Sunday, 26 07 2026
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային

Հայաստան-Արցախ պայմանագրի բովանդակությունը

Արցախի նախագահը հայտարարել է Հայաստան-Արցախ ռազմա-քաղաքական գործակցության խորացման անհրաժեշտության մասին: Նա նշել է, թե այդպես է տեսնում Հայաստանի ու Արցախի ապագան: Հայաստանի ու Արցախի ապագայի հարցը հայկական պետականության առաջ կանգնած առանցքային հարցն է, որ պահանջում է քաղաքական բովանդակություն և դրա ձևակերպում, այնպես, որ այդ հանգամանքը դառնա Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական աշխատանքի մաս: Հայաստանում սակայն այդ թեման պարբերաբար շրջանառելով տարբեր կերպ, այդուհանդերձ չի ստանում կոնկրետ բովանդակություն: Հայաստան-Արցախ ռազմա-քաղաքական գործակցության մասին խոսում են բոլորը, սակայն թերևս որևէ մեկը առարկայորեն չի ներկայացնում, թե ինչ է դա նշանակում, ինչպես պետք է ձևակերպվի, ինչ պետք է գրված լինի այդ խորը գործակցությունը ենթադրող փաստաթղթային բազայում, ինչպես պետք է այն ներկայացվի միջազգային հանրությանը, ինչպես պետք է տեղավորվի ազգերի ինքնորոշման սկզբունքի շրջանակում:

Հայաստան-Արցախ ռազմա-քաղաքական դաշինքի մասին բարձր հայտարարվեց 2016 թվականի ապրիլյան քառօրյայի օրերին, երբ Սերժ Սարգսյանը այդ պատերազմի երկրորդ օրը հանդիպում էր ԵԱՀԿ երկրների դեսպանների հետ: Պատերազմի դադարից հետո սակայն ռազմա-քաղաքական պայմանագրի հարցը մղվեց երկրորդ պլան և բոլոր հարցերին պատասխանում էին, թե աշխատանքը ընթանում է: Թավշյա հեղափոխությունից հետո վարչապետ Փաշինյանը ազդարարեց Հայաստան-Արցախ հարաբերության իրավա-քաղաքական ձևաչափի այսպես ասած արդիականացման կուրս, որ վարվում էր մի կողմից շփումների արարողակարգը միջպետական մակարդակի բերելով, մյուս կողմից ընդգծելով բանակցային սեղան Արցախի վերադարձի անհրաժեշտությունը:

2020 թվականի պատերազմից ամիսներ առաջ, Արցախի նախագահի երդմնակալության արարողությանը, որ տեղի ունեցավ Շուշիում, թե Նիկոլ Փաշինյանը, թե Արայիկ Հարությունյանը խոսեցին իրավա-պայմանագրային ինտեգրացիան խորացնելու անհրաժեշտության մասին: Բայց, դրանից հետո խորացան անվտանգային սպառնալիքները և բռնկվեց պատերազմը, ինչը բերեց արդեն լիովին նոր ռազմա-քաղաքական ստատուս-քվոյի: Ահա այդ պայմաններում արդեն խոսքը ոչ թե իրավա-քաղաքական ինտեգրացիայի խորացման, այլ ըստ էության Հայաստան-Արցախ գործակցության նոր ռազմավարական ձևաչափի մշակման մասին է:

Անկասկած է, որ նոր իրավիճակում Հայաստան-Արցախ գործակցությունը պետք է դառնա ավելի ու ավելի խորն ու համապարփակ: Ամբողջ խնդիրն այն է, թե որն է լինելու դրա բովանդակությունը թե ներքին իմաստով, թե արտաքին տիրույթում մատուցման և առաջմղման: Այստեղ է, որ հայկական քաղաքական դաշտը պետք է ձեռնամուխ լինի կոնցեպտուալ մոտեցումների մշակման և դրանք հանրային քննարկումների դաշտ բերելուն: Սակայն, դրա փոխարեն, հայաստանյան քաղաքական դաշտում առայժմ գերակայում է Արցախի հարցը մանիպուլյատիվ երանգներով խաղարկելու տրամադրվածությունը, ինչը գործնականում եղել է նախորդ՝ մոտ երեք տասնամյակի հայկական քաղաքական հիմնական զբաղմունքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում