Sunday, 26 07 2026
09:15
Թեհրանն Ուկրաինային մեղադրել է իրանական նավի վրա հարձակման մեջ
Ռուս-ուկրաինական, իրանա-ամերիկյան կարգավորո՞ւմ, թե՞ «ոչ կոնվենցիոնալ պատերազմ»
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին

Հայկական կողմը ղարաբաղյան հարցում որևէ մեկին «էքսկլյուզիվ միջնորդություն» չպետք է թույլ տա. ի՞նչ է խոսել Լավրովը Հայաստանի ու Ադրբեջանի դեսպանների հետ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ռուսաստանի ԱԳՆ առանձնատանը աշխատանքային նախաճաշի ձևաչափով ընդունել է ՌԴ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններին՝ նրանց հետ քննարկելով հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը, ռեգիոնալ կայունությանը, լարվածության նվազմանը վերաբերող հարցեր:

Որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ Ռուսաստանն անշուշտ մյուս համանախագահներից ավելի ինտենսիվ միջնորդ է եղել, բայց այս ֆորմատով հանդիպումը, կարելի է ասել, ոչ ավանդական քննարկման մեխանիզմ է։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ Ռուսաստանը երբեք էլ չի թաքցրել, որ ցանկանում է ղարաբաղյան հակամարտության լուծման հիմնական դերակատարը լինել: «Ընդամենը մի քանի օր առաջ կարծիքներ հնչեցին, որ ընդհանրապես Մինսկի խումբն է անիմաստ, և լուծումը պետք է գտնվի միայն Ռուսաստանի օգնությամբ: Հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը համարում է, թե այս տարածքն իր շահերի կենսատարածքն է, այդ պատճառով էլ չի ցանկանում, որ այլ դերակատարներ կապ ունենան այդ տարածքում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Այս նախաճաշն էլ հենց այդ տրամաբանության մեջ եմ ես դիտարկում։ Ռուսաստանն առաջին հերթին փորձում է իր դոմինանտությունը ցույց տալ, նաև ինքն իր համար վերահաստատել, որ այս տարածքում խնդիրների լուծման բանալին իր ձեռքերում է։ Դրա համար էլ իրականացնում է նմանատիպ ակցիաներ, որոնք լայնորեն լուսաբանվում են, ցույց են տրվում տարբեր երկրների, Հայաստանին ու Ադրբեջանին, թե ինչքան ազդեցության լծակներ կան Ռուսաստանի ձեռքում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը նկատեց՝ մեր շահերից չի բխում, որ Ռուսաստանը դոմինանտ դեր ունենա Հայաստանի հետ կապված հարցերում, առավել ևս՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված հարցերում: «Քանի որ Մինսկի խումբն ըստ էության այն ֆորմատն է, որը համապատասխանում է Հայաստանի շահերին, հաշվի է առնում տարբեր աշխարհաքաղաքական շահեր ու մոտեցումներ։ Իսկ քաղաքական կենտրոններից միայն մեկի շահերը գերակա դարձնելու դեպքում անորոշ է, թե ինչպիսի արդյունքներ ու հետևանքներ կարող են լինել։ Այդ պատճառով Հայաստանը պարտավոր է հայտարարել, որ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հարցի կարգավորումը մնում է միակ լեգիտիմ ու մեր կողմից ընդունելի միակ ֆորմատը, իսկ այդ խմբի շրջանակները փոփոխելու ցանկացած փորձ չի համապատասխանում արցախյան հակամարտության կարգավորման տրամաբանությանն ու Հայաստանի Հանրապետության շահերին»,- եզրափակեց Ղևոնդյանը։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Ռուսաստանի ԱԳ նախարարի, Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ շփումները նախևառաջ տրամադրություններ շոշափելու նպատակ ունեն, ապա նաև փորձ են դոմինանտ դիրքեր հաստատելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: «Հաշվի առնելով Ռուսաստանի՝ արտաքին քաղաքականությամբ զբաղվող շրջանակի տրամադրությունները՝ այո՛, նրանք դժգոհ են Մինսկի խմբից և այն իրողությունից, որ գլխավոր ու մոնոպոլ միջնորդը մնում է Մինսկի խումբը, որտեղ Ռուսաստանը ընդամենը մեկ երրորդն է։ Մյուս կողմից էլ՝ Ռուսաստանի դերն առանձնահատուկ է, որովհետև Ռուսաստանը տիրապետում է նաև ռազմաքաղաքական լծակների։ Այդ հանդիպումն ուշագրավ է նրանով, որ Ադրբեջանի դեսպանը պատերազմի կոչեր է հնչեցնում, բացատրում, թե ինչու պետք է պատերազմեն, ու հիմա մի քիչ զավեշտալի է, թե խաղաղության մասին խորհրդակցություններն ինչպես են տեղի ունեցել, շատ հետաքրքիր կլիներ այդ խոսակցությունից տեղեկանալ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեհրաբյանի դիտարկմամբ՝ հայկական կողմն այսօր որևէ էքսկլյուզիվ միջնորդության համաձայնություն չպետք է տա. «Այսինքն՝ 2016 թվականի Սանկտ Պետերբուրգի սինդրոմը որևէ ձևով չպետք է թույլ տա։ Այսօր նայեք, թե ովքեր են դժգոհում Մինսկի խմբից։ Ալիևը, որովհետև Մինսկի խումբը իրեն «բեսպրեդել» թույլ չի տալիս, դժգոհում է Թուրքիան, որովհետև եռանախագահության ձևաչափում նա որևէ հնարավորություն չունի քիթը մտցնելու կոնֆլիկտի կարգավորման գործընթացում, և դժգոհում է Ռուսաստանը, որովհետև մեկ երրորդն է, բայց ուզում է ամբողջը։ Հայկական կողմն էլ գիտի՝ ինչ է ուզում, իսկ հայկական կողմը երբեք չի ուզենա, որ Մինսկի խմբի միջնորդությունը պարզապես գողացվի, վերածվի ռուս-ադրբեջանական կամ ռուս-թուրքական գործարքի, որը կաշխատի ի հաշիվ Հայաստանի ու հայ ժողովրդի շահերի՝ Հայաստանին վերածելով մանրադրամի։ Հետևաբար մեր մոտեցումը հետևյալն է՝ այո՛, Ռուսաստանում Հայաստանի ու Ադրբեջանի դեսպանները կարող են շփվել, այդ թվում նաև ՌԴ արտգործնախարարի հետ եռակողմ շփվել։ Շփումը վատ բան չէ, շփումը կրակելուց լավ է։ Բայց սրանից որևէ մեկը թող հետևություն չանի, թե այս ամենի վրա կարող է ձեռքեր տաքացնել մեր շահերի ու մեր ապագայի հաշվին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում