Sunday, 26 07 2026
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային

«2-3 հիմնական խնդիրներ կան, որոնք հակասում են Սահմանադրությանը». ԳԱԱ նախագահը՝ նոր օրենքի մասին

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Հայաստանի ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։

– Պարոն Մարտիրոսյան, դուք մտահոգություններ ունեիք «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի հետ կապված: Հիմա այս վերջնական տարբերակով փարատվե՞լ են ձեր մտահոգությունները, թե՞ դեռ մնում են:

– Որոշ փոփոխություններ եղել են քննարկումների ընթացքում: Վերջին հաշվով, այդ նախագիծը երկու տարի քննարկվել է: Որոշ բաներ փոխվել են: Առաջին տարբերակի, որը կոչվում էր աշխատանքային տարբերակ, և այսօրվա եղած տարբերակի միջև էական տարբերություններ կան: Բայց բոլոր դեպքերում, էլի մտահոգիչ հարցեր կան, որ մնացել են: Ամենից կարևորն այն է, որ գիտահետազոտական ինստիտուտները ակադեմիայի համակարգից դուրս են:

– Դուք կարծում եք, որ ճիշտ կլինի, եթե ՀՀ նախագահը չստորագրի օրենքը և ուղարկի Սահմանադրական դատարա՞ն:

– Ես չգիտեմ, թե իրավական հաջորդականությունն ինչպես է, և նախագահի չստորագրելն ինչ է տալու: Եթե այդ պրոցեսները հանգեցնեն նրան, որ օրենքում կատարվեն փոփոխություններ, որոնք մենք կցանկանայինք, այդպես լավ կլիներ: Եթե չի փոխվելու, նորից նույնն է մնալու, անիմաստ է որևէ գործընթացի դիմել:

– Ամեն դեպքում, շատ մասնագետներ, գիտնականներ հորդորում են նախագահին չստորագրել օրենքը:

– Այո՛, որովհետև փաստաթղթի մեջ, որ մենք ընդունել ենք, 2-3 հիմնական խնդիրներ կան, որոնք հակասում են Սահմանադրությանը: Եթե հակասում են, ապա պետք է դրանք ճշտվեն:

– Ամեն դեպքում, օրենքի փոփոխության անհրաժեշտություն կա՞ր:

– Իհարկե կար, բայց մենք ցանկանում էինք այդպիսի արմատական փոփոխություններ չանել, որը նախատեսված է օրենքով:

– Այս օրենքի ընդունմամբ Ակադեմիայի հնարավորություններն ու լիազորությունները նվազո՞ւմ են:

– Դժվար է ասել լիազորությունների մասին: Ընդհանուր առմամբ, գլխավոր խնդիրը մեր երկրում գիտության զարգացումն է: Առանց գիտության զարգացման, այն խնդիրները, որոնք դրել ենք մեր առջև՝ տնտեսության զարգացում, կյանքի որակի լավացում, միջազգային ասպարեզում ներկայանալի լինել, ազգային մշակույթի պահպանում, հասնել չենք կարող: Այդ բոլորն առնչվում են գիտության զարգացման հետ: Եթե հարցեր կան, որոնք չեն լուծվել, ուրեմն այդ մտահոգությունները մնալու են:

– Վերջին շրջանում իշխանության գործողությունները, գիտության զարգացմանն ուղղված քայլերը բավարա՞ր են, թե՞ ոչ:

– Դեռևս լսել ենք խոստումներ: Հիմնական հարցը գիտության զարգացման համար ֆինանսավորումն է, որովհետև պետությունը շատ չնչին գումարներ է կարողանում տրամադրել գիտության զարգացմանը: Շատ վատ վիճակում են մեր աշխատողների սոցիալական հարցերը: Մեր աշխատողների 2/3-ը ստանում են մինիմալ աշխատավարձ: Դժվար է գտնել մի ուրիշ երկիր, որտեղ իրադրությունն այդպիսին է: Մեր գիտաշխատողների միջին աշխատավարձը հանրապետության միջինի կեսն է համարյա: Իսկ նույն Ռուսաստանում գիտաշխատողի միջին աշխատավարձը երկրի միջինի կրկնապատիկն է, Չինաստանում՝ 10-ապատիկն է: Հետևաբար, նրանք կաշխատեն լարված, նվիրված, դրա համար էլ Չինաստանն ամբողջ աշխարհում այսօր ունի տեխնոլոգիապես զարգացած տնտեսություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում