Sunday, 26 07 2026
Ռուս-ուկրաինական, իրանա-ամերիկյան կարգավորո՞ւմ, թե՞ «ոչ կոնվենցիոնալ պատերազմ»
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է

ԱՄՆ-ն կօգնի՞ Պուտինին հեռանալ. բարդ իրավիճակ

Ռուսաստան-Արևմուտք «անվտանգային» լայն բանակցությունը առնվազն հրապարակային հռետորաբանության մակարդակում անցնում է ապարդյուն, կողմերը հայտարարում են միմյանց պահանջները չընդունելու մասին: Ինչպես  հայտնի է, Ռուսաստանը պահանջում է ՆԱՏՕ-ից երաշխիք, որ Ուկրաինան ու Վրաստանը երբեք չեն լինի դաշինքի անդամ, ինչպես նաև պահանջում, որ դաշինքը սերտ ենթակառուցվածքային հարաբերություն և ռազմական ներկայություն չունենա հետխորհրդային երկրների հետ, նաև հետ քաշի զինուժը այն արևելաեվրոպական երկրներից, որոնք դաշինքի կազմում չեն եղել մինչև 1997 թվականը:

ԱՄՆ-ը հայտարարում է, որ դրանք անընդունելի պահանջ են: Այդուամենայնիվ, արդյո՞ք Վաշինգտոնն ու Մոսկվան արդեն տևական ժամանակ, ընդհուպ ամիսներ ինտենսիվ բանակցում են անընդունելիության շուրջ, թե՞ այդ բանակցությունն ունի որոշակի արդյունք, ինչը սակայն գերադասվում է չբարձրաձայնել, քանի որ դրա ծավալն ու ամբողջականությունը դեռևս հաստատուն չէ: Բարդ է ասել, սակայն ուշադրության է արժանի այն, որ Վաշինգտոնն ու Մոսկվան բավականին ինտենսիվ բանակցում են թե մինչև անգամ նախագահների բարձր մակարդակով, թե դիվանագիտական պատվիրակությունների: Հազիվ թե «ոչնչի» հեռանկարով Վաշինգտոնից Մոսկվա գործուղվեր բազմափորձ Վիկտորիա Նուլանդը, այն էլ երեք օրով, և այն էլ դրա համար որոշակիորեն չեղարկվեին պատժամիջոցները ռուս չինովնիկների հանդեպ, որպեսզի Նուլանդն էլ իր հերթին կարողանար այցելել Մոսկվա: Միթե՞ պարզ չէ, որ գրեթե անիրատեսական է պատկերացնել ամերիկա-ռուսական բանակցության արդյունք, որից հետո կողմերը դուրս են գալիս և հայտարարում, որ ՆԱՏՕ-ն համաձայնել է չընդլայնվել դեպի Արևելք, ընդունել է ՌԴ պահանջները, այդ թվում Ուկրաինայի և Վրաստանի մասով: Ըստ այդմ բոլոր հիմքերը կան թերևս առնվազն հարցադրման, թե արդյո՞ք այն պայմանագիրը, որ Ռուսաստանը կախեց իր ԱԳՆ պատին՝ որպես ԱՄՆ-ին կամ Արևմուտքին անվտանգության սահմաններ գծելու առաջարկ, գործնականում այսպես ասած «շեղող» մանևր չէր թե մի շարք արտաքին, թե նաև ՌԴ ներքին սուբյեկտների համար: Շեղող մանևր իրականում ընթացող ավելի առարկայական բանակցությունից և քննարկումներից, որովհետև նվազագույնը հարց է առաջ գալիս, թե ի՞ր կողմից ինչ փոխզիջում էր պատկերացնում Ռուսաստանը:

Մի պահ ենթադրենք, որ Վաշինգտոնն ընդունում է ՌԴ պայմանները: Իսկ ի՞նչ է «հասնում անել» Ռուսաստանից: Ընդամենը հետ կանգնել Ուկրաինա ներխուժելու մտքի՞ց կամ սպառնալիքի՞ց: Բայց չէ՞ որ գործ ունենք հիմնավորապես անհավասար կշիռների հետ, և հազիվ թե ռուսական դիվանագիտությունը չի պատկերացնում այդ անհավասարությունն ու ըստ այդմ դրա անընդունելիությունը: Հետևաբար, դրանով թերևս ծածկվում է մեկ այլ բան, ինչը քննարկվում է գործնականում: Արդյո՞ք դա այն է, թե ինչպես պետք է հեռանա Պուտինը: Պուտինն ԱՄՆ հետ քննարկում է իր հեռանալու պայմանը: Հասկանալի է, ոչ այսօր կամ վաղը, այլ նախագահական հերթական ժամկետը սպառելուց հետո՝ 2024 թվականին: Խնդիրն այն չէ, որ Պուտինը ուզում է հեռանալ կամ չի ուզում մնալ: Հարցն այն է, որ Պուտինը չունի մնալու ներքին ռեսուրս, միաժամանակ չունի նաև իր հեռանալը կազմակերպելու ռեսուրս: Եվ դա թերևս լավ է պատկերացնում Վաշինգտոնը, փորձելով որսալ պահն ու առաջարկելով ՌԴ նախագահին ապահովել հեռանալը կազմակերպելու ռեսուրս, այսպես ասած բավականին լավ ժառանգություն թողնելու հնարավորություն՝ այդ թվում արտաքին քաղաքական հաջողություններ ապահովելով նրա համար, սակայն հեռանալու բավականին կոշտ «երաշխիքների» դիմաց: Դա թերևս նշանակում է, որ մինչ այդ «հետխորհրդային» գոտում, որը Պուտինը համարում է իր «դեմքը», դրված է լինելու Լուկաշենկոյի, Ռահմոնի և Ալիևի հարցը: Պուտինը պետք է հեռանա «երկարակյացներից» կամ «հավերժներից» վերջինը: Նազարբաևի հարցը լուծվեց անցնող օրերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում