Sunday, 26 07 2026
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային
Լավ երաժշտություն պետք է սկսել լսել մանկապարտեզից, դպրոցից. դա կարևոր գիտելիք է
09:15
Թեհրանն Ուկրաինային մեղադրել է իրանական նավի վրա հարձակման մեջ
Ռուս-ուկրաինական, իրանա-ամերիկյան կարգավորո՞ւմ, թե՞ «ոչ կոնվենցիոնալ պատերազմ»
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում

Հայաստանը պետք է փորձի զերծ մնալ գազային պատերազմներից և Ռուսաստան-Եվրոպա-Միացյալ Նահանգներ եռանկյունը ծառայեցնել իր շահերին

Մեկնարկել է դեպի Եվրոպա ադրբեջանական գազի արտահանումը Տրանս-Ադրիատիկ գազամուղի (TAP) միջոցով՝ հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը։ «Պատմության ընթացքում առաջին անգամ Ադրբեջանին հաջողվել է իր բնական գազը արտահանել եվրոպական շուկա գազամուղով»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում։

Տրանս-Ադրիատիկ գազամուղի միջոցով ադրբեջանական Շահդենիզ հանքավայրից գազը հասնում է Եվրոպա, մասնավորապես մի շարք իտալական բնակավայրեր: Այս գազամուղը շարունակությունն է Տրանս-Անատոլիական (TANAP) գազատարի, որը Ադրբեջանից Վրաստանի ու Թուրքիայի տարածքով հասել է Հունաստանի սահմանին:

Նոր գազատարը Հունաստանի հյուսիսով, Ալբանիայով, Ադրիատիկ ծովի հատակով հասել է Իտալիա, այդ ամբողջ ուղին՝ Ադրբեջանից Իտալիա, կոչվում է Հարավային միջանցք։ TAP-ի բաժնետերերի թվում են ադրբեջանական պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, բրիտանական BP-ն:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն արձանագրում է՝ Ադրբեջանը սկսել է իր կոմերցիոն գազամատակարարումները Եվրոպայում՝ Տրանս-Անատոլիական և Տրանս-Ադրիատիկ գազամուղներով: «Դրան զուգահեռ մենք տեսնում ենք, որ Եվրոպայի ու Ռուսաստանի միջև հարաբերությունները գնալով բարդանում են, և Եվրոպան ձգտում է հնարավորինս նվազեցնել իր կախվածությունը ռուսական գազից։ Մենք տեսնում ենք, որ եվրոպական քաղաքականությունն այստեղ միատարր չէ։ Մասնավորապես՝ այն, որ Գերմանիան այնուամենայնիվ ձգտում է Ռուսաստանի հետ պահպանել իր հարաբերությունները հենց գազամատակարարման ոլորտում առաջին հերթին, և գերմանական իսթեբլիշմենթը կենսականորեն շահագրգռված է, որ այդ գազամատակարարումներն ընդլայնվեն ու էքսկլյուզիվ հարաբերություններ լինեն Գերմանիայի ու Ռուսաստանի միջև, ինչը Գերմանիայի եվրոպական դաշնակիցների մեջ մեծ դժգոհություն է առաջացնում։ Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ Եվրոպայի և Եվրոպայից արևելք ընկած գազ մատակարարողների հետ հարաբերությունները պետք է դեռ որոշակի փոփոխությունների ենթարկվեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեհրաբյանն ավելացրեց՝ Միացյալ Նահանգներն ուղղակի պատժամիջոցների գործիքակազմով ճնշումներ է գործադրում Եվրոպայի վրա՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները չխորացնելու համար, որովհետև դրա մեջ քաղաքական վտանգ է տեսնում. «Բայց միևնույն ժամանակ լռակյաց ողջունում են ադրբեջանական գազամատակարարումները Եվրոպա՝ դա համարելով որպես այլընտրանքի փորձ»։

Մեր զրուցակցի խոսքով՝ փաստ է, որ մենք որևէ ազդեցություն չունենք գազամատակարարումների վրա, բայց հաշվի առնելով այս ամենը՝ մենք ունենք մեր իրավապայմանագրային բազան Եվրոպայի հետ հարաբերություններում. «Բարեբախտաբար, ՍԵՊԱ-ի պայմանագրի վավերացման գործընթացն ավարտվել է, և մենք պետք է փորձենք մեր կարևորությունը շեշտել Եվրոպայի հետ հարաբերություններում ու դրա հիման վրա պետք է փորձենք զարգացնել մեր առանձին հարաբերությունները Եվրոպայի հետ։ Պետք է կարողանանք մեր հիմնական գործընկերների հետ հարաբերությունները կախման մեջ չդնել այդ գազային պատերազմների ընթացքից ու փորձենք այդ ամուր Ռուսաստան-Եվրոպա-Միացյալ Նահանգներ եռանկյունը ծառայեցնել մեր շահերին՝ առաջնահերթ նպատակ ունենալով ոտնատակ չընկնել։ Եթե բերենք հանրագումարի՝ այո՛, այսօր տեղի են ունենում գազային պատերազմներ, և ոչ միայն։ Մեր խնդիրն է այսօր չսասանել մեր ինքնիշխանությունը ու չվերածվել հարվածի օբյեկտի»։

Դիտարկմանը՝ կա տպավորություն, որ քաղաքակիրթ Հայաստանն ու բռնապետական Ադրբեջանը Եվրոպայի համար նույն հարթության վրա են, Ռուբեն Մեհրաբյանն ասաց. «Նույն հարթության մեջ են, որովհետև Եվրոպան այդ գազային պատերազմներում առաջնորդվում է ռեալ պոլիտիկով, իր շահերով։ Եվ այդ պատերազմն ընթանում է ռեալ սուբյեկտների հետ, որտեղ արժեքները մեծ նշանակություն չունեն։ Այսինքն՝ սա իրողություն է, որի հետ մենք պետք է հաշվի նստենք։ Բայց մյուս կողմից էլ՝ արժեքները դեռ ոչ ոք անվավեր չի ճանաչել, և այդ արժեքները առաջին հերթին մեզ են պետք, ոչ թե Եվրոպային ցույց տալու համար։ Այն ներքաղաքական գործընթացները, որոնք տեղի են ունենում Հայաստանում, նախևառաջ գլխավոր մեխը այդ արժեքների պահպանության հարցն է, թե մենք ինչքանով կհաջողենք այդ արժեքները պահպանել։ Ներկայումս Հայաստանում իրավիճակն այնպիսին է, որ ժողովրդավարության պահպանումը հավասարազոր է պետականության պահպանման, ինքնիշխանության, սուբյեկտայնության պահպանման»։

Քաղաքագետը շեշտեց՝ ներսում մենք պետք է պահպանենք ժողովրդավարությունը, մեր արտաքին քաղաքականությունը չդնենք կախվածության մեջ այդ գազային պատերազմների ընթացքից և լավ պատկերացնենք մեր շահերը. «Այո՛, սա շատ դաժան խաղ է, որտեղ պարտվելու գինը շատ բարձր է։ Սա մենք պետք է հստակ գիտակցենք»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում