2020 թվականի նոյեմբերին ընդունված ՆԱՏՕ-Վրաստան փաթեթը նախատեսում է էլ ավելի լայնածավալ համագործակցություն, Trend-ին ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը:
Նրա խոսքով, դա ենթադրում է այնպիսի առանցքային առաջնահերթություններ, ինչպիսիք են անվտանգ կապի նախագծի իրականացումը, շարունակական աջակցությունն Ուսուցման և գնահատման միացյալ կենտրոնին, ՆԱՏՕ-Վրաստան զորավարժությունները 2022 թ.-ին և ծովային և իրազեկվածության հարցերով համագործակցության ուժեղացումը։
«Մենք պահպանում ենք 2008 թվականին Բուխարեստի գագաթնաժողովում և դրան հաջորդած գագաթնաժողովներում ստանձնած մեր պարտավորությունները` կապված ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումների հետ: Մենք նաև ընդլայնում ենք մեր համագործակցությունը Վրաստանի հետ Սևծովյան տարածաշրջանում անվտանգության հարցերի շուրջ», – ասել է պաշտոնյան՝ հստակեցնելով, որ դա ներառում է ռադարների մեծածավալ տվյալների համատեղ օգտագործում և հիբրիդային սպառնալիքների վերացմանն ուղղված աշխատանք:






































