Saturday, 25 07 2026
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr

ՀՀ վարչապետը տիկնոջ և ՀՀ նախագահի հետ Հանրայինի բակում տեղադրված էկրանից հետևել է Շոտլանդիա-Հայաստան հանդիպմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է Հայաստանի հանրային հեռուստաընկերություն: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Վարչապետը և նախագահը Հանրային հեռուստաընկերության 65-ամյակի առթիվ հեռուստաընկերության մի խումբ նվիրյալների հանձնել են պարգևներ:

Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել Հայկական հեռուստատեսության առաջին հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Նարա Շլեպչյանին և հեռուստաընկերության պրոդյուսեր Էլմիրա Արսենյանին: Վերջինիս պարգևը հանձնվել է նրա գործընկեր Արտավազդ Եղոյանին, քանի որ տիկին Արսենյանը գտնվում է արտերկրում:

Վարչապետի շնորհակալագրի են արժանացել Հանրային հեռուստաընկերության Թվային արխիվի ավագ թվային արխիվավար Ալվարդ Լազարյանը, Մոնտաժի բաժնի պետ Արսեն Նազարյանը, Լրատվական ծառայության Արտադրական գործընթացների ապահովման բաժնի մոնտաժող Սմբատ Սարգսյանը և Հեռուստաֆոնդի վերականգնման լաբորատորիայի ղեկավար Անիչկա Հունանյանը:

Պարգևատրման արարողությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է բոլորին Հանրային հեռուստաընկերության 65-ամյակի առթիվ և նշել.

«Ընդհանրապես՝ կարծում եմ, որ հենց տարիքը հուշում է, որ, համենայնդեպս, ներկաներից շատերին Հանրային հետուստատեսությունն ուղեկցել է ողջ կյանքի ընթացքում: Սա է պատճառը, որ մենք Հանրային հեռուստաընկերության նկատմամբ ունենք առանձնակի վերաբերմունք ու առանձնակի զգացմունքներ, որովհետև մեր կյանքի յուրաքանչյուր փուլում մենք մեզ հիշում ենք Հանրային հեռուստատեսության հեռուստադիտողի դերում:

Այսօր ես շատ ուրախ եմ, որ պիտի առիթ ունենանք մեր գնահատանքի տուրքը տալու Հանրային հեռուստատեսության այն աշխատակիցներին, ովքեր այս տարիների ընթացքում առավել կարևոր դերակատարում են ունեցել: Եվ պիտի հույս ունենամ, որ ահա, Հանրային հեռուստատեսությունը պիտի շարունակի Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության ոլորտի, լրագրության ոլորտի, հանրային քննարկումների ոլորտի նշանավոր և նշանակալի դեմքերով հանդես գալ: Այդ դեմքերը նաև պիտի ձևավորվեն Հանրային հեռուստատեսությունում և նրանք պետք է դառնան մեր հանրության հետ խոսելու, երկխոսելու կարևոր մունետիկներ: Եվ թերևս սա է, ընդհանուր առմամբ, Հանրային հեռուստատեսության դերակատարումը»:

Եզրափակելով՝ վարչապետը նաև շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին Երևանում տարած հաղթանակի առիթով և հույս հայտնել, որ Հանրային հեռուստաընկերության 65-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությունն առավել ևս կնշանավորվի Հայաստանի հավաքականի հաջող խաղով:

Այնուհետև վարչապետը տիկնոջ հետ հեռուստաընկերության բակում տեղադրված մեծ էկրանից հետևել է ֆուտբոլի Ազգերի լիգայի խմբային փուլի Շոտլանդիա-Հայաստան հանդիպմանը, որը հեռարձակվել է Առաջին ալիքով:

Նշենք, որ Շոտլանդիա-Հայաստան հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում