Monday, 27 07 2026
Կնասպանության դեպքերն ավելացել են. ազդարարող քաղաքացին դարդ է պետության համար
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման հաջողությունները
Ստեփանակերտի պսևդո-քաղէլիտան իր «սև գործն արել» է և պետք է հեռանա
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»

Տրամաբանական կլինի միջանկյալ միջոցներ պահանջելու, որպեսզի կանխվի Ղազանչեցոցի ոչնչացումը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Վենետիկի հանձնաժողովում Հայաստանի երկրորդ փոխարինող անդամ, միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանը։

-Պարոն Խզմալյան, Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման դեպքերով հայկական կողմը ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել։ Մասնավորապես, քանդվել է Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը։ Կարո՞ղ ենք միջազգային իրավական գործընթաց նախաձեռնել Ադրբեջանի դեմ։

Ոչ թե կարող ենք, այլ դա արդեն իսկ արվում է։ Ես չեմ կարող մանրամասնորեն մեկնաբանել, բայց որքան տեղյակ եմ, մշակութային և կրոնական արժեքների ոչնչացման փաստերով գանգատներն արդեն իսկ գնում են։ Միանշանակ, ՄԻԵԴ գանգատներ ներկայացնելու հնարավորություն կա։ Եթե խոսքը կոնկրետ Ղազանչեցոցի գմբեթի մասին է, կարծում եմ, տրամաբանական կլինի միջանկյալ միջոցներ պահանջելու, որպեսզի կանխվի նոր ոչնչացումը: Որքանով ես կարող եմ դատել, այս պահի դրությամբ դեռ ապամոնտաժվել է վնասված կտուրը և ըստ էության՝ նկարներից ես դեռ այլ ձևափոխում չեմ տեսնում։ Հնարավոր է, որ հենց այս փուլում էլ հասնենք գմբեթի վերականգնմանը։ Եվ այս տեսակետից դժվար է դատել՝ արդյոք արդեն մենք վստահաբար ունենք ոտնձգություն կոնկրետ այդ մասով, թե ոչ։ Եթե պայմանականորեն ապամոնտաժվել է և հետագայում նախկին տեսքի է բերվել, ապա այս դեպքում արդեն խախտում չի դիտարկվի։

-Ըստ էության՝ Ադրբեջանն ի՞նչ խնդիր է լուծում, երբ գնում է պատմամշակութային ժառանգության վերացման ճանապարհով։ Տեսակետ կա, որ այդ համայնքին այդ տարածքից վերացնելու։

-Ես 100 տոկոս չեմ կարող պնդել, բայց կարծում եմ, որ միակ տրամաբանական բացատրությունը նրանց վարքագծի, հայ ազգի մշակութային ժառանգության ոչնչացումն է, հերքումն է, յուրացումը։ Դա մասնավորապես այն է, ինչ տեսանք Դադիվանքի հետ կապված, փորձում էին վանքը ներկայացնել ալբանական։ Եվ կարծում եմ, ընդհանուր առմամբ նման վարքագիծ կա, որը էթնիկ զտման և կարող են անգամ ասել, որ սա ցեղասպանության փորձի մաս է կազմում։ Արցախահայության ինքնությունը համարվող բոլոր մշակութային կոթողների վերացնելը կամ ձևափոխելով և այլ մշակութայինների վերածելով ըստ էության վերջին քայլն է փորձում արվել այս տարածքում արցախահայության վերացման համար։

-Երեկ այդ մասին խոսվեց ԱԺ ամբիոնից՝ ԱԺ նախագահ, պատգամավորներ, որոնք միջազգային հանրության ուշադրությունն էին սևեռում Ղազանչեցոցի խնդրի վրա, իսկ մենք ի՞նչ կարող ենք անել մեր խորհդարարանը։

-Ըստ էության՝ խորհրդարանը շատ մեծ ֆորմալ լծակներ չունի, բայց առնվազն կան միջպետական պառլամենտական խմբեր և կա որոշակի համագործակցություն այդ խմբերի շրջանակներում, այլ երկրների օրենսդիր մարմինների հետ: Այդ շրջանակներում կարելի է աշխատանք տանել, որպեսզի բարեկամ պետություններում քայլեր արվեն կամ ատնվազն քննարկման առարկա դառնա ժն այդ հարցերը:

-Երեք գերի վերադարձավ Ադրբեջանից, բայց հայկական կողմը շարունակում է պնդել, որ մեր գերիների թիվը հարյուրների է հասնում: Օրերս էլ Եվրախորհրդարանի 122 պատգամավորներ դիմել էին ռազմագերիների հարցով: Միջազգային այս ճնշումը կարո՞ղ է ազդեցություն ունենալ, որ ոչ թե 2-3 գերի ազատ արձակվի, այլ ամբողջությամբ հարցը լուծելու:

Ես քաղաքագետ չեմ, որ մեկնաբանեմ միջազգային հանրության ճնշումները: Ամեն դեպքում կարևոր են այդ ճնշումները և շատ կարևոր է, որ Հայաստանի իշխանությունները պահանջատիրական դիրքերից հանդես գան շարունակաբար:

-Ամեն դեպքում եվրոպացի պատգամավորները բանաձև էին առաջ քաշում ռազմագերիների հետ կապված: Իրավական առումով դա կարո՞ղ է ունենալ ազդեցություն:

Դա պարտադիր կատարման ենթակա փաստաթուղթ չէ, այսինքն դրա պահանջները չբավարարելն իրավական պատասխանատվություն չի առաջացնում: Դա առնվազն ունենում է փաստի արձանագրման ապացուցողական նշանակություն դատավարությունների ժամանակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում