Monday, 27 07 2026
12:50
Զելենսկին պատմել է Ֆեդորովի և Սիրսկու միջև ամիսներ տևած հակասությունների մասին
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների հայտարարագիրը
12:30
Վաղը կկայանա Թրամփի և Զելենսկու հանդիպումը
12:20
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
Պուտինը կկրկնի՞ Ստալինի գայթակղությունը
11:50
Դամասկոսը և Մոսկվան շարունակում են քննարկել ռազմաբազաների ճակատագիրը. Սիրիայի նախագահ
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2030 թվականից սահմանել արտադրական կեղտաջրերի արտանետման նոր պահանջներ
11:30
Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 624-ի
Բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրումը նախատեսվում է անցկացնել 7, ծրագրայինը՝ 5 տարին մեկ
Սիրիան ռազմական միջամտություն չի իրականացնի Լիբանանում․ նախագահ աշ-Շարաա
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ՍՊԸ-ի օրինական շահերին վնաս պատճառելու համար
10:50
ԱՄՆ-ը կասեցնում է Իրանի ուղղությամբ հարվածները. Axios
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը քայլեր է հրապարակել
10:30
Թեհրանը և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը միջնորդների միջոցով. Բաղայի
Դեսպան Ղևոնդյանն ու Երսայիլ Նագասպաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան փոխգործակցությունն արդյունաբերության ոլորտում
10:10
Թեհրանն անպատասխան չի թողնի Կասպից ծովում իրանական նավի վրա Կիևի հարձակումը. ԱԳՆ
Ոչ մի ՆԱՏՕ֊ի ստանդարտ բանակը բանակ չի դարձնի, եթե արմատախիլ չարվեն սովետա֊գողական բարքերը
09:50
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհները շարունակում են մոլեգնել
Գենդերային հավասարության ապահովումը ՄԻՊ գործունեության առաջնահերթ ուղղություններից է․ տեղի է ունեցել աշխատաժողով
09:30
Իրանը կկասեցնի հարվածները, քանի դեռ ԱՄՆ-ի հարձակումները դադարեցված են. Reuters
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը Կոտայքում
09:10
Մեկ զոհ, 29 վիրավոր. Բեռլինում շքերթի վրա հարձակվողը սպանվել է
Կնասպանության դեպքերն ավելացել են. ազդարարող քաղաքացին դարդ է պետության համար
08:50
Հրաձգություն փառատոնի ժամանակ. կա երկու զոհ, հինգ վիրավոր
«Սա մի հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ». Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման հաջողությունները
Ստեփանակերտի պսևդո-քաղէլիտան իր «սև գործն արել» է և պետք է հեռանա

Խամենեին անդրադարձել է Զարիֆի զրույցի արտահոսքի շուրջ սկանդալին․ Զարիֆը ներողություն է խնդրել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին երկրի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի զրույցի արտահոսքի հետ կապված սկանդալի ֆոնին հայտարարել է, որ ԱԳՆ-ն չի որոշում երկրի արտաքին քաղաքականությունը, այլ միայն իրականացնում է բարձրագույն ղեկավարության նախանշած արտաքին քաղաքականության ուղղությունները: Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը։

«Աշխարհում ոչ մի տեղ արտաքին գործերի նախարարությունը չի որոշում արտաքին քաղաքականության ուղղությունը, որին պետք է հետևի երկիրը։

Սակայն կա բարձրագույն ղեկավարություն, որը որոշում է արտաքին քաղաքականությունը, իսկ ԱԳՆ-ն միայն դրա իրականացնողն է»,- ասել է Խամենեին։

Ըստ Իրանի գերագույն առաջնորդի՝ հենց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն է գլխավոր դերակատարում ունեցել այն հարցում, որ Իրանը կարողանա արևմտյան երկրներից անկախ արտաքին քաղաքականություն վարել։

Խամենեին նշել է, որ «որոշ պաշտոնյաների հայտարարությունները»՝ կապված ԻՀՊԿ-ի և գեներալ Սոլեյմանիի հետ, «ցնցում են և վշտացնում»։ Խամենեին հավելել է, որ նման հայտարարությունները կրկնում են ԱՄՆ-ի «թշնամական հայտարարությունները», ինչն անթույլատրելի է։

Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը Instagram-յան գրառմամբ ներողություն է խնդրել իր մեկնաբանությունների համար։

Լրատվամիջոցներում ավելի վաղ հրապարակվել էր մարտ ամսին իրանցի տնտեսագետ Սաիդ Լիլազի հետ Զարիֆի զրույցի ձայնագրության մի հատված: Այս երկխոսության ընթացքում իրանցի նախարարը, մասնավորապես, նշում էր, որ Թեհրանի արտաքին քաղաքականության ուղղությունում և Մոսկվայի հետ բանակցություններում մեծ դերակատարում է ունեցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման նախկին հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին, որը մեկ տարի առաջ զոհվել էր Իրաքում ԱՄՆ-ի ավիահարվածի հետևանքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում