Sunday, 26 07 2026
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային

Ucom-ը և «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամը գործակցում են` Հայաստանի հարյուրավոր աշակերտներին ինտերնետ հասանելիություն ապահովելու համար

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը գործակցում է Ucom-ի հետ՝ Հայաստանի հարյուրավոր աշակերտներին ինտերնետ հասանելիությամբ ապահովելու նպատակով։ Հայաստանում ամենաարագ ցանցն ունեցող օպերատոր եւ ֆիքսված ու շարժական կապի ծառայություններ մատուցող Ucom ընկերությունը՝ «Վերջ թվային մեկուսացմանը» արշավի շրջանակներում, 24 գյուղական համայնքների տեխնիկական սարքերի համար նվիրաբերել է 370 քարտ՝ շարժական կապի ծառայություններով։

Նախաձեռնությունը միտված է Հայաստանի եւ Արցախի բոլոր երեխաներին ապահովել անհրաժեշտ թվային միջոցներով եւ ինտերնետ հասանելիությամբ, որպեսզի նրանք կարողանան շարունակել առցանց կրթությունը։

Այս ամռանը «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի  կողմից կազմակերպված Աշակերտական առաջնորդության առցանց ճամբարին մասնակցող աշակերտներն օգտագործում են թվային միջոցներ, որոնք ապահովված են Ucom-ի կապով։ Երեք շաբաթ տևողությամբ ճամբարն աշակերտներին կտրամադրի անհրաժեշտ գիտելիք,  հմտություններ եւ գաղափարներ՝ նորարարական ծրագրեր նախաձեռնելու համար։ Դրանք կխթանեն համայնքային ներուժը, քաղաքացիական պատասխանատվությունը եւ իրենց համայնքների հետ աշխարհի կապը։

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հարյուրավոր աշակերտներ ամառն անցկացնում են քաղաքացիական ներգրավվածության եւ իրենց համայնքներում փոփոխությունների մեկնարկման համար անհրաժեշտ հիմունքները սովորելով, – նշել է «Դասավանդի՛ր, Հայասատան» հիմնադրամի գործառնությունների գծով տնօրեն Ռուիզ Կլարկը, – «մենք շնորհակալ ենք Ucom ընկերությանը, որը կարեւորում է, որ ինտերնետ կապը չպետք է լինի ուսման շարունակելիության եւ Աշակերտական առաջնորդության առցանց ճամբարի մեկնարկման խոչընդոտ»։

«Ucom ընկերությունը ոգեւորությամբ է շարունակում իր երկարամյա գործակցությունը «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետ։ Այս ամռանը եւ հետագայում եւս ջանքեր կգործադրենք, որպեսզի Հայաստանի եւ Արցախի բոլոր երեխաներն ունենան կրթվելու հավասար հնարավորություններ։ Միավորելով մեր ջանքերը՝ մենք հավատում ենք, որ կարող ենք մեր աշակերտների շրջանում և համայնքներում նշանակալի արդյունքներ գրանցել», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանը:

_____________________________________________________________

«Յուքոմ» ՓԲԸ

Մամլո ծառայություն

Էլ․ փոստ՝ [email protected]

«Դասավանդի՛ր, Հայաստան»

Էլ․փոստ՝ [email protected]

+374 95 587 355

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում