Monday, 27 07 2026
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ՍՊԸ-ի օրինական շահերին վնաս պատճառելու համար
10:50
ԱՄՆ-ը կասեցնում է Իրանի ուղղությամբ հարվածները. Axios
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը քայլեր է հրապարակել
10:30
Թեհրանը և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը միջնորդների միջոցով. Բաղայի
Դեսպան Ղևոնդյանն ու Երսայիլ Նագասպաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան փոխգործակցությունն արդյունաբերության ոլորտում
10:10
Թեհրանն անպատասխան չի թողնի Կասպից ծովում իրանական նավի վրա Կիևի հարձակումը. ԱԳՆ
Ոչ մի ՆԱՏՕ֊ի ստանդարտ բանակը բանակ չի դարձնի, եթե արմատախիլ չարվեն սովետա֊գողական բարքերը
09:50
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհները շարունակում են մոլեգնել
Գենդերային հավասարության ապահովումը ՄԻՊ գործունեության առաջնահերթ ուղղություններից է․ տեղի է ունեցել աշխատաժողով
09:30
Իրանը կկասեցնի հարվածները, քանի դեռ ԱՄՆ-ի հարձակումները դադարեցված են. Reuters
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը Կոտայքում
09:10
Մեկ զոհ, 29 վիրավոր. Բեռլինում շքերթի վրա հարձակվողը սպանվել է
Կնասպանության դեպքերն ավելացել են. ազդարարող քաղաքացին դարդ է պետության համար
08:50
Հրաձգություն փառատոնի ժամանակ. կա երկու զոհ, հինգ վիրավոր
«Սա մի հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ». Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման հաջողությունները
Ստեփանակերտի պսևդո-քաղէլիտան իր «սև գործն արել» է և պետք է հեռանա
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է

«Եղած քիչ թե շատ կայուն վիճակը կազմաքանդելու քաղաքականություն է իրականացվել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Երեկ ԵՊՀ ուսանողական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ հրաժարվում է մասնակցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձևավորման գործընթացին՝ այն որակելով ապօրինի: «ԵՊՀ ուսանողական խորհուրդը, վերահաստատելով իր համոզմունքը կառավարության 2021 թ. մայիսի 4-ի 704-Ն որոշման և դրա իրագործմանն ուղղված՝ լիազոր մարմնի գործողությունների հակասահմանադրական և հակաօրինական լինելու մասին, որն արտահայտվել է ԵՊՀ գիտական խորհրդի մայիսի 6-ի հայտարարությամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ որոշումը ԵՊՀ գիտական խորհրդի դիմումի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը վիճարկել է Սահմանադրական դատարանում, ինչպես նաև որոշմամբ սահմանված գործընթացի հակաօրինականությունը՝ պայմանավորված ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի գործող անդամների լիազորությունների դադարեցման հիմքերի բացակայությամբ, հրաժարվում է մասնակցելուց նշված որոշման հիման վրա ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձևավորման ապօրինի գործընթացին»,- նշված է հայտարարության մեջ։

Փաստացի ԵՊՀ ուսանողական խորհրդի համբերության բաժակն էլ լցվեց: Ընդհանրապես, ոլորտի մասնագետների, դասախոսների և ուսանողների մեծ մասը պարբերաբար ահազանգում է, որ իշխանությունները գնում են կրթական համակարգը փլուզելու, բուհերը ամբողջովին քաղաքականացնելու և իրենց վերահսկողության տակ վերցնելու ճանապարհով: Ի մասնավորի, պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ, «5165» շարժման հիմնադիր անդամ Մենուա Սողոմոնյանը «Փաստի» հետ զրույցում ասաց, որ այս իշխանությունը կրթության ոլորտում շատ վտանգավոր քաղաքականություն է իրականացրել ու շարունակում է իրականացնել: «Մենք չենք տեսել որևիցե հստակ քաղաքական ուղեգիծ, որով բուհերի առջև կդրվեն խնդիրներ՝ ելնելով պետական առաջնահերթություններից:

Ավելին, չանելով հանդերձ, բուհերի նկատմամբ վարվող քաղաքականության հիմնական նպատակը բուհերի վրա վերահսկողություն ունենալն է: Երեք տարվա մեջ բուհերի զարգացման համար ոչինչ չի արվել, ընդհակառակը՝ եղած քիչ թե շատ կայուն վիճակը կազմաքանդելու քաղաքականություն է իրականացվել: Այնպես չէ, որ իրենցից առաջ բուհերում լավ վիճակ էր, բայց իրենց քաղաքականությունն ընդհանրապես քանդման է տանում»,- ասաց Սողոմոնյանը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 20․05.21թ համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում