Monday, 27 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Ֆրանսիայի դեսպանը կարևոր հարցը իջեցնում է քաղաքական գետնի վրա

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը հարցազրույց է տվել Ազատություն ռադիոկայանին, որի ընթացքում անդրադարձել է նաև Հայաստանի հետ Ֆրանսիայի պաշտպանական գործակցության թեմային: Այդ թեման Հայաստանում վերջին շաբաթներին կամ ամիսներին առավել աշխույժ դիտարկվող թեմաներից է, հաշվի առնելով վարչապետ Փաշինյանի մի հայտարարությունը խորհրդարանում՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ հեռախոսազրույցից հետո, որ տեղի էր ունեցել Սյունիքում Սև լճի շրջանում ադրբեջանցիների ներխուժումից հետո:

Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ Ֆրանսիայի նախագահը հայտնել է ՄԱԿ ԱԽ մանդատի ներքո Ֆրանսիայի ռազմական կոնտինգենտի ներկայության պատրաստակամություն: Այդ հայտարարությունը հայաստանյան լայն դիսկուրսում «ինտերպրիտացվեց» որպես ադրբեջանաիան նկրտումների դեմ Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու պատրաստակամություն: Դեռևս այդ շրջանում ուշադրություն հրավիրեցի հանգամանքին, որ Ֆրանսիայի նախագահը ֆրանսիական ռազմական ներկայության պատրաստակամության միջոց է դիտարկել ՄԱԿ ԱԽ մանդատը, ասել կուզի՝ այդ թվում նաև Ռուսաստանի համաձայնությունը, ինչը նշանակում է, որ Ֆրանսիան պատրաստ է ՄԱԿ ԱԽ մանդատի ներքո «վերահսկել» իրավիճակը, այլ ոչ թե դիմակայել ադրբեջանական, կամ ըստ էության ադրբեջանական թորքական հնարավոր նկրտումների: Սա սկզբունքային քաղաքական նշանակություն ունեցող տարր է, ինչը սակայն հանրային լայն դիսկուրսում թե միտումնավոր, թե ակամա մատնվում է անուշադրության, այն տանելով դեպի ֆրանսիական զորքի Հայաստան ուղևորվելու աներկբա պատրաստակամության դաշտ:

Ամբողջ խնդիրն այն է, որ դրանով հայ-ֆրանսիական հարաբերությունը ոչ թե ամրանում է, այլ հագենում իռացիոնալ, չափազանցված, իրական քաղաքական գետնից կտրված հանրային տրամադրություններով, որոնք ի վերջո անգամ ամենալավ, ամենաջերմ մղումներով հանդերձ, այդուհանդերձ դառնալու են հենց հայ-ֆրանսիական հարաբերության խորացման հեռանկարին հարվածող հանգամանք: Ահա այդ համատեքստում ակնառու է, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը մի կողմից անդրադառնալով պաշտպանական ոլորտում Ֆրանսիայի գործակցության պատրաստակամությանը, մյուս կողմից ակնհայտորեն փորձում է իր նուրբ դիվանագիտական ձևակերպումներով առավելագույնս նպաստել հայ-ֆրանսիական գործակցության հեռանկարի վերաբերյալ դիսկուրսը իջեցնել իրական քաղաքական գետնի վրա, բերելով ռացիոնալության դաշտ: «Ինչ վերաբերում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության ոլորտում համագործակցությանը, մենք, բնականաբար, պատրաստ կլինենք քննարկել հայկական իշխանությունների կողմից մեզ ուղղված բոլոր հայտերը։ Իհարկե, պետք է հաշվի առնենք որոշ իրողություններ. Ֆրանսիան և Հայաստանը միևնույն ռազմական ալյանսների անդամներ չեն։ Ընդհանուր առմամբ, մեր դերն ապագա պատերազմին պատրաստվելը չէ։ Մեր դերը նոր հակամարտությունից խուսափելը և քաղաքական գործընթացում ուղեկցելն է, որը թույլ կտա տարածաշրջանում խնդրահարույց հարցերի վերջնական լուծում», հայտարարում է դեսպան Լաքոթը: Այստեղ հատուկ ուշադրության է արժանի հենց այն, որ դեսպանը ընդգծում է հայ-ֆրանսիական պաշտպանական գործակցության նշանակությունը հայ-ադրբեջանական կամ հայ-թուրքական դիմակայության դաշտից դուրս դիտարկելու անհրաժեշտությունը, ինչը մի կողմից հարաբերության հեռանկարը իռացիոնալ սպասումներից առավելագույնս մաքրելու նպատակ ունի, մյուս կողմից ցույց տալու, որ Ֆրանսիան Հայաստանի հետ պաշտպանական քննարկումները դիտում է քաղաքական գործընթացի տրամաբանության, հետևաբար ոչ թե ներկայիս ռազմա-քաղաքական իրողությունների գործիքակազմ, այլ հեռանկարի միտված գործակցություն, երկարաժամկետ, ռազմավարական ուրվագծով ու բովանդակությամբ: Ահա այդ իմաստով, հայ-ֆրանսիական պաշտպանական գործակցության առումով թերևս բազմակի ավելի կարևոր հանգամանք կարող է լինել դիցուկ ռազմաարդյունաբերության ոլորտում հիմնարար գործակցության հիմքի ձևավորումը, քան ֆրանսիական զորքի Հայաստան ուղևորվելու վերաբերյալ իռացիոնալ միջավայրի գեներացիան, որը բացի հայ-ֆրանսիական օրակարգի շուրջ ավելորդ խոչընդոտներից, ի զորու չէ ունենալ որևէ գործնական ազդեցություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում