Tuesday, 28 07 2026
Պուտինը Հայաստանի ընդդիմությանը «հանձնարարեց» հանրաքվե նախաձեռնել
11:50
Ֆինլանդիան փակել է օդային և ծովային տարածքի մի մասը՝ ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով
11:40
Ըմբշամարտի Մ-17 տարեկանների ԱԱ-ում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
11:20
Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում
11:10
Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
10:50
Ամերիկացիների միայն մեկ երրորդն է կողմ Իրանի դեմ պատերազմին
Սպասվում է առանց տեղումների եղանակ
10:30
Նեթանյահուի և Թրամփի հարաբերությունները լարվել են
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ուկրաինական ԱԹՍ-ները չեն կարողացել խոցել Պոդոլսկում Wildberries-ի լոգիստիկ համալիրը
Հայաստան-Թուրքիա փակ սահմանն ավելի սուր է զգացվում Ռուսաստանի սահմանափակումների պատճառով
09:50
Թրամփը կհանդիպի Զելենսկու ու Նեթանյահուի հետ
Լարսը բաց է
ԱՄՆ֊ում և ԵՄ֊ում սպասում են Հայաստանի ինքնիշխան որոշմանը` երկաթուղու և ատոմակայանի վերաբերյալ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09:10
Ասիական կիսահաղորդիչային ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրել
Ռուսաստանի գնացքը գնացել է. նա կարող է տարածաշրջան վերադառնալ միայն պատերազմով
08:50
Բաբ էլ Մանդեբի նեղուցում նավերի երթևեկությունը 56%-ով կրճատվել է հութիների գործողությունների պատճառով
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում հուլիսի 28-ին
08:30
Արաղչին Սաուդյան Արաբիայի և Օմանի պաշտոնակիցների հետ քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Վթարային ջրանջատում Ալավերդի քաղաքում
08:10
Թրամփը հայտարարել է Իրանի հետ ընթացող «լավ բանակցությունների» մասին
Ալիևը Թուրքիայի ուղղությամբ դիվանագիտական թիմի արմատական փոփոխություն է կատարել
07:50
Նավթի գները նվազել են – 27/07/26
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանը հնարավոր չէր․ Զախարովա
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները

Ով է ուզում Հայաստանը տեսնել պարբերական ցնցումների մեջ. Զոնդա՞ժ, թե՞ շանտաժ

Հայաստանում որոշակիորեն գեներացվում է միտք, թե ընտրություններում ներկայիս կառավարող մեծամասնության հաղթանակի դեպքում կլինեն ավելի ուժգին ցնցումներ: Այդ միտքն առայժմ գեներացվում է որոշակի փորձագիտական շրջանակից, թեև բացառելի չէ և այն, որ շրջանակը գործում է քաղաքական որոշակի խմբերից ազդված: Բանն այն է, որ, լոկ փորձագիտական դիտարկում լինելու պարագայում, այստեղ իհարկե չկա որևէ խնդիր՝ յուրաքանչյուր փորձագետ ազատ է իրավիճակն ու հեռանկարները գնահատել իր պատկերացումների և վերլուծության շրջանակում:

Խնդրահարույց կարող է լինել այն, որ այդ կերպ արվի որոշակի զոնդաժի փորձ, տեսնելու համար, թե երկրում ինչպիսի հետընտրական ցնցումային ներուժ կա, կամ գուցե նույնիսկ երկրից դուրս ինչպիսի աջակցության հեռանկար: Կամ, առավել խնդրահարույց է այն, որ այդօրինակ գնահատականները լինեն ոչ լայն հանրության համար, այլ այսպես ասածներին շրջանառության շանտաժ:

Ամբողջ հարցն այն է, որ արտահերթ ընտրության գործընթացը ունի մեկ գլխավոր նպատակ՝ Հայաստանում հաստատել ներքաղաքական պայքարի կայուն միջավայր; Այդ ընտրության նպատակը Հայաստանում ներքաղաքական մրցակցությունը վերացնելը կամ ավարտելը չէ: Անհեթեթ է ընդհանրապես այդպիսի նպատակներ հետապնդելը: Ընտրության գլխավոր խնդիրը պետք է լինի բերել ներքաղաքական կյանքը կայուն ու կանխատեսելի միջավայր, որը թույլ կտա Հայաստանում ներքաղաքական մրցակցությունը ծառայեցնել պետության ճկունությանը, ծառայեցնել Հայաստանի սուբյեկտային հեռանկարների աճին, ոչ թե անկայունությամբ խորացնել Հայաստանի ենթակայությունն արտաքին հանգամանքներին:

Մարդիկ կարող են ունենալ ամենատարբեր պատկերացումներ ու գնահատականներ քաղաքական ուժերի, այդ թվում և առաջին հերթին ներկայիս կառավարող ուժի հանդեպ, բայց այդ ամենով հանդերձ՝ հասարակության քվեարկությամբ արձանագրված ներքաղաքական պատկերը պետք է ամրագրվի, անկախ այն բանից, թե ով է լինելու այդ պատկերում առաջատարը: Հավասարապես վտանգավոր են վախճանաբանական կամ քաոտիկ կանխատեսումները թե ներկայիս մեծամասնության հաղթանակի, թե որևէ ուժի հաղթանակի պարագայում, եթե դա տեղի է ունենում օրինական գործընթացի, հանրային կամարտահայտության միջոցով: Դա բոլորովին չի նշանակում հաշտվել այդ պատկերի հետ, բայց չհաշտվելը նշանակում է ոչ թե գնալ ցնցումներ հրահրելու, այլ գնալ հանրության հետ աշխատելու ճանապարհով, որպեսզի փոխվի հանրային տրամադրությունը և ըստ այդմ նաև առաջանա քաղաքական պատկերը միանգամայն ինստիտուցիոնալ, կայուն ճանապարհով փոխելու հիմք, հնարավորություն: Եթե Հայաստանը չի բերվում այդպիսի մեխանիզմի, ապա դրանից շահում է ոչ թե Հայաստանը, այլ երկրներ, որոնց բացարձակապես պետք չէ, որպեսզի Հայաստանում հաստատվի ներքաղաքական պայքարի կայուն և ինստիտուցիոնալ մեխանիզմ, որտեղ լուծումները ոչ թե ցնցումների, այլ մրցակցային անցումների ճանապարհով են:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում