Ֆրանսիայի Նանտեր քաղաքի դատախազությունը պահանջել է 5000 եվրոյի չափով տուգանել «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենին՝ սոցցանցերում արված հրապարակումներում ահաբեկիչների լուսանկարներ օգտագործելու համար, գրում է «Կոմերսանտ»-ը:
Գրառումը կատարվել է 2015 թ.-ին: Այդ ժամանակ Լը Պենը ԻՊ-ի ահաբեկիչների գործունեությունը ցուցադրող երեք լուսանկար է հրապարակել: Նա այդպես է պատասխանել ԻՊ-ն ու նրա կուսակցությունը միմյանց հետ համեմատող լրագրողներին:
Լրատվամիջոցները գրում էին, որ Լը Պենին կարող է սպառնալ երեք տարվա ազատազրկում և մինչև 75 հազար եվրո տուգանք: Քաղաքական գործիչը հայտարարել է, որ հասարակության մեջ տեղի է ունեցել ըմբռնումների փոփոխություն, քանի որ իրեն դատում են դաժան սպանությունները դատապարտելու համար:







































