Sunday, 26 07 2026
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային
Լավ երաժշտություն պետք է սկսել լսել մանկապարտեզից, դպրոցից. դա կարևոր գիտելիք է
09:15
Թեհրանն Ուկրաինային մեղադրել է իրանական նավի վրա հարձակման մեջ
Ռուս-ուկրաինական, իրանա-ամերիկյան կարգավորո՞ւմ, թե՞ «ոչ կոնվենցիոնալ պատերազմ»
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում

Քաոս, անկառավարելի վիճակ․ երկրում հետպատերազմական ճգնաժամ է

«Քաոս, անկառավարելի վիճակ, ջարդված պետություն. երկրում հետպատերազմական ճգնաժամ է: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Արտակ Սաղաթելյանը՝ հավելելով, որ պետք է կենտրոնանալ այսօրվա և վաղվա անելիքների վրա:

«Մեր ջանքերը պետք է ուղղել ելքերի վրա, ընդամենը հինգ տարի ժամանակ ունենք, և այդ ընթացքում շատ անելիքներ ունենք»,- ասաց սոցիոլոգը: Նրա խոսքով՝ սթրեսից դուրս գալու համար առաջին հերթին անվտանգության խնդիրը պետք է լուծել. «Պետք է հստակ տեսնենք, որ բանակը վերակազմավորվում է և հզորանում է: Պետք է գործողություններ տեսնենք, որոնք կփաստեն դրական դինամիկայի մասին, և այդ դեպքում հոգեբանական սթրեսից հնարավոր կլինի հեշտ դուրս: Կարևոր է շուտ այս ամենից հնարավորինս շուտ դուրս գալ»: Արտակ Սաղաթելյանի դիտարկմամբ՝ պետությունը կորցնելու վտանգի առաջ ենք, առկա է նաև պատասխանատվության ճգնաժամ:

«Զուգահեռներ անցկացնելով 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների հետ՝ պատմաբան Զոհրաբ Գևորգյանն ընդգծեց, որ անկումային փուլից հնարավոր է դուրս գալ միայն սովորելով: «Այսինքն՝ զուգահեռներ տանելը պատահական չէ, կան նմանություններ և տարբերություններ, և կա մեծ խաբկանք, թե պատմությունը կրկնվում է, բայց պատմությունը միայն մակերեսով է կրկնվում, իսկ բովանդակությամբ բազմաթիվ գործոններ կան, որ այն ժամանակ գոյություն ունեին, այժմ գոյություն չունեն, հիմա այլ հանգամանքներ և տեխնոլոգիաներ կան: Մենք հաճախ ապրում ենք ինքնախաբեության աշխարհում և փորձում ենք իրականությունը կոծկել, տեսնել լղոզված, որ այդ իրականությունը մեզ հոգեբանական դիզկոմֆորտի մեջ չդնի: Այս առումով եթե խոսում ենք կառավարման ճգնաժամի մասին, հարց է առաջանում, իսկ ե՞րբ կառավարման ճգնաժամի մեջ չենք եղել… Ես պարտություն կհամարեի, եթե այս անկումային փուլից սովորելով դուրս չգայինք»:

Պատմաբանի դիտարկմամբ՝ անհրաժեշտ է հասանելի նպատակներ դնել, արագ հասնել դրանց իրականացմանը և փորձել հնարավորինս արդյունավետ դուրս գալ այս իրավիճակից:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում