Monday, 27 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Միայն 20 մլն դոլար նախկին նախագահներին. մեծամասնությունը շարունակում է մերժել նախկիններին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Տարիներ շարունակ խոսվել է պետական բյուջեի ոչ արդյունավետ ծախսերի մասին. երբ գալիս էր մարզերում գործ անելու, դպրոցի կամ ճանապարհի հիմնանորոգման հարցը, նախկին իշխանությունները միշտ կրկնում էին, որ փող չկա, որ հազիվ են հասցնում պաշտպանական հարցերը լուծել։ Սակայն երբ հերթը հասնում էր իրենց անձերին, ռեստորաններին, VIP ծառայություններին, հյուրանոցներին ու կոստյումներին, ամեն բան դառնում էր եվրոպական ու ամերիկյան չափանիշներով, վերջին սերնդի: 44-օրյա ողբերգական պատերազմը լակմուսի թուղթ էր նաեւ բյուջետային ծախսերի բացահայտման առումով. 2020թ.-ի դեկտեմբերի վերջին Արցախի ԱԺ նիստից մենք իմացանք, որ հայկական այդ փոքրիկ հանրապետությունն իր բյուջեից ամեն տարի մոտ 20 մլն դոլար գումար է ծախսել, ուշադրություն, նախկին պաշտոնյաների, նախագահների վրա:

Հայաստանի մի շարք մարզերից էլ պակաս բնակչություն ունեցող Արցախում նման վերաբերմունքը, մեղմ ասած, անթույլատրելի էր: Որպեսզի հասկանաք ու պատկերացնեք, թե ինչ գումարի մասին է խոսքը, համեմատենք. այն մոտ 6 անգամ ավելին է, քան հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիի տարեկան բյուջեն, 7-8 անգամ ավելին է, քան երրորդ քաղաքի` Վանաձորի բյուջեն, այդ գումարով ամբողջ շրջկենտրոններում մարզասրահներ կամ ՏՏ կենտրոններ կարելի էր բացել եւ այլն:

Ահա թե ինչու հասարակությունն ընդվզեց, դուրս եկավ փողոց։
Մարդիկ հոգնել էին նախկիններից, հոգնել էին խաբված զգալուց ու հիմա էլ, ըստ հարցումների ու դիտարկումների, ընդդիմության հիմնական մասին մարդիկ ընկալում են նախկին, ընկալում են իրենց դպրոցը չկառուցող, սեփական կաշվի մասին մտածող կառավարիչների: Ինչպես ասում են, ամեն ինչ իրականում շատ պարզ է»:

Մանրաամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում