Tuesday, 28 07 2026
ԱՄՆ-ը և Վրաստանը համաձայնության չեն եկել․ Վաշինգտոնը հիշեցնում է խոսքի ազատության կարևորությունը
ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժինների ՁՊՎ-ներ ու դատարանների խցեր
Իրենց դիպլոմներն են ստացել Ռուս-Հայկական համալսարանի շրջանավարտները
14:10
Պենտագոնը սկսել է վերանայել Եվրոպայում գտնվող ամերիկյան զորակազմի հարցը
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 34 անշարժ գույք
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Արարատի մարզի որոշ հասցեներում գազանջատում է
13:30
Ավստրիան քննարկում է պարտադիր զինծառայության ժամկետը երկարացնելու հնարավորությունը
Նոր խաղահրապարակ՝ Էրեբունի վարչական շրջանում
13:10
Ալիևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Բացահայտվել է 600 մլն դրամի չհայտարարված շրջանառություն
12:50
Հզոր երկրաշարժ՝ Ճապոնիայի Կյուսյու տարածաշրջանում
Մեկնարկել են զինվորական երդման արարողությունները, նորակոչիկներին հատկացվում է երկօրյա արձակուրդ․ Պապիկյան
12:30
Սի Ծինփինը Սլովակիային կոչ է արել կառուցողական դեր կատարել Չինաստան-ԵՄ հարաբերություններում
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքան արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը
12:10
Ֆրանսիայում անտառային հրդեհներն ամենաուժգինն են երկրորդ համաշխարհայինից ի վեր
Պուտինը Հայաստանի ընդդիմությանը «հանձնարարեց» հանրաքվե նախաձեռնել
11:50
Ֆինլանդիան փակել է օդային և ծովային տարածքի մի մասը՝ ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով
11:40
Ըմբշամարտի Մ-17 տարեկանների ԱԱ-ում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
11:20
Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում
11:10
Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
10:50
Ամերիկացիների միայն մեկ երրորդն է կողմ Իրանի դեմ պատերազմին
Սպասվում է առանց տեղումների եղանակ
10:30
Նեթանյահուի և Թրամփի հարաբերությունները լարվել են
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ուկրաինական ԱԹՍ-ները չեն կարողացել խոցել Պոդոլսկում Wildberries-ի լոգիստիկ համալիրը
Հայաստան-Թուրքիա փակ սահմանն ավելի սուր է զգացվում Ռուսաստանի սահմանափակումների պատճառով
09:50
Թրամփը կհանդիպի Զելենսկու ու Նեթանյահուի հետ

Անհետ կորածների թիվը մոտ է 200-ին. Ադրբեջանի մոտեցումը մերժողական է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՄԻԵԴում հայ գերիների շահերը պաշտպանող փաստաբան Սիրանուշ Սահակյանը

Տիկին Սահակյան, ձեր տեղեկություններով 44-օրյա պատերազմում անհետ կորածների թիվը որքան է կազմում, և որքանո՞վ է դա տարբերվում պաշտոնական վիճակագրությունից:

Անհետ կորածների թիվը շատ ավելի մեծ է, քան ներկայացվում է: Եթե հետևենք քննչական մարմինների հաղորդագրություններին, դրանք ևս վկայում են, որ այդ թիվը 200-ին մոտ է: Առանձին տեղեկություններ հավաքագրել է և վարում է նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն: Մեթոդաբանությունների մեջ տարբերություններ կան, բայց այդ թիվը ավելի մոտ է 200-ին, այլ ոչ թե 70-ին: Մենք շուրջ 41 անհետ կորածի վերաբերյալ դատական գործ ունենք, որ վարում ենք, բայց դրանից զատ ունենք ապացուցված գերեվարման դեպքեր, որոնք պաշտոնականացված չեն Ադրբեջանի կողմից: Դրանց թիվը 80 է: Գերիները ևս առնվազն պետք է ՊՆ-ի տեսանկյունից ընկալվեին որպես անհետ կորածներ: Որովհետև նրանց դիակները հայտնաբերված չեն, ԴՆԹ համընկնումներ չկան, և կան ապացույցներ, որ վերջին պահին նրանք եղել են գերեվարված և ադրբեջանական զորքերի հսկողության ներքո: Առնվազն մեր ձեռքի տակ եղած թվերով 120-ը գերազանցում է:

Այսինքն պաշտոնական թվերը խնդրահարույց են նաև այն առումով, որ սահմանափակ թվով ընտանիքների է այդ աջակցությունը հասնում:

Այո, և ես վստահ եմ, որ նաև վիճակագրություն վարելու տարբերություններ կան և միգուցե նաև հասկացություններն են տարբեր կերպ ընկալվում և մեկնաբանվում: Մենք ելնում ենք միջազգային մարդու իրավունքների համընդհանուր տարածված սահմանումներից և գերեվարման պարագայում նկատի ենք ունենում այն անձանց, որոնք զենքը վայր դրած, ողջ հայտնվել են հակառակորդի ֆիզիկական հսկողության տակ: Իսկ անհետ կորածների պարագայում այն անձինք, որոնք մնացել են վերահսկվող տարածքներում, սակայն մարտական գործողություններում զոհված կամ գերեվարված լինելու վերաբերյալ մենք չունենք անմիջական տեղեկություններ: Բայց ապացուցված է, որ վերջին տեսանելի զարգացումների շրջանակներում մնացել են հակառակորդի հսկողության ներքո, և մինչև օրս հայտնաբերված չեն նրանց դիերը, չկան ԴՆԹ համընկնումներ:

Դուք ինչպե՞ս եք գնահատում պետության կողմից սահմանված աջակցության չափը՝ 300 հազարական դրամ աջակցություն յուրաքանչյուր ընտանիքին 15 ամիս ժամկետով:

Նախ, այդ ժամկետայնությունն ինձ համար հասկանալի չէ, թե ինչու 15 ամիս: Ես չունեմ որևէ ողջամիտ պատճառաբանություն, թե ինչու դա երկու տարի չէ կամ օրինակ, մեկ տարի: Այդ քաղաքականությունը չեմ կարծում, որ հիմնավոր է և փաստերի կամ ապացույցների վրա է հիմնված: Այստեղ ավելի շատ պատահական լուծումներ են տալիս: Ինչ վերաբերում է 300 հազարին, սա նորից կապված է պետության սոցիալական զարգացվածության և առաջնահերթությունների հետ: Իհարկե, ցանկալի կլիներ, որ դա անհամեմատ ավելի շատ լիներ, բայց գոնե դրական է, որ այդ սոցիալական աջակցությունը տրամադրվում է: Ժամկետի առումով, կարծում եմ՝ դա պատահականություն է և որևէ հիմնավորվածություն չունի:

Ունե՞նք արդյոք նորություն գերիների հետ կապված: Կարծեք թե այս հարցը փակուղի է մտել: Եթե որոշ ժամանակ առաջ գոնե 1-2-ը վերադառնում էին, հիմա ոչ մի միջնորդություն չկա:

Կարծում եմ՝ քաղաքական հարթության մեջ բոլոր դերակատարներն աջակցում են հայ-ադրբեջանական և հայ-թուրքական երկխոսությանը և չեն շտապում միջամտել, այդ թվում մարդասիրական խնդիրներով՝ ակնկալիք ունենալով, որ մեծ քաղաքական պայմանավորվածությունների շրջանակներում ածանցվող էֆեկտով լուծում կստանան նաև մարդասիրական խնդիրները: Ավելին, այդ խնդիրների լուծումը ավելի կլեգիտիմացնի հայ-թուրքական և հայ-ադրբեջանական շփումները և կբարձրացնի հասարակության շրջանում վստահությունը: Դրա համար, քանի դեռ քաղաքական միջազգային բնույթ կրող հարցերում չեն արձանագրվել տեղաշարժեր, իսկ քննարկումներն ընթանում են և ոչ դանդաղ, դեռևս մենք դրական տեղաշարժ չենք ունենա: Ինչ վերաբերում է իրավական գործընթացին, այն իր բնականոն ուղիով, ընթացակարգերով առաջ են շարժվում: Ընդհանուր գծերով կարող եմ ասել, որ այս պահին Ադրբեջանի մոտեցումը մերժողական է: Այսինքն, երբ մենք ստանում ենք Ադրբեջանի կառավարության պատասխանը չհաստատված գերեվարված անձանց առնչությամբ, նրանք մերժում են, հերքում են Ադրբեջանում գտնվելու հանգամանքները: Ավելին, փորձում են դատարանում պրոակտիվ լինել և հասնել կիրառված անհապաղ միջոցների վերացմանը: Այդ առումով հաջողություններ չունեն, բայց բոլոր դեպքերում մերժողական է նրանց մոտեցումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում