Tuesday, 28 07 2026
Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-ի
«Կասպյան պատերազմից» Ադրբեջանի անհանգստություն՝ Պուտին-Ալիև հեռախոսազրույցից հետո
20:50
Նեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ հանդիպելու համար
ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշման նախագծի հանրային լսումը
20:30
Իրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համար
20:20
Ջանես Նազարյանը դուրս է եկել Բաքվում ընթացող մրցաշարի եզրափակիչ
20:10
ԱՄՆ-ն հստակ գիտի՝ ինչ է կատարվում Իրանի միջուկային օբյեկտում, և կարիք չկա, որ Նեթանյահուն հայտնի աշխարհին այդ մասին. Թրամփ
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է
19:50
Իրանը հայտարարել է գազային ոլորտին հասցված խոշոր վնասի մասին
Շենգավիթում ուժեղացված ծառայություն է իրականացվել․ հայտնաբերվել են թմրամիջոց և սառը զենք
19:30
«Սիթին» երկարաձգել է Գվարդիոլի պայմանագիրը
Մեղրու ՀԷԿ-ի նախագիծը իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
19:10
Հայաստանում կտրուկ աճել է ռուսաստանցիների հետաքրքրությունը բնակարանների նկատմամբ
Արմեն Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
18:50
Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն էլեկտրագնացքների ուղեվարձի զեղչեր է սահմանում
ԵՄ-ում գիտակցում են ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանում ճգնաժամի անխուսափելիությունը․ ՌԴ ԱՀԾ
18:20
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
18:10
Մենք բախվել ենք բոլորովին աննախադեպ հրդեհի. Մակրոն
Ինչպե՞ս լուծել հայ-ռուսական և հայ-ադրբեջանական հարաբերությունները ռուս-ադրբեջանականով չպայմանավորելու խնդիրը
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
Կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Գառնիկ Մարգարյանը
17:30
Զիդանը՝ պաշտոնապես Ֆրանսիայի հավաքականի մարզիչ
Ավտոկայանման ժամանակավոր սահմանափակում Արամ Խաչատրյան փողոցում
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
Թրամփի վերաբերմունքը Զելենսկու նկատմամբ դարձել է ավելի դրական․ WSJ
Պատմական նվազագույն ջրառ Սևանա լճից
16:30
Ճապոնիայում երկրաշարժից հետո ավելի քան 60 հետցնցում է գրանցվել. կան տասնյակ անհետ կորածներ
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Պուշկինի թունելի վերականգնման, Դիլիջանի նոր թունելի կառուցման հարցերը

Ծանր հետագծի ցավալի կրկնության մեծ վտանգը. պատասխանատու կլինեն բոլորը

Այսօր լրանում է ապրիլյան քառօրյա պատերազմի վեցերորդ տարելիցը: 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ապրիլյան քառօրյա պատերազմը հանրային ենթագիտակցության մեջ մնաց 44-օրյա արհավիրքի «ստվերում», միանգամայն հասկանալի պատճառներով: Միևնույն ժամանակ, 44-օրյա արհավիրքը Հայաստանի դեմ ծավալման այսպես ասած եզրագիծ մտավ թերևս հենց ապրիլյան քառօրյա պատերազմով, ինչին սակայն Հայաստանի հանրությունն ու այսպես կոչված քաղաքական ղեկավարությունն ու համակարգը բացարձակապես պատրաստ չէին և չպատրաստվեցին հավուր պատշաճի: Եվ դա այն դեպքում, երբ թերևս հենց այդ համակարգը պետք է քառօրյայից անմիջապես հետո ձեռնամուխ լիներ այդ խնդրին, հանրության հետ բաց երկխոսության միջոցով, հանրությանն առերեսելով միջազգային և ռեգիոնալ այն իրադրությանը, ուժերի և մոտեցումների այն հարաբերակցությանը, որոնց բովում «եփվելու» էր Հայաստանի և Արցախի դեմ մեծ պատերազմը, այն մեծ պատերազմը, որի մասին Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը խոսել էր 2016 թվականի հուլիսին Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարության հետ փակ հանդիպմանը, ասելով, որ փոխզիջման չգնալու դեպքում կանգնելու ենք Ստեփանակերտն էլ կորցնելու վտանգի առաջ: Իսկ այդ փակ հանդիպմանը զուգահեռ, Հայաստանի հանրության հետ խոսակցություններում նույն Սերժ Սարգսյանն ու նրա գլխավորած համակարգը իրականությունը ներկայացնում էր բոլորովին այլ տրամաբանության ներքո: Այս իրողությունը իհարկե ուներ իր թե սուբյեկտիվ, թե նաև օբյեկտիվ պատճառները և խնդիրը մեղավոր փնտրելը չէ, խնդիրը հասկանալն է, թե Հայաստանն ու Արցախը իբրև հասարակական-քաղաքական օրգանիզմ, ինչի՞ հետևանքով է, որ անկարող եղան համարժեք գննահատել իրողությունները, մարտահրավերները, ռիսկերը, և կայացնել անհրաժեշտ որոշումներ, որոնք թույլ կտային խուսափել աղետալի զարգացումներից, խուսափել ծանրագույն գին վճարելուց:

Քավ լիցի, խնդիրը որևէ մեկին արդարացնելը չէ, սակայն այս հարցում մեղավոր անձանց փնտրելը չի տալու ամբողջ պատկերը հասկանալու հնարավորություն, որովհետև 2016 թվականի մարտահրավերը Հայաստանի վրա եկավ դրանից շատ առաջ ձևավորված համակարգային իրողությունների բերումով, երբ օրինակ հայկական քաղաքական օրգանիզմն անկարող եղավ համարժեք գործել 2013 թվականին՝ եվրասիական նախագծերի պարտադրանքի ժամանակ, եվրասիական օղակը Հայաստանի պարանոցին հագցնելու ժամանակ: Որոշակի ժամանակահատվածից ի վեր Հայաստանի խնդիրների պատճառները անձանց շրջանակում փնտրելը ոչ միայն արդյունավետ չէ, այլ գործնականում նույնիսկ դարձել է բուն խնդիրներից շեղող մեթոդաբանություն, որը գուցե նույնիսկ այն համակարգային պարտադրանքների շարքից է, որին ենթարկվել է Հայաստանը տարիներ ի վեր, գործնականում արցախյան առաջին պատերազմից հետո, երբ ձևավորվում էր արդեն այսպես ասած խաղաղության միջավայրը: Այժմ էլ, Հայաստանում կա խորքային հարցերի պատճառների «անձնավորված» փնտրտուք, որից դուրս գալու մոտեցումները ևս արժանանում են «անձնավորված» գնահատականների: Դա կամ իրավիճակի ախտորոշման ու եզրահանգումների հարցում համարժեք լինելու հասարակական-քաղաքական խորքային անկարողության շարունակություն է, կամ Հայաստանի հասարակական-քաղաքական էֆեկտիվության որևէ հնարավորության դեմ գործվող չարամիտ դիտավորություն: Այդ ամենի հետևանքը կարող է լինել ծանր:

Այդ իմաստով է անհրաժեշտ վերստին հայացք գցել 2016-ի քառօրյային, հասկանալու համար, որ այն մի կողմից լիելով նախկինում թույլ տրված անհամարժեքությունների հետևանք, մյուս կողմից դարձավ նոր աղետի պատճառ, որովհետև այդ հետևանք-ահազանգից հետո հայկական հանրությունը դուրս չեկավ անհամարժեք պատրանքային իրականությունից և շարունակեց մնալ դրանում թե տվյալ պահի ռազմա-քաղաքական կառավարող համակարգի, թե նաև քաղաքական դաշտի մնացյալ մեծ ու փոքր միավորների գերակշռող մեծամասնության անհամարժեք վարքագծի պատճառով: Ահա այստեղ է նաև հիմքը, որը հիմք է տալիս հետագայում ծավալվածի համար պատասխանատու դիտարկել բոլորին, ոչ միայն 2018-ից առաջ և հետո եղած ֆորմալ իշխանություններին: Մեծ մտահոգության պատճառ է այն, որ 44-օրյա արհավիրքից հետո մեր անցնող ճանապարհը եթե ոչ ամբողջապես, ապա դեռևս իր զգալի մասով հիշեցնում է 2016-ի քառօրյայից հետո ճանապարհն ու դերակատարների մի մեծ մասի վարքագիծը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում