Saturday, 25 07 2026
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը

2-րդ զորամիավորումն ունակ է կատարելու իր առջև դրված ցանկացած խնդիր. գնդապետ Պետրոսյան

Հայաստանի Հանրապետության պետական սահմանի արևելյան հատվածում իրավիճակը տվյալ պահի դրությամբ խաղաղ է և կայուն, վերջին օրերին Արցախում տեղի ունեցած ռազմական սրացումը և արցախա-ադրբեջանական շփման գծում գրանցված միջադեպերը չեն ազդել հայ-ադրբեջանական սահմանի տվյալ գոտու կայունության վրա: Այդ մասին հայտնեց ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանը՝ դիրքեր այցելած լրագրողների խմբին ծանոթացնելով առաջնագծում իրականացվող աշխատանքներին:

Հրամանատարի տեղակալը շեշտեց, որ 2-րդ բանակային կորպուսը մարտունակ զորամիավորում է, որն ունակ է կատարելու մարտական ցանկացած առաջադրանք, և հավաստիացրեց, որ հակառակորդի ցանկացած սադրանք համարժեք գնահատականի է արժանանալու հայկական զինուժի կողմից:

«Մենք հիմա գտնվում ենք բանակային կորպուսի պաշտպանության գոտու մարտական դիրքերից մեկում, որտեղ իրականացվում է պետական սահմանի պահպանություն: Մարտական դիրքը կահավորվում է, արդեն իսկ ավարտական փուլի մեջ է, կան դիտակետեր, կրակակետեր, որտեղից զինծառայողները իրականացնում են դիտարկում՝ հակառակորդի շարժը, նրա հավանական գործողությունների բնույթը գնահատելու և վերահսկելու նպատակով», – հայտնեց գնդապետ Պետրոսյանը:

Զինվորականի խոսքով՝ ադրբեջանական զինուժի կողմից վերջին սադրանքը տվյալ կորպուսի պաշտպանության գոտում՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ձևավորված պաշտպանական նոր բնագծում, տեղի է ունեցել հուլիսի 28-ին, երբ հակառակորդը դիվերսիոն հարձակում էր իրականացրել Վարդենիսի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկի վրա, բայց հետ էր շպրտվել հայ դիրքապահների կողմից:

Այդուհանդերձ, ադրբեջանական զինուժի վարքագիծը, չնայած պատերազմից հետո ռազմաքաղաքական իրադրության և շփման գծի զգալի փոփոխություններին, զորամիավորման հրամանատարի տեղակալի խոսքով՝ չի փոխվել:

«Հակառակորդը մնում է նույն հակառակորդը», – շեշտեց գնդապետ Պետրոսյանը՝ շարունակելով. «2-րդ բանակային կորպուսը, որը զբաղեցնում է նշված բնագիծը, մարտունակ զորամիավորում է, ունակ է կատարելու իր առջև դրված ցանկացած խնդիր: Դա ապացուցվել է 44-օրյա պատերազմական գործողությունների ժամանակ: Մասնավորապես հիմա բանակային կորպուսը ունակ է չեզոքացնելու հակառակորդի կողմից իրականացվող ցանկացած սադրանք»:

Մեկնաբանելով հոկտեմբերի 14-15-ին Արցախում հակառակորդի կողմից հրադադարի խախտումները, որոնց հետևանքով հայկական կողմից հայ զինծառայողներ էին վիրավորվել, գնդապետ Հայկ Պետրոսյանը տեղեկացրեց, որ այդ միջադեպերը ոչ մի կերպ չեն անդրադարձել Գեղարքունիքի սահմանային գոտու վրա:

Զինվորականը նշեց, որ արցախյան հատվածի վերաբերյալ ինքն իրավասու չէ խոսելու: Իսկ ինչ վերաբերում է սահմանի տվյալ հատվածին՝ որպես զորամիավորման հրամանատարի տեղակալ հավաստիացրեց, որ հակառակորդի ցանկացած սադրանք համարժեք գնահատականի է արժանանալու հայկական զինուժի կողմից:

«Որպես երկարամյա ռազմական ծառայություն անցած ռազմական գործի մասնագետ կարող եմ վստահեցնել, որ հակառակորդը գնահատում է իր առջև կանգնած զորամիավորումներին, զորամասերին: Եթե նա գիտակցի, որ կարող է ինչ-որ մի խնդիր կատարել՝ հաստատ անելու է: Մենք դա թույլ չենք տալիս, կանխարգելում ենք համապատասխան գործողություններով», – «Արմենպրես»-ի հայտնեց գնդապետ Պետրոսյանը:

Ըստ Արցախի Պաշտպանության բանակի հաղորդագրության՝ հոկտեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը կրակ էին բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել վեց զինծառայող: Հետո հայտնի դարձավ, որ դեպքը տեղի էր ունեցել Արցախի Մարտունու շրջանի Նորշեն գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում: Իսկ հոկտեմբերի 15-ի առավոտյան ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները կրակել էին Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի վրա։ Բարեբախտաբար, հայկական կողմից ոչ ոք չէր տուժել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում