն ընդունվել է Ագրարային համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետներում: Այնտեղ անասնաբուժություն կա, անասնաբուծություն կա, որ շատ կարևոր են, այլ կարևոր մասնագիտություններ կան, որտեղ գրեթե դիմորդ չունեն՝ 1-2 հոգի: Աղետալի վիճակում են Մանկավարժականի գհումանիտար մասնագիտությունների ֆակուլտետները: ԵՊՀ-ի որչոշ ֆակուլտետներ հսկայական թվով ընդունվողներ ունի, բայց օրինակ բանասիրական ֆակուլտետ, պատմություն, աստվածաբանություն, փիլիսոփայություն, մշակութաբանություն, մանկավարժություն մասնագիտություններով անգամ պետպատվերով տեղերն են թափուր մնում: Վաղուցվանից բարվոք չի իրավիճակը նաև բնագիտության ֆակուլտետներում: Այսինքն մեր կրթական համակարգում երկու միտում կա. գնալով պակասում է բուհ ընդունվողների թիվը, որը բերելու է շատ վատ հետևանքների: Իհարկե, շատերն ասում են՝ ավելի լավ, թող քիչ ընդունվեն, բոլորն ընդունվում են, բայց ամեն դեպքում դա ինչ-որ դեր ունենում էր: Նույնիսկ երեխաները վատ էին սովորում, բուհում սովորելը դրական ազդեցություն ունենում էր՝ միջավայրը, շփումները»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե երեխաները բուհեր չեն ընդունվում, գնալով դպրոցական կրթությունը չի բավարարում այն պահանջները, որ երեխաները գոնե նվազագույն միավորներ ստանան:

Դիտարկմանը, որ առաջ էլ չէր բավարարում և մասնավոր պարապում էին, Սերոբ Խաչատրյանն արձագանքեց. «Հիմա էլ են պարապում: Այստեղ երկու պատճառ կարող է լինել: Կամ մեծացել է այն մարդկանց թիվը, որոնք գոնե նվազագույն մասնավոր պարապելու գումարը չեն կարողանում վճարել, կամ իրենց կրթական մակարդակն այնքան ցածր է, որ նույնիսկ մասնավոր պարապմունքը չի օգնում: Առաջիկայում անխուսափելի է դառնում բուհերի օպտիմալացումը: Բավական լուրջ խնդիրների առջև են կանգնում բուհերը և առաջիկայում կառավարությունը կիրականացնի բուհերի միավորման իր ծրագիրը, որը վաղուց կար և այս իրավիճակը դրան նպաստում է: Երկրորդ խնդիրը այն է, որ մենք ունենում ենք դեֆորմացված բուհական համակարգ: Այսինքն ունենում ենք մի քանի ֆակուլտետներ՝ իրավաբանություն, ծրագրավորում, տնտեսագիտություն, օտար լեզուներ, սերվիս, միջազգային հարբերություններ, որտեղ բուհերը ծաղկում են: Այստեղ մրցակցություն կա, շատ ուսանողներ կան, բայց բուհական կրթության մնացած դաշտն ամայանում է: Այսինքն մեր տնտեսությունը միայն յս մի քանի մասնագիտությունների գծով է աճում, իսկ ինչ է լինելու մյուս ոլորտներում: Մենք գյուղատնտեսներ, ուսուցիչներ, ինժեներներ չենք ունենալու: Այս ոլորտները քայքայվելու են, ամայանում են: Հայաստանում հիմնականում լինելու է սերվիսի ոլորտ՝ ռեստորաններ, հյուրանոցներ, տուրիզմ, և լինելու են իրավաբաններ, հոգեբաններ, բժիշկներ, որոնք այս հիվանդ հասարակության հետևանքներն են բուժելու: Դրա համար են այդ ճյուղերը ծաղկում, որովհետև այս հասարակությունը լրիվ դեգրադացվում է: Մնացած ոլորտները ամայության մեջ են»:
Նա զարմանք հայտնեց, որ մարդիկ ասում են՝ ավելի լավ, որ դիմորդները չեն ընդունվում բուհեր. «Իսկ հետո ի՞նչ է լինելու, ինչ-որ նոր բա՞ն եք բերելու տեղը, թե՞ ուզում ենք եղածն էլ քանդվի գնա ու վերջ: Արդյունքում ունենալու ենք ավելի անգրագետ սերունդ:

Բուհերի օպտիմալացումն իր հետ բերելու է նաև դասախոսների պահանջարկի կրճատում: Դա էլ մեկ այլ խնդիր է: Պետությունը պետք է շահագրգռված լինի, որ համալսարաններում աշխատող մարդկանց թիվը շատ լինի, որովհետև սպասարկման ոլորտը հավելյալ արժեք չի ստեղծում: Այսինքն եթե Հայաստան եկող տուրսիտներն ավելանում են, սրճարանները, ռեստորանները, հյուրանոցներն ավելանում են, դա տնտեսությանը մի քիչ փող է տալիս, բայց որակական փոփոխություն չի տալիս: Եթե այդպես լիներ, հիմա Հունաստանն աշխարհի ամենաուժեղ ու զարգացած երկիրը կլիներ: Մեզ պետք են ոլորտներ, որոնք հավելյալ արժեք են ստեղծում, իսկ համալսարանները հենց այդ ոլորտներից են: Բայց մենք փող չենք դնում համալսարանների վրա, գումար չենք տալիս, գցում ենք շուկայական թոհուբոհի մեջ, կողքից ուրախանում ենք, ասում ենք՝ ինչ լավ է, դիմորդները պակասում են, կարող ենք համալսարանները միավորել, շենքերն էլ վաճառել: Այս տրամաբանությամբ ավելի ենք փոքրացնում Հայաստանի ինտելեկտուալ ներուժը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում