Tuesday, 28 07 2026
Պուտինը Հայաստանի ընդդիմությանը «հանձնարարեց» հանրաքվե նախաձեռնել
11:40
Ըմբշամարտի Մ-17 տարեկանների ԱԱ-ում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
11:20
Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում
11:10
Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
10:50
Ամերիկացիների միայն մեկ երրորդն է կողմ Իրանի դեմ պատերազմին
Սպասվում է առանց տեղումների եղանակ
10:30
Նեթանյահուի և Թրամփի հարաբերությունները լարվել են
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ուկրաինական ԱԹՍ-ները չեն կարողացել խոցել Պոդոլսկում Wildberries-ի լոգիստիկ համալիրը
Հայաստան-Թուրքիա փակ սահմանն ավելի սուր է զգացվում Ռուսաստանի սահմանափակումների պատճառով
09:50
Թրամփը կհանդիպի Զելենսկու ու Նեթանյահուի հետ
Լարսը բաց է
ԱՄՆ֊ում և ԵՄ֊ում սպասում են Հայաստանի ինքնիշխան որոշմանը` երկաթուղու և ատոմակայանի վերաբերյալ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09:10
Ասիական կիսահաղորդիչային ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրել
Ռուսաստանի գնացքը գնացել է. նա կարող է տարածաշրջան վերադառնալ միայն պատերազմով
08:50
Բաբ էլ Մանդեբի նեղուցում նավերի երթևեկությունը 56%-ով կրճատվել է հութիների գործողությունների պատճառով
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում հուլիսի 28-ին
08:30
Արաղչին Սաուդյան Արաբիայի և Օմանի պաշտոնակիցների հետ քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Վթարային ջրանջատում Ալավերդի քաղաքում
08:10
Թրամփը հայտարարել է Իրանի հետ ընթացող «լավ բանակցությունների» մասին
Ալիևը Թուրքիայի ուղղությամբ դիվանագիտական թիմի արմատական փոփոխություն է կատարել
07:50
Նավթի գները նվազել են – 27/07/26
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանը հնարավոր չէր․ Զախարովա
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

ԱՄՆ սենատորները Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառման օրինագիծ են ներկայացրել․ The National-ի անդրադարձը

Մի խումբ դեմոկրատ սենատորներ օրինագիծ են ներկայացրել, որով ԱՄՆ Թուրքիայի կառավարության դեմ պատժամիջոցներ է կիրառում, եթե Անկարան քայլեր չձեռնարկի վատթարացող մարդու իրավունքների իրավիճակը շտկելու համար։ Այս մասին գրում է The National-ը։

Էդվարդ Մարկին, Ռոն Վիդենը, Ջեֆ Մերքլին հայտարարել են Սենատում այս քայլի մասին, որը կարող է բերել նրան, որ նախագահ Ջո Բայդենը պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի դեմ։

Օրինագիծը կենտրոնանալու է «Թուրքիայի կառավարության պաշտոնյաների վրա, որոնք պատասխանատու են խղճի բանտարկյալների, քաղբանտարկյալների, քաղաքական նպատակներով լրագրողների ձերբակալման, սոցիալական մեդիայում խոսքի ազատության սահմանափակման և միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքների այլ կոպիտ խախտումների համար»։

19 էջանոց օրինագծում Անկարան մեղադրվում է տասնյակ հազարավոր մարդկանց ձերբակալման մեջ՝ 2016թ-ի հուլիսի հեղաշրջման փորձի հետաքննության պատրվակով։

Ըստ հրապարակման՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը մինչև 2018թ․ արտակարգ դրություն էր հայտարարել, սակայն կառավարությունը շարունակում է լրագրողների, ընդդիմադիրների, այլախոհների ձերբակալությունները։

Օրինագիծը ԱՄՆ պետքարտուղարին հնարավորություն է տալիս օգնել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք աշխատում են քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար, նաև Անկարային կոչ է անում քայլեր ձեռնարկել՝ փոխելու լրագրողների համար ստեղծված վատ մթնոլորտը, դադարեցնելու համացանցում ազատ արտահայտման համար հետապնդումները, ներառյալ՝ օրենքները, որոնք կառավարությանը թույլ են տալիս արգելափակել կայքերը կամ բովանդակությունը հեռացնել։ Օրինագիծը նաև ասում է, որ Թուրքիայի կառավարությունը պետք է դադարեցնի փաստաբանների, դատավորների, դատախազների կալանավորումներն ու հետապնդումները։

Եթե այս միջոցները չեն կատարվում, ապա նախագահը կարող է պատժամիջոցներ կիրառել՝ համաձայն «Մագնիտսկու մարդու իրավունքների համաշխարհային պաշտպանության ակտի» ու Խաշոգիի արգելքի։

Նաև ասվում է, որ Ֆինանսների նախարարությունը պետք է ուղղորդի միջազգային ֆինանսական հաստատություններին՝ դեմ լինելու ցանկացած վարկերի, դրամաշնորհների, քաղաքականության կամ ռազմավարության, որն «ուղղված կլինի նրան, որպեսզի Թուրքիայի կառավարությունը կարողանա խախտել իր քաղաքացիների իրավունքները»։

Վերլուծաբան Ռանա Աբթարն էլ լրատվամիջոցին ասել է՝ զարմացած չէ, որ օրինագիծը նորից ներկայացվել է։

«Սա դեմոկրատական օրինագիծ է, որը չքննարկվեց, երբ 2017-ին ու 2019-ին հանրապետականները մեծամասնություն էին կազմում, բայց հիմա դա փոխվել է»,- ասել է Աբթարը։

Հիշեցնենք՝ 2020 թվականի ընտրություններով Դեմոկրատները վերականգնեցին Սենատում իրենց վերահսկողությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում