Monday, 27 07 2026
13:00
Oskemen Open 2026 մրցաշարում 6 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը կիսում է 6-րդ հորիզոնականը
12:50
Զելենսկին պատմել է Ֆեդորովի և Սիրսկու միջև ամիսներ տևած հակասությունների մասին
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների հայտարարագիրը
12:30
Վաղը կկայանա Թրամփի և Զելենսկու հանդիպումը
12:20
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
Պուտինը կկրկնի՞ Ստալինի գայթակղությունը
11:50
Դամասկոսը և Մոսկվան շարունակում են քննարկել ռազմաբազաների ճակատագիրը. Սիրիայի նախագահ
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2030 թվականից սահմանել արտադրական կեղտաջրերի արտանետման նոր պահանջներ
11:30
Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 624-ի
Բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրումը նախատեսվում է անցկացնել 7, ծրագրայինը՝ 5 տարին մեկ
Սիրիան ռազմական միջամտություն չի իրականացնի Լիբանանում․ նախագահ աշ-Շարաա
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ՍՊԸ-ի օրինական շահերին վնաս պատճառելու համար
10:50
ԱՄՆ-ը կասեցնում է Իրանի ուղղությամբ հարվածները. Axios
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը քայլեր է հրապարակել
10:30
Թեհրանը և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը միջնորդների միջոցով. Բաղայի
Դեսպան Ղևոնդյանն ու Երսայիլ Նագասպաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան փոխգործակցությունն արդյունաբերության ոլորտում
10:10
Թեհրանն անպատասխան չի թողնի Կասպից ծովում իրանական նավի վրա Կիևի հարձակումը. ԱԳՆ
Ոչ մի ՆԱՏՕ֊ի ստանդարտ բանակը բանակ չի դարձնի, եթե արմատախիլ չարվեն սովետա֊գողական բարքերը
09:50
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհները շարունակում են մոլեգնել
Գենդերային հավասարության ապահովումը ՄԻՊ գործունեության առաջնահերթ ուղղություններից է․ տեղի է ունեցել աշխատաժողով
09:30
Իրանը կկասեցնի հարվածները, քանի դեռ ԱՄՆ-ի հարձակումները դադարեցված են. Reuters
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը Կոտայքում
09:10
Մեկ զոհ, 29 վիրավոր. Բեռլինում շքերթի վրա հարձակվողը սպանվել է
Կնասպանության դեպքերն ավելացել են. ազդարարող քաղաքացին դարդ է պետության համար
08:50
Հրաձգություն փառատոնի ժամանակ. կա երկու զոհ, հինգ վիրավոր
«Սա մի հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ». Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման հաջողությունները

Freedom House-ը Հայաստանի իշխանությանը կոչ է անում դադարեցնել հետապնդումը եզդի ակտիվիստի նկատմամբ, չեղարկել ազատ խոսքը վտանգող օրինագծերը

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին կոչ է անում դադարեցնել քրեական հետապնդումը եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ և չեղարկել խոսքի իրավունքը լրջորեն վտանգող ու խախտող օրենսդրական նախագծերը:

Եզդի իրավապաշտպանի նկատմամբ հարուցված քրեական գործը, ինչպես նաև 7-րդ գումարման Ազգային ժողովի կողմից անձին և մասնավորապես հանրային անձին ծանր վիրավորանք հասցնելը քրեականացող օրինագծերի ընդունումը վկայում են, որ Հայաստանի՝ վերջին տարիներին ունեցած ձեռքբերումները ժողովրդավարության ու իրավունքի ոլորտներում վտանգված են, ընդգծում է կազմակերպությունը:

«Չարդարացված քաղաքական հետապնդումը եզդի իրավապաշտպանի նկատմամբ անհանգստացնող է ինչպես Հայաստանում էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքի, այնպես էլ քննադատությանը կառավարության հակազդեցության տեսանկյունից», – հայտարարել է Եվրոպայում ու Եվրասիայում Freedom House-ի ծրագրերի տնօրեն Մարկ Բերենթը՝ շարունակելով. – «Հատկապես կառավարական պաշտոնյաների նկատմամբ «ծանր վիրավորանքը» և քննադատության այլ ձևերը քրեականացնող օրենսդրության ընդունումը խեղդում է խոսքի ազատությունը և քաղաքական ընդդիմությունը»:

«Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին, Ազգային անվտանգության ծառայությանը և Գլխավոր դատախազությանը՝ հրաժարվել Սաշիկ Սուլթանյանի դեմ մեղադրանքներից և չեղարկել խոսքի ազատությունը խաթարող հակասահմանադրական օրենսդրությունը», – ասել է Բերենթը:

Հիշեցնենք՝ եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանը մեղադրվում է հայ ու եզդի ժողովուրդների միջև ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու համար, հիմքը նրա հարցազրույցներից մեկն է:

Հայհոյանքը քրեականացնելու օրինագիծը 7-րդ գումարման Ազգային ժողովն ընդունեց անցած շաբաթ, դրանով անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը պատժվում է 100 հազարից մինչև 3 միլիոն դրամ տուգանքով կամ 1-3 ամիս ժամկետով կալանքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում