Sunday, 26 07 2026
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
Լավ երաժշտություն պետք է սկսել լսել մանկապարտեզից, դպրոցից. դա կարևոր գիտելիք է
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են

Ռուս-թուրքական հերթական գործարքն ընդդեմ Հայաստանի. Մոսկվան շարունակում է շրջանցել Մինսկի խումբը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությանն առնչվող հարցերը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը:

«Իլհամ Ալիևը թուրք գործընկերոջը շնորհավորել է Աղդամի շրջանում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի բացման կապակցությամբ: Երկու երկրների ղեկավարները համոզմունք են հայտնել, որ կենտրոնի գործունեությունը տարածաշրջանում խաղաղության ապահովմանը կծառայի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի ստորագրած եռակողմ հայտարարության պահանջների կատարումից: Նրանք քննարկել են նաև թուրքական ընկերությունների, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, վերականգնողական աշխատանքներին մասնակցության հարցը:

«Ինչպես նաև կողմերը զրույցի ընթացքում նշել են համավարակի դեմ պայքարում երկուստեք աջակցության կարևորությունը»,- ասված է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ Հայաստանի համար ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը դրական լինել չի կարող։ «Այդ կենտրոնը պետք է մոնիթորինգ անի զինադադարի պահպանությունը։ Իսկ ի՞նչ է նշանակում ռուս-թուրքական մոնիթորինգային խումբ, մի պարզ բան՝ Ռուսաստանը շարունակում է նույն քաղաքականությունը՝ շրջանցելով Մինսկի խումբն ինչ-որ հարցեր լուծել։ Ուրեմն այդ ռուս-թուրքական մոնիթորինգային խումբը մեզ ոչ մի դրական բան տալ չի կարող»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքերով՝ սրանով Ռուսաստանը իր ռազմական ներկայությունն է ապահովում բուն Ադրբեջանի տարածքում. «Այսինքն՝ ոչ միայն Ղարաբաղում, իսկ Թուրքիային սա պետք է, որպեսզի Ադրբեջանում մշտական լինի իր ռազմական ներկայությունը, նաև պետք է, որպեսզի ինքն էլ ներգրավվի հակամարտության կարգավորման մեջ։ Սա լուծումների տարրերից է։ Իմ կարծիքով՝ սա ոչ մի բան մեզ չի տալիս, ընդհակառակը՝ հեռացնում ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Այդ խմբում, մինչդեռ, տարբեր քննարկումներ կային, այդ թվում՝ Մադրիդյան սկզբունքներով ամրագրվում էր Արցախի կարգավիճակի հարցը»։

Հարցին, թե ինչու Հայաստանը թույլ տվեց ռուս-թուրքական մոնիթորինգային խմբի ստեղծում, Ստեփան Գրիգորյանը պատասխանեց. «Մեզ ոչ ոք չի հարցրել։ Եթե հիշում եք, երբ նոյեմբերի 9-ից հետո ստորագրվեց այդ հայտարարությունը, Թուրքիան ու Ռուսաստանը հայտնեցին այդ խմբի մասին։ Ռուսաստանը հարցը ներկայացրեց այնպես, թե այդ մոնիթորինգային խումբն ուղղակի կապ չունի Հայաստանի ու Ադրբեջանի հետ։ Բայց, մեծ հաշվով, պարզ է, որ մեր կարծիքն անտեսեցին։ Փաստորեն Ռուսաստանը հերթական բացասական քայլն արեց մեր հանդեպ»։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ևս այն կարծիքին է, որ ռուս-թուրքական մոնիթորինգային խմբի գործունեությունը որևէ դրական բան մեզ տալ չի կարող։ «Ավելին՝ ես տեսնում եմ, որ Ռուսաստանն այս գործարքով լեգիտիմացնում է Թուրքիայի ռազմական ներկայությունը Ադրբեջանում և համագործակցում այդ ռազմական ներկայության հետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Թե ինչ կարող էր անել Հայաստանը սա կանխելու համար, Մեհրաբյանը նշեց. «Եթե նայում ենք մեկ կամ երկու-երեք ամսվա կամ նույնիսկ մեկ տարվա կտրվածքով, ապա հազիվ թե կարողանայինք որևէ բան անել՝ այն պարագայում, երբ մինչ այս 26 տարի մատներս մատներիս չենք խփել։ Իսկ եթե անցյալ 26 տարին այլ ձևով դասավորվեր, գուցե այլ պատկեր ունենայինք։ Բայց դա արդեն «եթե»-ների մասին է, որի քննարկումն այս պահին արժեք կամ իմաստ չունի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում