Saturday, 25 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Իրանի ձեռքերն այնքան էլ բաց չեն, որ կարողանա այս պատերազմում անկողմնակալ միջնորդի դեր ստանձնել

Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, թե Թեհրանը պլան է մշակել, որը կարող է վերջ դնել տասնամյակներ շարունակվող ղարաբաղյան հակամարտությանը։ Իրանցի պաշտոնյան, սակայն, այլ մանրամասներ չի հայտնել։ Խաթիբզադեն հարևան հակամարտող երկրներին վերստին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը և քաղաքական երկխոսություն սկսել:

Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով, որոնց մի մասը տեղի է ունենում Իրանի հետ անմիջական սահմանին, վնասներ են հասցվել նաև իրանական սահմանամերձ բնակավայրերին, ինչի հետևանքով այդ երկրում տուժել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ 6-ամյա երեխա։

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ Էմմա Բեգիջանյանը, սակայն, Իրանի նախաձեռնողականության առումով հոռետես է։ Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ ի պատիվ իրեն՝ Իրանն ավելի հայանպաստ դիրքորոշում է որդեգրել հակամարտության կարգավորման հետ կապված, քան, օրինակ, հարևան Վրաստանը և իրենց բարեկամ համարող շատ այլ երկրներ։ Բայց միևնույն ժամանակ Թեհրանի ձեռքերը բաց չեն, և դժվար է հավատալ, թե նա կկարողանա գործուն ազդեցություն ունենալ հակամարտության կարգավորման վրա. «Բոլորն են ջանքեր գործադրում, տարբեր հայտարարություններ անում։ Իրադարձությունները տեղի են ունենում անմիջապես Իրանի սահմանին, հատկապես այն վայրում, որտեղ ապրում են թրքախոս իրանցիները, որոնք ադրբեջանա-թուրքական քարոզչության տակ են։ Իրանը շահագրգիռ է, որ հակամարտությունը շուտափույթ ավարտվի, բայց Թեհրանը չի կարող իր բազմիցս արտահայտած տեսակետներից շեղվել՝ չնայած իր սեփական հետաքրքրություններին»։

Էմմա Բեգիջանյանի խոսքով՝ ո՛չ Թուրքիան, ոչ էլ Իրանը չեն կարող հակամարտության կարգավորման միջնորդ լինել. «Չգիտեմ, թե ինչ է նկատի ունեցել Իրանի ԱԳՆ խոսնակը, բայց հիշեցնեմ, որ նմանատիպ մի նախաձեռնությամբ Թեհրանը հանդես եկավ 90-ականներին, բայց հիմա իրավիճակը լիովին այլ է։ Այն ժամանակ Իրանի թրքախոսները չէին գտնվում պանթուրքիստական քարոզչության ներքո։ Հիմա Իրանի համար բավականին բարդ իրավիճակ է։ Նշեմ, որ Իրանը հիմա շատ ավելի դրական դիրքորոշում ունի, քան բարեկամ այլ երկրները, բայց փաստը մնում է փաստ՝ Իրանի ձեռքերը այնքան էլ բաց չեն, որ կարողանա անկողմնակալ միջնորդի դեր կատարել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում