Sunday, 26 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Բարձիթողի վիճակ՝ ՍԴ-ում. ո՛չ նախագահ կա, ո՛չ պաշտոնակատար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին Սահմանադրական դատարանում անորոշ վիճակ է: Այլ կերպ ասած, ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի՝ արձակուրդ գնալուց հետո կառույցում բարձիթողի վիճակ է ստեղծվել, և այդպես էլ անհասկանալի է, թե ի վերջո այժմ ով ինչ աշխատանք է կատարում: Նախ՝ ինչպես հայտնի է, Ազգային ժողովի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ Հրայր Թովմասյանն այլևս Սահմանադրական դատարանի նախագահ չէ, իսկ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի և Ֆելիքս Թոխյանի լիազորությունները դադարեցվել են: Միևնույն ժամանակ, հունիսի 26-ին Հրայր Թովմասյանը մեկնեց արձակուրդ՝ դեռ որպես ՍԴ նախագահ, և իր որոշմամբ նախագահի պարտականությունները պետք է կատարեր Ալվինա Գյուլումյանը, ում լիազորությունները, ինչպես նշեցինք, դադարեցվել են: Դրան զուգահեռ էլ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ հունիսի 27-ին հանդիպեց Աշոտ Խաչատրյանին, ով ՍԴ-ում մնացած դատավորներից ամենաավագն է, և ինքը պետք է կատարի ՍԴ նախագահի պարտականությունները: Եվ ստացվում է, որ այժմ Սահմանադրական դատարանի 9 անդամներից միայն 4-ն են աշխատանքի հաճախում, քանի որ Արևիկ Պետրոսյանն էլ Հրայր Թովմասյանի հետ նույն օրն էր արձակուրդ գնացել: Եվ այս իրավիճակում Սահմանադրական դատարանն այդպես էլ չի կարողանում նիստեր անել, որոշումներ կայացնել, այլ կերպ ասած, կառույցում բարձիթողի վիճակ է:

ArmLur.am-ը փորձեց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանից հասկանալ՝ ինչ իրավիճակ է Սահմանադրական դատարանում: Նախ՝ նա նշեց, թե Հրայր Թովմասյանը օգտագործելու է իր տարեկան արձակուրդը, որը կազմում է 30 օր, սակայն ունի նաև չօգտագործված օրեր և կարող է ավելի երկար արձակուրդում մնալ: ՍԴ աշխատակազմի ղեկավարը նաև ընդգծեց, որ Աշոտ Խաչատրյանն ասել է, որ չի ստանձնի իր պարտականությունները, քանի դեռ օրենքում փոփոխություններ չեն արվել: Այստեղ էլ ընդգծենք, որ ԱԺ_ի կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այդպես էլ չի ստորագրել, և այն ուժի մեջ կարող է մտնել արդեն հուլիսի 22-ից հետո, երբ օրենքով Արմեն Սարգսյանին ստորագրելու համար տրված ժամկետը կավարտվի: Արդեն այդ ժամկետի ավարտից հետո՝ արդեն հինգօրյա ընթացքում, օրենքը կարող է ստորագրել ԱԺ նախագահը, և այն կմտնի ուժի մեջ: Ստացվում է՝ Սահմանադրական դատարանը փաստացի ո’չ նախագահ ունի, ո’չ նախագահի պարտականությունները կատարող անձ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում