Tuesday, 28 07 2026
ԱՄՆ-ը և Վրաստանը համաձայնության չեն եկել․ Վաշինգտոնը հիշեցնում է խոսքի ազատության կարևորությունը
ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժինների ՁՊՎ-ներ ու դատարանների խցեր
Իրենց դիպլոմներն են ստացել Ռուս-Հայկական համալսարանի շրջանավարտները
14:10
Պենտագոնը սկսել է վերանայել Եվրոպայում գտնվող ամերիկյան զորակազմի հարցը
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 34 անշարժ գույք
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Արարատի մարզի որոշ հասցեներում գազանջատում է
13:30
Ավստրիան քննարկում է պարտադիր զինծառայության ժամկետը երկարացնելու հնարավորությունը
Նոր խաղահրապարակ՝ Էրեբունի վարչական շրջանում
13:10
Ալիևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Բացահայտվել է 600 մլն դրամի չհայտարարված շրջանառություն
12:50
Հզոր երկրաշարժ՝ Ճապոնիայի Կյուսյու տարածաշրջանում
Մեկնարկել են զինվորական երդման արարողությունները, նորակոչիկներին հատկացվում է երկօրյա արձակուրդ․ Պապիկյան
12:30
Սի Ծինփինը Սլովակիային կոչ է արել կառուցողական դեր կատարել Չինաստան-ԵՄ հարաբերություններում
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքան արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը
12:10
Ֆրանսիայում անտառային հրդեհներն ամենաուժգինն են երկրորդ համաշխարհայինից ի վեր
Պուտինը Հայաստանի ընդդիմությանը «հանձնարարեց» հանրաքվե նախաձեռնել
11:50
Ֆինլանդիան փակել է օդային և ծովային տարածքի մի մասը՝ ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով
11:40
Ըմբշամարտի Մ-17 տարեկանների ԱԱ-ում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
11:20
Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում
11:10
Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
10:50
Ամերիկացիների միայն մեկ երրորդն է կողմ Իրանի դեմ պատերազմին
Սպասվում է առանց տեղումների եղանակ
10:30
Նեթանյահուի և Թրամփի հարաբերությունները լարվել են
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ուկրաինական ԱԹՍ-ները չեն կարողացել խոցել Պոդոլսկում Wildberries-ի լոգիստիկ համալիրը
Հայաստան-Թուրքիա փակ սահմանն ավելի սուր է զգացվում Ռուսաստանի սահմանափակումների պատճառով
09:50
Թրամփը կհանդիպի Զելենսկու ու Նեթանյահուի հետ

Ծեծկռտուք և դանակահարություն՝ Թեղենիքի խճուղում. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննություն է տարվում Արզական գյուղի Թեղենիքի խճուղում տեղի ունեցած միջաեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2020թ. հուլիսի 22-ին՝ ժամը 23:30-ին, «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ որովայնի աջ կողմնային շրջանի կտրած-ծակած թափանցող վերք՝ մկանների վնասումով, սուր արյունահոսությամբ, լյարդի 5-րդ սեգմենտի վնասումով, ձախ 9-րդ և 10-րդ կողերի մակարդակով, պտկային գծով կտրած-ծակած չթափանցող վերք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արզական գյուղի 22-ամյա բնակիչ, որը հայտնել է, որ իրեն դանակահարել են:

Բացի այդ, մեկ այլ ահազանգ էլ ստացվել է հուլիսի 23-ի գիշերը՝ ժամը 01:20-ին, «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից, այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արզական գյուղի 28-ամյա բնակիչ՝ պոլիտրավմա, աջ սրունքի կոտրվածք, հոնքի շրջանի սալջարդ» ախտորոշումով և հայտարարել, որ իրեն ծեծի են ենթարկել:

Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երիտասարդները նշված վնասվածքներն ստացել են հուլիսի 22-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Թեղենիքի խճուղում տեղի ունեցած նույն միջադեպի ժամանակ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Որոշում է կայացվել՝ նշված անձանց տուժող ճանաչելու մասին:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արզական գյուղի բնակիչներ, երկու եղբայրների և համագյուղացի եղբայրների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերաճել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ 28-ամյա երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել 22-ամյա համագյուղացուն:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, տուժածներից վերցվել են արյան նմուշներ, առգրավվել են դեպքի պահին տուժողների հագին եղած հագուստները, նշանակվել են դատաքիմիական և դատակենսաբանական համալիր, դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել են դեպքին ականատես անձինք: Նախաքննության ընթացքում ներկայացվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, որն առգրավվել է: 28-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, ինչպես նաև` միջադեպին մասնակից անձանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում