Sunday, 26 07 2026
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
Լավ երաժշտություն պետք է սկսել լսել մանկապարտեզից, դպրոցից. դա կարևոր գիտելիք է
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09:15
Թեհրանն Ուկրաինային մեղադրել է իրանական նավի վրա հարձակման մեջ
Ռուս-ուկրաինական, իրանա-ամերիկյան կարգավորո՞ւմ, թե՞ «ոչ կոնվենցիոնալ պատերազմ»
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի

Արայիկ Հարությունյանն ԱԺ-ում հանդես է եկել ամենամյա հաղորդմամբ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 30-ին Ազգային ժողովի նիստում ներկայացրել է ԱՀ նախագահի 2020 թ. ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև 2021 թ. ծրագրի վերաբերյալ ամենամյա հաղորդումը: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Երկրի ղեկավարը ներկայացրել է հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների ամփոփ պատկերը, մասնավորապես, անդրադառնալով անվտանգային, արտաքին քաղաքական, սոցիալ- տնտեսական և այլ հարցերի ու նախանշված անելիքներին:

Իր խոսքում Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը, բռնի տեղահանված քաղաքացիների վերադարձի ապահովումն իրենց բնակավայրեր, բնակչության կենսագործունեության համար կայուն անվտանգ միջավայրի ապահովումը մնում են պետական քաղաքականության առաջնահերթությունները:

Նախագահը նշել է, որ 2020 թվականը ծանրագույն տարի էր Արցախի Հանրապետության համար՝ հաշվի առնելով ադրբեջանա-թուրքական զինված ագրեսիան և դրա հարուցած մարդկային, տարածքային ու նյութական ահռելի վնասները, ինչպես նաև ՔՈՎԻԴ-19-ի համավարակը: Արայիկ Հարությունյանը վստահություն է հայտնել, որ աշխատելով օր ու գիշեր, ներդնելով մեծագույն ջանք ու եռանդ, անելով հնարավորն ու անհնարինը, համատեղ ուժերով կհաջողվի արդյունավետորեն լուծել պետության առջև ծառացած կարևորագույն խնդիրները և հաջողությամբ կյանքի կոչել բոլոր նախանշված ծրագրերը:

Ելույթից հետո երկրի ղեկավարը պատասխանել է ԱԺ պատգամավորների կողմից բարձրացված հարցերին, պարզաբանել տարբեր ոլորտներում իրականացվելիք նախագծերին և ծրագրերին առնչվող խնդիրները: Այնուհետև ԱՀ նախագահը մասնակցել է Ազգային ժողովի լիագումար նիստի շրջանակներում օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում