Sunday, 26 07 2026
Լավ երաժշտություն պետք է սկսել լսել մանկապարտեզից, դպրոցից. դա կարևոր գիտելիք է
09:15
Թեհրանն Ուկրաինային մեղադրել է իրանական նավի վրա հարձակման մեջ
Ռուս-ուկրաինական, իրանա-ամերիկյան կարգավորո՞ւմ, թե՞ «ոչ կոնվենցիոնալ պատերազմ»
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ

Միջազգային հանրությունը Լիբիայում գործում է գլոբալ շախմատային սխեմաներից ելնելով. Հ. Հովհաննիսյան

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը Լիբիայի ներքաղաքական լարված իրավիճակի և 2008 թ. սկզբին Հայաստանում ընթացող հետընտրական զարգացումների միջև նմանություններ չի տեսնում և, հետևաբար, բնական է համարում, որ հայաստանյան դեպքերին միջազգային հանրությունը չարձագանքեց այնպես, ինչպես այժմ արձագանքում է Լիբիայի դեպքերին:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հովհաննիսյանը նշեց, որ Լիբիայում այժմ քաղաքացիական պատերազմ է, և այնտեղ իրավիճակն իսկապես ողբերգական է: Քաղաքագետը նաև նկատեց, որ լիբիական դեպքերը միջազգային հանրության ուշադրությանն արժանացել են, քանի որ դրա հետևանքները տարածաշրջանի համար կարող են շատ լուրջ լինել. «Լիբիական իրադարձությունների հետևանքները Մերձավոր Արևելքի տարածաշրջանի համար այլ է, քան Հայաստանի ներքաղաքական զարգացումների հետևանքները Հարավային Կովկասի համար, քանզի Լիբիայում տեղի ունեցող պրոցեսները ուղղակիորեն կարող են ազդել ամբողջ տարածաշրջանի աշխարհաքաղաքական կարգավիճակի վրա»:

Քաղաքագետը նշեց, որ Արևմուտքի միջամտությունը հուսահատ փորձ է՝ հասնելու Լիբիայում կրքերի հանդարտեցման, ինչպես նաև Արևմուտքը այդ երկրում որոշակի խաղի կանոնների ներդրման համար ճանապարհ բացելու նպատակ ունի:

«Թեև միջազգային հանրությունը հանդես է գալիս ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության դիրքերից, սակայն իրականում կարևորում և առաջին պլան են մղում աշխարհաքաղաքական խնդիրները և իրականացնում են իրենց աշխարհաքաղաքական նպատակները: Նրանք ոչ թե մտածում են ժողովուրդների ճակատագրերի մասին, այլ տարածաշրջանների աշխարհաքաղաքական կարգավիճակի մասին։ Նրանք գլոբալ շախմատային սխեմաներից ելնելով են գործում` դիտարկելով աշխարհը որպես շախմատի խաղատախտակ, ինչպես ասում էր Ձերժինսկին»,- մանրամասնեց Հ. Հովհաննիսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում