Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում

Սեղանին մեր լինելիության հարցն է. Պարտված ղեկավարը չի կարող գնալ բանակցությունների

Մեր իրականությունը մեզ պարտադրում է քաղաքական դաշտի վերափոխում, որովհետև այլընտրանք չկա, եթե ուզում ենք պահպանել մեր պետականությունն ու ինքնությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության հիմնադիր Սուրեն Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ տեղի ունեցածը ուղղակի պատերազմ և պարտություն չէր, այլ դրված է ավելի երկարաժամկետ խնդիր՝ մեր լինելիության հարցը: «Ըստ էության մենք ունենք պետական ինստիտուտների և ամբողջ պետականության քայքայման գործընթաց»,- ասաց մեր զրուցակիցը և հավելեց, որ սահմանագծման հարցում անգամ չենք տեսնում որևէ սակարկություն և հայկական օրակարգի գոնե 1 տոկոս աջակցություն. «Ես չեմ պատկերացնում, թե մարդիկ չգիտեն, որ Շուռնուխը եղել է և կա հայկական տարածք՝ սկսած ԽՍՀՄ ժամանակահատվածից մինչև այսօր»: Նա ընդգծեց, որ իշխանությունը պետք է իրականացնի էլիտայի անաչառ հավաքագրման գործընթաց. «Իսկ ընտրությունների միջոցով, համոզված եմ, էլիտա չի հավաքագրվելու: Իսկ այն մարդիկ, որոնց մենք ճանաչում ենք, վստահաբար կարող ենք ասել, որ նրանք էլիտա չեն»:

Դիտարկմանը՝ այժմ ներհայաստանյան, ներքաղաքական զարգացումներ տեղի չեն ունենում առանց Մոսկվայի «դաբրոյի», Սուրեն Պետրոսյանը պատասխանեց. «Դա իրականում եղել է միշտ: Մենք շատ ժամանակ անկախությունն ու ինքնիշխանությունը շփոթել ենք հակառուսականության հետ. աշխարհում չկա գոնե մեկ պետություն, որն ամբողջությամբ լինի ինքնիշխան: Իրականում մենք պիտի կարողանայինք ճիշտ գործընկերություն ձևավորել Ռուսաստանի Դաշնության հետ»: Ինչ վերաբերում է հունվարի 11-ին հայ-ադրբեջանական ուժերի միջև բարձր մակարդակով կայանալիք հանդիպման մասին լուրերին, մեր զրուցակիցն ասաց. «Հնարավոր չէ գնալ արդյունավետ բանակցությունների պարտված ղեկավարի միջոցով: Սա բացառված է և՛ ինստիտուցիոնալ, և՛ իրավական, և՛ բարոյահոգեբանական տեսանկյունից»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում