Tuesday, 28 07 2026
20:20
Ջանես Նազարյանը դուրս է եկել Բաքվում ընթացող մրցաշարի եզրափակիչ
20:10
ԱՄՆ-ն հստակ գիտի՝ ինչ է կատարվում Իրանի միջուկային օբյեկտում, և կարիք չկա, որ Նեթանյահուն հայտնի աշխարհին այդ մասին. Թրամփ
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է
19:50
Իրանը հայտարարել է գազային ոլորտին հասցված խոշոր վնասի մասին
Շենգավիթում ուժեղացված ծառայություն է իրականացվել․ հայտնաբերվել են թմրամիջոց և սառը զենք
19:30
«Սիթին» երկարաձգել է Գվարդիոլի պայմանագիրը
Մեղրու ՀԷԿ-ի նախագիծը իրականացնելու պատրաստակամություն է հայտնել օմանական ընկերությունը
19:10
Հայաստանում կտրուկ աճել է ռուսաստանցիների հետաքրքրությունը բնակարանների նկատմամբ
Արմեն Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
18:50
Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն էլեկտրագնացքների ուղեվարձի զեղչեր է սահմանում
ԵՄ-ում գիտակցում են ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանում ճգնաժամի անխուսափելիությունը․ ՌԴ ԱՀԾ
18:20
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
18:10
Մենք բախվել ենք բոլորովին աննախադեպ հրդեհի. Մակրոն
Ինչպե՞ս լուծել հայ-ռուսական և հայ-ադրբեջանական հարաբերությունները ռուս-ադրբեջանականով չպայմանավորելու խնդիրը
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
Կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Գառնիկ Մարգարյանը
17:30
Զիդանը՝ պաշտոնապես Ֆրանսիայի հավաքականի մարզիչ
Ավտոկայանման ժամանակավոր սահմանափակում Արամ Խաչատրյան փողոցում
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
Թրամփի վերաբերմունքը Զելենսկու նկատմամբ դարձել է ավելի դրական․ WSJ
Պատմական նվազագույն ջրառ Սևանա լճից
16:30
Ճապոնիայում երկրաշարժից հետո ավելի քան 60 հետցնցում է գրանցվել. կան տասնյակ անհետ կորածներ
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Պուշկինի թունելի վերականգնման, Դիլիջանի նոր թունելի կառուցման հարցերը
16:10
Մյանմայում հավանություն են տվել մահապատժի կիրառմանն առցանց խարդախության մեջ ներգրավվածների նկատմամբ
Խիստ վերսհսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. Սանիտարական գրքույկը կլինի պարտադիր
15:50
Իրաքի վարչապետը մեկնել է Անկարա՝ Թուրքիայի ղեկավարության հետ բանակցություններ անցկացնելու նպատակով
ՀՀ ՏԿԵ նախարարը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակին
ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե՝ հրադադարի երկրորդ փուլի իրականացման շուրջ բանակցությունները վերսկսելու

Որքան կարժենա Կապան-Երևան չվերթը․ ինչ խնդիրներ կան չվերթի հետ կապված

2020 թվականի դեկտեմբերին «Սյունիք» օդանավակայանի վերականգնման աշխատանքներն ավարտվեցին, սակայն միայն 2022-ի հունվարի 20-ից շաբաթական 2 անգամ Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթեր կիրականացվեն։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Նովէյր» ավիաընկերությունից ստացել է համապատասխան հայտ Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթեր իրականացնելու նպատակով։

Կառավարությունն այս շաբաթ որոշեց Կապանի «Սյունիք» օդանավակայանին 49,508,722 դրամ կհատկացնի կրած վնասների մարման համար:

Քաղավիացիայի մասնագետները պնդում են՝ փոքր ավիացիան ծախսատար է և ուղևորներ չլինելու դեպքում ծախսերը հնարավոր է չարդարացվեն։

Ավիացիայի գծով մասնագետ, ավիացիոն խորհրդատու Նավիկ Խաչատրյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե որքանով հունվարին կլինեն կանոնավոր չվերթներ, նշեց, որ դեռևս չկա երկրորդ՝ 19 տեղանոց օդանավ, սա մեծ բաց է, քանի որ, օրինակ, եթե օդանավը մաշվեց, կամ որևէ բան խափանվեց, պետք է փոխարինող օդանավ լինի, մինչդեռ պարզ չէ՝ այլընտրանք ինչ օդանավ ես առաջարկելու, որ թռիչքներ իրականացնի Երևանից Կապան, կամ Կապանից Երևան։

Նավիկ Խաչատրյանի խոսքով՝ կա երկրորդ լուծելի տարբերակը, օրինակ՝ օգտագործել ռուսական ուղղաթիռների տարբերակը, բայց դա նախ երկու, իսկ որոշ դեպքերում երեք անգամ քիչ է, այսինքն՝ երեք անգամ նմանատիպ չվերթ պետք է իրականացնել, որ 19 ուղևորին հնարավոր լինի տեղափոխել։

«Համենայն դեպս, այն, որ Հայաստանում կգործի փոքր ավիաընկերություն, հաճելի է  լսել, իսկ թե ինչ որակի է ստացվել Կապանի օդանավակայանը վերանորոգումից հետո, չեմ կարող ասել»,-ասաց նա։

Հարցին, թե որքան պետք է կազմիմեկ ուղևորափոխադրումի արժեքը, Խաչատրյանը օրինակ բերեց․ եթե 19 ուղևորից յուրաքանչյուրը 50 դոլար պետք է տա արագ Կապան հասնելու կամ Կապանից Երևան հասնելու համար, 20 հոգու դեպքում 1000 դոլար է կազմում, բայց արդյոք հազար դոլարով օդանավը կթռնի՞․

«Կարծում եմ՝ դժվարություն կունենա, որովհետև նավիգացիոն ծախսերն են, երկու օդանավակայանների վերգետնյա սպասարկման ծախսերն են, ուղևորների տարիֆներն են, և ամենակարևոր ցուցիչը նավթն է։ Զվարթնոց օդանավակայանում  մեկ տոննա ավիացիոն կեռոսինը արժե մոտ 1100 դոլար։ Չգիտեմ՝ որքան արդյունավետ կլինի սա։ Մենք երբևէ չենք ունեցել նման կոմունիկացիաներ, հիմա պետք է փորձարկել։ Պետք է պարզ հաշվարկ կատարել, բայց 50 դոլարով այդ ծախսերը չեն հերիքի։ Եկեք չշտապենք, հնարավոր է այլ մեխանիզմներ կան, ես չգիտեմ։ Ենթադրենք, օդանավը սեփական է, բայց պետք է ապահովագրության համար վճարել, քանի տոննա քաշը քանի հոգու վրա և այլն։ Մեծ է ցանկությունս տեսնել, որ ի վերջո փոքր ավիացիան աշխատում է»,-հավելեց նա։

Անվտանգության առումով էլ, ըստ նրա, խնդիր չի լինի, նավիգացիան կլուծի այդ հարցը, չի անցնի օդանավն այլ երկրով, բայց այն, որ 50 դոլարից ավելի դժվար թե որևէ մեկը ցանկանա Երևանից Կապան գնալ, փաստ է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում