Tuesday, 28 07 2026
Մեղրու ՀԷԿ-ի նախագիծը իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
19:10
Հայաստանում կտրուկ աճել է ռուսաստանցիների հետաքրքրությունը բնակարանների նկատմամբ
Արմեն Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
18:50
Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն էլեկտրագնացքների ուղեվարձի զեղչեր է սահմանում
ԵՄ-ում գիտակցում են ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանում ճգնաժամի անխուսափելիությունը․ ՌԴ ԱՀԾ
18:20
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
18:10
Մենք բախվել ենք բոլորովին աննախադեպ հրդեհի. Մակրոն
Ինչպե՞ս լուծել հայ-ռուսական և հայ-ադրբեջանական հարաբերությունները ռուս-ադրբեջանականով չպայմանավորելու խնդիրը
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
Կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Գառնիկ Մարգարյանը
17:30
Զիդանը՝ պաշտոնապես Ֆրանսիայի հավաքականի մարզիչ
Ավտոկայանման ժամանակավոր սահմանափակում Արամ Խաչատրյան փողոցում
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
Թրամփի վերաբերմունքը Զելենսկու նկատմամբ դարձել է ավելի դրական․ WSJ
Պատմական նվազագույն ջրառ Սևանա լճից
16:30
Ճապոնիայում երկրաշարժից հետո ավելի քան 60 հետցնցում է գրանցվել. կան տասնյակ անհետ կորածներ
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Պուշկինի թունելի վերականգնման, Դիլիջանի նոր թունելի կառուցման հարցերը
16:10
Մյանմայում հավանություն են տվել մահապատժի կիրառմանն առցանց խարդախության մեջ ներգրավվածների նկատմամբ
Խիստ վերսհսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. Սանիտարական գրքույկը կլինի պարտադիր
15:50
Իրաքի վարչապետը մեկնել է Անկարա՝ Թուրքիայի ղեկավարության հետ բանակցություններ անցկացնելու նպատակով
ՀՀ ՏԿԵ նախարարը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակին
ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե՝ հրադադարի երկրորդ փուլի իրականացման շուրջ բանակցությունները վերսկսելու
Արտաքին հետախուզական ծառայությունը կներգրավվի ռազմական նշանակության արտադրանքի լիցենզավորման գործընթացներում
15:10
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. փլատակներում մարդիկ կան
ԱՄՆ-ը և Վրաստանը համաձայնության չեն եկել․ Վաշինգտոնը հիշեցնում է խոսքի ազատության կարևորությունը
Ադրբեջանը վավերացրել է Ուկրաինայի հետ քաղաքացիական և առևտրային գործերով իրավական օգնության մասին պայմանագիրը
ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժինների ՁՊՎ-ներ ու դատարանների խցեր
14:30
Մոսկվա է ժամանել Հարավաֆրիկյան Հանրապետության պատվիրակությունը՝ ռազմական համագործակցության քննարկման  համար

Այլընտրանքային էներգիա․ «Յուքոմ» եւ «Սոլարա» ընկերությունների գործակցությունից կշահեն բիզնես-հաճախորդներ

«Յուքոմ» և «Սոլարա» ընկերությունները հանդես են եկել նոր առաջարկով, որի շրջանակներում «Յուքոմ»-ի Ֆիքսված կապի թե՛ նոր, թե՛ առկա կորպորատիվ բաժանորդները կարող են տեղադրել Solara արևային ֆոտովոլտային համակարգ և ստանալ «Յուքոմի» ֆիքսված կապի ծառայություններից մինչև 400 000 դրամ սահմանաչափով  օգտվելու հնարավորություն:

«Մեր երկու ընկերությունների միջև գործակցության նպատակն է ունենալ վերականգնվող էներգիայի և խնայողության բարձր ցուցանիշներ: Առաջարկում ենք երկրում գործունեություն ծավալող բոլոր գործարարներին ոչ միայն էապես կրճատել ծախսերը, այլև հոգալ շրջակա միջավայրի մասին՝ հնարավորինս նվազեցնելով վնասակար նյութերի արտանետումն արտաքին միջավայր», – ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

«Լինելով մեր ոլորտների առաջատարներից՝ մեկնարկել ենք տարբերվող մի նախաձեռնություն, որը խթանելու է Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ծավալների մեծացումը: Արևային էներգիայի օգտագործումը շահավետ է ինչպես բնապահպանական, այնպես էլ տնտեսական առումներով: Նախաձեռնություն-առաջարկն ավելի հասանելի է դարձնում արևի տնտեսական արդյունավետությունը մեր սպառողներին: Յուքոմի մեր գործընկերների հետ մշակել ենք ամբողջական առաջարկ, որից օգտվելով գործարարները, բացի էներգիայի ծախսերի զրոյացումից, հեռահաղորդակցության ոլորտում ձեռք են բերում բազմաթիվ առավելություններ: Վստահ եմ, որ այս նախաձեռնությունը կտա իր ցանկալի արդյունքները», – նշել է «Սոլարա» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Պետրոսյանը:

Ձեռք բերելով նվազագույնը 20 կՎտ հզորությամբ Solara արևային համակարգ՝ կորպորատիվ հաճախորդները կստանան հնարավորություն  օգտվելու 40 Մբ/վ արագությամբ ֆիքսված ինտերնետից 6 ամիս շարունակ, ինչպես նաև կունենան տարեկան 1 350 000 դրամի չափով հոսանքի խնայողություն։ Իսկ 300 կՎտ հզորությամբ արևային համակարգ ձեռք բերելու դեպքում՝ 40 Մբ/վ արագությամբ ֆիքսված ինտերնետից կօգտվեն 12 ամիս շարունակ, բացի այդ կստանան նաև 10% զեղչ արևային ֆոտովոլտային համակարգի համար և տարեկան հոսանքի խնայողություն՝ 20 250 000 դրամի չափով։ Փաթեթը նախատեսում է 500 կՎտ, 1 կամ 1.5 ՄՎտ և ավել հզորությամբ կայանների համար մշակված տարբերակներ, որոնցից, օրինակ, 1.5 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանն ընտրելու դեպքում գործարարը տարեկան շուրջ 101 250 000 դրամ խնայելու հնարավորություն է ստանում:

Հավելենք, որ հատուկ առաջարկը հասանելի է ցանկացած բիզնեսի համար, անկախ գործունեության ոլորտից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում