Monday, 27 07 2026
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ՍՊԸ-ի օրինական շահերին վնաս պատճառելու համար
10:50
ԱՄՆ-ը կասեցնում է Իրանի ուղղությամբ հարվածները. Axios
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը քայլեր է հրապարակել
10:30
Թեհրանը և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը միջնորդների միջոցով. Բաղայի
Դեսպան Ղևոնդյանն ու Երսայիլ Նագասպաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան փոխգործակցությունն արդյունաբերության ոլորտում
10:10
Թեհրանն անպատասխան չի թողնի Կասպից ծովում իրանական նավի վրա Կիևի հարձակումը. ԱԳՆ
Ոչ մի ՆԱՏՕ֊ի ստանդարտ բանակը բանակ չի դարձնի, եթե արմատախիլ չարվեն սովետա֊գողական բարքերը
09:50
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհները շարունակում են մոլեգնել
Գենդերային հավասարության ապահովումը ՄԻՊ գործունեության առաջնահերթ ուղղություններից է․ տեղի է ունեցել աշխատաժողով
09:30
Իրանը կկասեցնի հարվածները, քանի դեռ ԱՄՆ-ի հարձակումները դադարեցված են. Reuters
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը Կոտայքում
09:10
Մեկ զոհ, 29 վիրավոր. Բեռլինում շքերթի վրա հարձակվողը սպանվել է
Կնասպանության դեպքերն ավելացել են. ազդարարող քաղաքացին դարդ է պետության համար
08:50
Հրաձգություն փառատոնի ժամանակ. կա երկու զոհ, հինգ վիրավոր
«Սա մի հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ». Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման հաջողությունները
Ստեփանակերտի պսևդո-քաղէլիտան իր «սև գործն արել» է և պետք է հեռանա
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է

«Այդ հանդիպումները հաճախակի բնույթ են կրում». Ի՞նչ են քննարկել Արցախի քաղաքական ուժերը Արայիկ Հարությունյանի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 17-ին առանձին հանդիպումներ է ունեցել ԱՀ Ազգային ժողովի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն», «Միասնական Հայրենիք» և «Ազատ Հայրենիք – ՔՄԴ» խմբակցությունների ներկայացուցիչների հետ՝ իր կողմից դեկտեմբերի 10-ին հայտարարված՝ պետության առջև ծառացած հիմնախնդիրների լուծման գործում քաղաքական համագործակցության առաջարկի շրջանակներում:

Այսօր էլ նույն շրջանակներում հանդիպում է ունեցել Արցախի ԱԺ «Արդարություն» և ՀՅԴ խմբակցությունների հետ:

Այս առնչությամբ Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահրամ Բալայանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս նախաձեռնությունը երկրի իշխանություններից է եկել. «Նման բան եղել է նաև նախորդ իշխանությունների ժամանակ, երբ տարբեր ուժերի կողմից ներկայացվել են առաջարկություններ: Օրինակ, մենք շուրջ 50 գրավոր առաջարկներ ենք ներկայացրել, քննարկել ենք դրանք իրականացնելու հնարավորությունները: Այդ հանդիպումներում քննարկում ենք նաև ներքին ու արտաքին քաղաքականությունների հետ կապված օրախնդիր հարցերը»:

Հարցին, թե արդյոք Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պատրաստակամություն հայտնե՞լ է քննարկել այդ 50 առաջարկները, ընդունել դրանք, Բալայանը պատասխանեց. «Իհարկե, այդ գրավոր առաջարկների մի մասը բավարարվել է, բայց նաև շատ հարցեր կան, որոնք դեռևս քննարկման անհրաժեշտություն ունեն: Ինչ վերաբերում է տարաձայնություններին, ապա մեր հիմնական պահանջը անվտանգային համակարգի ստեղծումն է: Այն պատկերացումները, որ մենք ունենք բանակի, պաշտպանության, քաղաքացիական պաշտպանության, ընդհանրապես սահմանամերձ գյուղերի հետ կապված, դրանք են, որ մեզ համար անչափ կարևոր են և Արցախի կարգավիճակի հետ կապված հարցերը: Այդ հարցերն են, որ քննարկում ենք: Իհարկե, ամեն բան չէ, որ լրագրողներին փոխանցվում է, բայց հարցեր կան, որոնց մանրամասներն ենք քննարկում»:

Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այդ հանդիպումներում արտառոց ոչինչ չկա, դրանք հաճախակի են լինում. «Ճիշտն ասած, նմանատիպ հանդիպումները հաճախակի բնույթի են կրում, կոնկրետ հանդիպման ծրագիրը բյուջեի մասին չէ, այլ քաղաքական զարգացումների, Եվրոպայում հանդիպումների, Սոչիում հանդիպումներրի, ինչպես նաև երկրի առջև ծառացած խնդիրների վերբերյալ: Մեր խմբակցության հետ նման հարցեր են քննարկվել, ներկայացրել ենք մեր տեսակետները, մտահոգությունները, ինքն իր ունեցած ինֆորմացիան է ներկայացրել: Հասկանալի է, որ քննարկել ենք նաև Արցախի Հանրապետության առջև ծառացած խնդիրները, սոցիալական, անվտանգային հարցերը, երկրի ներկայի ու ապագայի մասին ենք խոսել»,-ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում