Sunday, 26 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Երեւանի Աէրացիայի կեղտաջրերի մաքրման նոր կայանի շուրջ մեծ աղմուկ է բարձրանում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանի Աէրացիայի կեղտաջրերի մաքրման նոր կայանի շուրջ մեծ աղմուկ է բարձրանում։ Մաքրման այս կայանը պետք է շահագործման հանձնվեր դեռեւս 2016 թվականին, ավելին՝ կայանի ստեղծման համար ծախսվել են միլիարդներ, բայց այն դեռ չի շահագործվում։ Մասնագետների խոսքերով՝ անմխիթար վիճակում գտնվող ու գրեթե անարդյունավետ այս կայանի վերականգնումը Հրազդան գետի մաքրման միակ փրկությունը կլինի։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատն ուսումնասիրություն է իրականացրել Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում։ Ըստ պալատի՝ Երեւանի Աէրացիայի կեղտաջրերի մաքրման նոր կայանը կառուցվել է 2015-2017 թվականներին՝ 2008թ. հոկտեմբերի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ կառավարության եւ Ֆրանսիայի կառավարության ֆինանսական արձանագրության համաձայն։ Ծրագրով նախատեսվել է վերականգնել ջրազատման «Աէրացիա» կայանը կեղտաջրերի սկզբնական եւ ցեխանստվածքների նախնական մշակումը բարելավելու միջոցով։

Ծրագրի 24.4 մլն եվրո արժեքից 10.5 մլն եվրոն ուղղվել է նոր կայանի կառուցմանը։ Երեւանի ջրմատակարարման եւ ջրահեռացման բարելավման ծրագրի իրականացման նպատակով 2016 թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի եւ «Վեոլիա Օ Ժեներալ դեզ Օ» կոմանդիտային բաժնետիրկան ընկերության միջեւ ստորագրվել է վարձակալության պայմանագիր, որի համաձայն՝ վարձակալությամբ հանձնվել են կոյուղու մաքրման 6 կայանները, այդ թվում՝ Երեւանի «Աէրացիա» «հին» մաքրման կայանի կառուցվածքները։ Սակայն այդ գույքը 2017 թվականից ի վեր այդպես էլ սահմանված կարգով չի անցել փորձաքննություն, չի ընդունվել եւ չի հաշվառվել, որի արդյունքում այն չի ստացել նաեւ պետական սեփականության կարգավիճակ եւ չի շահագործվել ըստ նպատակային նշանակության, մինչդեռ ՀՀ «Շրջակա միջավայրի մոնիթորինգի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից Երեւան քաղաքից 9կմ ներքեւ հատվածում իրականացված Հրազդան գետի ջրի որակի մոնիթորինգի արդյունքում այդ դիտակետում 2014-2019թթ ընթացքում ջրի որակը գնահատվել է բացառապես 5-րդ դասի, այսինքն՝ վատ որակի՝ պայմանավորված Երեւան քաղաքի չմաքրված կոմունալ-կենցաղային կեղտաջրերի ազդեցությամբ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում