Tuesday, 28 07 2026
ԱՄՆ-ը և Վրաստանը համաձայնության չեն եկել․ Վաշինգտոնը հիշեցնում է խոսքի ազատության կարևորությունը
ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժինների ՁՊՎ-ներ ու դատարանների խցեր
Իրենց դիպլոմներն են ստացել Ռուս-Հայկական համալսարանի շրջանավարտները
14:10
Պենտագոնը սկսել է վերանայել Եվրոպայում գտնվող ամերիկյան զորակազմի հարցը
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 34 անշարժ գույք
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Արարատի մարզի որոշ հասցեներում գազանջատում է
13:30
Ավստրիան քննարկում է պարտադիր զինծառայության ժամկետը երկարացնելու հնարավորությունը
Նոր խաղահրապարակ՝ Էրեբունի վարչական շրջանում
13:10
Ալիևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Բացահայտվել է 600 մլն դրամի չհայտարարված շրջանառություն
12:50
Հզոր երկրաշարժ՝ Ճապոնիայի Կյուսյու տարածաշրջանում
Մեկնարկել են զինվորական երդման արարողությունները, նորակոչիկներին հատկացվում է երկօրյա արձակուրդ․ Պապիկյան
12:30
Սի Ծինփինը Սլովակիային կոչ է արել կառուցողական դեր կատարել Չինաստան-ԵՄ հարաբերություններում
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքան արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը
12:10
Ֆրանսիայում անտառային հրդեհներն ամենաուժգինն են երկրորդ համաշխարհայինից ի վեր
Պուտինը Հայաստանի ընդդիմությանը «հանձնարարեց» հանրաքվե նախաձեռնել
11:50
Ֆինլանդիան փակել է օդային և ծովային տարածքի մի մասը՝ ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով
11:40
Ըմբշամարտի Մ-17 տարեկանների ԱԱ-ում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
11:20
Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում
11:10
Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
10:50
Ամերիկացիների միայն մեկ երրորդն է կողմ Իրանի դեմ պատերազմին
Սպասվում է առանց տեղումների եղանակ
10:30
Նեթանյահուի և Թրամփի հարաբերությունները լարվել են
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ուկրաինական ԱԹՍ-ները չեն կարողացել խոցել Պոդոլսկում Wildberries-ի լոգիստիկ համալիրը
Հայաստան-Թուրքիա փակ սահմանն ավելի սուր է զգացվում Ռուսաստանի սահմանափակումների պատճառով
09:50
Թրամփը կհանդիպի Զելենսկու ու Նեթանյահուի հետ

Եթե մենք հարմարվենք այդ կորստի հետ, ուրեմն մենք անթասիբ ազգ ենք. Դավիթ Բաբայան

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Պահպանողական կուսակցության նախագահ, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

– Պարոն Բաբայան, Հայաստանը, որպես Արցախի անվտանգության երաշխավոր, ինչպե՞ս է կարողանում այդ անվտանգությունն ապահովել, կա՞ այստեղ լուրջ խնդիր, կորցրե՞լ է այդ վստահությունը Հայաստանը, թե՞ ոչ:

– Չեմ կարող այդ տեսակետից դիտարկել խնդիրը: Սա առհասարակ հայ ժողովրդի ընդհանուր պատերազմն էր: Այն, որ պատերազմն ունեցավ նման ելք, դա այլ խնդիր է, բայց չի կարելի, որ որևէ մեկը անվստահություն հայտնի ժողովրդին: Այլ խնդիր է, որ պետք է լուրջ հետևություններ արվեն, որ եղել են լուրջ խնդիրներ, որ պետք է համապատասխան դասերը քաղենք: Այդ տեսակետից պետք է դիտարկել խնդիրը:

Հիմա, երբ ռուսական զորքերն են Արցախում, բնակչությունն իրեն ավելի պաշտպանվա՞ծ է զգում:

– Ռուսաստանի ներկայության պայմաններում, բնականաբար, ավելի պաշտպանված են զգում: Ռուսաստանի ներկայությամբ է, որ կայունությունն ու խաղաղությունը ավելի է ամրապնդվում:

– Իրավիճակն այս փուլում ինչպիսի՞ն է Արցախում, ի՞նչ առաջնահերթ խնդիրներ կան, որ հենց այս պահին լուծում են ուզում, որովհետև մենք ականատես եղանք, որ հազարավոր ընտանիքներ վերադառնում են Արցախ:

– Արցախը հիմա վերակենդանացման բաժանմունքում գտնվող օրգանիզմ է, ի՞նչ խնդիր պետք է ունենա: Բնականաբար, առաջանայինը այդ օրգանիզմի կենսունակությունն ապահովելն է: Այսինքն՝ սոցիալական որոշ հարցեր, լույսի, գազի ապահովման հարցեր, մնացածը հետագայում: Այո, վերադառնում են: Մի մասը վերադառնում է մշտական մնալու, մի մասը կվերադառնա Հայաստան, հետո նորից կգա: Մենք չպետք է ակնկալենք, որ 1-2 ամսում ամեն ինչ այնպես է լինելու, ինչպես եղել է մինչև պատերազմը: Հին Արցախը չկա, նոր Արցախ է ստեղծվելու:

– Արցախցին հարմարվե՞լ է այդ կորուստների հետ, օրինակ՝ Երևանում հանրահավաքներ են, հրաժարականներ են պահանջում:

– Ո՞ր հայը կարող է հարմարվել այս կորուստների հետ: Դուք հասկանո՞ւմ եք, այդ կորուստը միայն Արցախինը չէ: Արցախը եղել է 11,5 հազար քառակուսի կիլոմետր, հիմա 3 է մնացել: Հարմարվե՞նք դրա հետ, մենք հո ոչխա՞ր չենք, որ հարմարվենք այսպիսի կորուստների հետ: Այս կորուստը մեծ հարված է հայոց հարցին: Կորուստն ու հարվածը սարսափելի մեծ են, որևէ մեկը չի կարող հարմարվել դրան: Եթե մենք հարմարվենք այդ կորստի հետ, ուրեմն մենք անթասիբ ազգ ենք:

Ի՞նչ եք կարծում՝ Արցախի միջազգային ճանաչումն իսկապե՞ս մոտեցել է, որովհետև նշվում է, որ հիմա այդ ուղղությամբ ավելի շատ աշխատանքներ պետք է իրականացվեն:

– Իմ խորին համոզմամբ, որպես մասնագետ, որպես գիտնական, հերիք է մենք այդ ճանաչման հարցը դնենք: Մաքսիմում կարող են ճանաչել ինչ-որ քաղաքներ, գյուղեր: Որևէ պետություն չի ճանաչելու Արցախը: 30 տարում ո՞վ է ճանաչել, ամենաօրհասական պահին ի՞նչ երկիր է ճանաչել: Դա խաղ ու պար չէ, դա աշխարհաքաղաքական շահերից է բխում: Մենք չենք հասկանում մեր իսկ իրավիճակը:

Ավելի ճիշտ է՝ մենք երկկողմ հարաբերություններ զարգացնենք առանց այդ ճանաչման խնդիրն առաջ տանելու, մանավանդ այս պահի դրությամբ: Ով որ ուզենար ճանաչել, կճանաչեր վաղուց: Նորից ֆինանսներ ծախսել, էներգիա ծախսել, աշխատել մի ուղղությամբ, որն ի սկզբանե դատապարտված է անհաջողության, իմ խորին համոզմամբ, պետք է այլ բաներ փնտրենք, այլ ոլորտներ, այլ նիշաներ, որ կարողանանք առաջ տանել մեր շահերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում