Sunday, 26 07 2026
09:15
Թեհրանն Ուկրաինային մեղադրել է իրանական նավի վրա հարձակման մեջ
Ռուս-ուկրաինական, իրանա-ամերիկյան կարգավորո՞ւմ, թե՞ «ոչ կոնվենցիոնալ պատերազմ»
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին

Հայեցակարգային փաստաթուղթ է անհրաժեշտ. ԵԽԽՎ համազեկուցողների գնահատականները ամբողջովին արտացոլում են Հայաստանում առկա իրավիճակը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի պարտավորությունների և հանձնառությունների մոնիտորինգի գծով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը և Բորիանա Աբերգը, որոնք 2021թ. նոյեմբերի 3-5-ը Հայաստանում էին, ամփոփել են այցի արդյունքները, որտեղ ի թիվս այլ հարցերի, անդրադարձ կա լրատվամիջոցներում տիրող մթնոլորտին։ Նրանց դիտարկմամբ՝ Հայաստանի իշխանություն 44-օրյա պատերազմից հետո բախվում է ապատեղեկատվության, ատելության խոսքը չափից շատ է։ Սրանով էլ նրանք բացատրում են այն, որ վիրավորանքի համար իշխանությունը որոշում է տուգանքները ավելացնել, հայհոյանքը՝ քրեականացնել։ Նրանք կոչ են արել իշխանություններին մշակել համապարփակ միջնաժամկետ և երկարաժամկետ ռազմավարություն, որը կանդրադառնա լրատվամիջոցների սեփականության թափանցիկության, լրատվամիջոցների հնարավոր կենտրոնացման, լրագրողների կասկածելի կարգավիճակին և ինքնակարգավորման մեխանիզմներին։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով համազեկուցողների գնահատականներին, նշեց, որ հայհոյախոսությունը, ատելության խոսքը, վիրավորանքն ու զրպարտությունը նոր երևույթ չեն․ հետհեղափոխական շրջանում դրա ականատեսն էինք, քանի որ քաղաքական պայքարը շատ թեժ էր և միջոցների մեջ այդ պայքարի մասնակցիները խտրականություն չէին դնում, մանավանդ, որ այդ ամենը տեղափոխվեց ԶԼՄ-ների դաշտ և այստեղ կատաղի պայքար էր ընթանում։ Այս գործընթացները, նրա խոսքով, սրվեցին հատկապես 44-օրյա պատերազմից հետո, ինչպես նաև դրան հետևած ընտրական պայքարի ժամանակ, և իրավիճակը իսկապես տագապալի էր, ինչն էլ պատճառ դարձավ իշխանությունների կողմից օրեսդրական փոփոխությունների համար․

«Խնդիրն այն է, որ այդ նախաձեռնությունները բավականաչափ քննարկված և հիմնավոր չէին այն առումով, որ իրենք ոչ համարժեք էին, և կարող էին վնասել խոսքի ազատությանը և լրատվամիջոցների ազատ գործունեությանը, այսինքն՝ ունեինք երկու ծայրահեղություն․ մեկը տեղեկատվական ոլորտում տեղի ունեցողն էր, մյուս ծայրահեղությունը այն օրենսդրական նախաձեռնություններն էին, որոնք կարող էին և չլուծել այդ խնդիրները, բայց վնասել խոսքի ազատությանը։ Դա էր պատճառը, որ մենք բազմաթիվ հայտարարություններով նախազգուշացնում էինք, որ իշխանության այդ նախաձեռնությունները ավելի շատ ռեգրեսիվ և նույնիսկ ռեպրեսիվ բնույթ են կրում և չեն կարող լուծել այն խնդիրները, որոնք գոյություն ունեն։ Առհասարակ իրավիճակը բավականին փոփոխական է և այս գնահատականները ամբողջովին օբյեկտիվորեն արտացոլում են այն իրավիճակը, որը առկա է մեզանում հետհեղափոխական, հետպատերազմյան, ինչպես նաև նախընտրական պայքարի ընթացքում»,-ասաց Մելիքյանը։

Այդ ալիքը, Մելիքյանի խոսքով, բավականին նվազել է քաղաքական պայքարի թեժությունն անցնելուն պես, ինչը ցույց է տալիս, որ ինֆորմացիոն պատերազմը չասենք ավարտվել է, բայց բավականին նվազել է վերջին ամիսներին, ինչն էլ ցույց է տալիս, որ իշխանության նախաձեռնություններն անիմաստ էին։

«Եվ հիմա, երբ այդ ալիքը նվազել է, նկատելի է, որ ատելությունը, հայհոյանքը նույնպես նվազել են։ Եվ նման շատ կոշտ սահմանափակումների կամ կարգավորումների անհրաժեշտություն չկա։ Մենք այդ մասին նաև իշխանության ներկայացուցիչների հետ ենք խոսել, մասնավորապես խորհրդարանի պրոֆիլային հանձնաժողովի ներկայացուցիչների հետ, և կարծիքները միշտ չէ, որ համընկնում են։ Ցավոք, իրենք, չգիտեմ ինչու, այս փոփոխությունների անհրաժեշտությունը տեսնում են և պայմանավորում են անցյալում տիրող վիճակով»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է զեկուցողների դիտարկմանը, որ պետք է մշակել համապարփակ միջնաժամկետ և երկարաժամկետ ռազմավարություն, որը կանդրադառնա լրատվամիջոցների սեփականության թափանցիկության, լրատվամիջոցների հնարավոր կենտրոնացման, լրագրողների կասկածելի կարգավիճակին և ինքնակարգավորման մեխանիզմներին, ապա, Մելիքյանի խոսքով, անհրաժեշտ է հայեցակարգային փաստաթուղթ մշակել, ԶԼՄ-ների գործունեությունը կարգավորող ցանկացած առաջարկություն էպիզոդիկ և հատվածային բնույթ է կրում, և միշտ չէ, որ հաջող են և օբյեկտիվ հիմքեր ունեն, ինչպես նաև որակյալ ձևակերպումներ ունեն։

«Անհրաժեշտ է, որ իշխանությունը և լրագրողական հանրույթն իրենց պատկերացումները ներկայացնեն, թե ինչպիսին են իրենք տեսնում ինֆորմիացիոն ոլորտի զարգացումը և մասնավորապես լրատվամիջոցների գործունեության կարգավորումը նոր պայմաններում։ Իհարկե, այս առումով անհրաժեշտ է ԶԼՄ-ների մասին նոր օրենք, եթե ոչ ամբողջությամբ, ապա լուրջ փոփոխություններով՝ հեռարձակման ոլորտը կարգավորող։ Բացի այդ, արդիականացման կարիք ունի Տեղեկատվության մասին օրենքը, նաև այլ օրենքներ, որոնք այսպես թե այնպես կապ ունեն լրատվամիջոցների գործունեության հետ, և որպեսզի այդ բոլոր օրենքների բարեփոխումներն իրականացվեն, անհրաժեշտ է ունենալ հայեցակարգ և դրա հիման վրա բարեփոխումներ իրականացվեն, որոնք պետք է ներառեն այն խնդիրները, որոնք մատնանշել են զեկուցողները։ Այո՛, մեզ համար շատ կարևոր են և՛ սեփականության, և՛ ֆինանսավորման թափանցիկության ապահովումը, ինչպես նաև լրագրողերի կարգավիճակը, առհասարակ նոր ձևակերպում է պետք, թե ինչ է լրատվամիջոցը, ով է լրագրողը, և ով ոչ»,-հավելեց Աշոտ Մելիքյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում